Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ասլամազյան քույրերի պատկերասրահ, բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։
Ասլամազյան քույրերի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Գյումրի[1] |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Հասցե | Հայաստան, Գյումրի, Աբովյան փողոց 242 |
Հիմնադրվել է | 1987 |
Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
խմբագրել«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։ Պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։
Պատկերասրահը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում, այն կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով։ 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։
Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի (1926,1988), որոնցից հետո այն վերականգնվել է և վերաբացվել։
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։ Պատկերասրահը հնարավորություն է ստեղծում արվեստ-հասարակություն կապի ամրապնդման զարգացման համար[2]։
Մարիամ Ասլամազյանի 80-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը Գյումրի քաղաքին են նվիրել իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ։
Ցուցադրություն
խմբագրելՑուցանմուշները (մոտ 619 կտավ, դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ) նվիրել են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը։ Պատկերասրահը, որպես գեղարվեստական թանգարան, պահպանում և ցուցադրում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները։
Պատկերսարահում ցուցադրվում են ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհիների (գեղանկար, գրաֆիկա), նկարազարդ թասեր, սպասք, մոմակալներ։
Միջոցառումներ
խմբագրելԹանգարանում իրականացվող հիմնական միջոցառումներն են՝
- Թանգարանների գիշեր (մայիս)
- Եվրոպական ժառանգության օրեր (սեպտեմբեր)
- Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ծննդյան օրեր (ապրիլ և հոկտեմբեր)
- Ժամանակավոր ցուցադրություններ քաղաքային տարբեր միջոցառումների շրջանակներում
- Տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակին կից՝ Աբովյան 232 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Արխիվացված պատճենը». Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պաշտոնական էջ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասլամազյան քույրերի պատկերասրահ կատեգորիայում։ |