Ասեն Ռազցվետնիկով
Ասեն Ռազցվետնիկով (բուլղար․՝ Асен Разцветников, ծննդյան անուն՝ Ասեն Պետկով Կոլարով, նոյեմբերի 2, 1897[1], Դրագանովո, Gorna Oryahovitsa, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - հուլիսի 30, 1951[1], Մոսկվա, ԽՍՀՄ), բուլղարացի բանաստեղծ, գրող, թարգմանիչ։
Ասեն Ռազցվետնիկով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1897[1] |
Ծննդավայր | Դրագանովո, Gorna Oryahovitsa, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | հուլիսի 30, 1951[1] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գրադարանավար, թարգմանիչ և մանկագիր |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Asen Raztsvetnikov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱսեն Ռազցվետնիկովը ծնվել է գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1916 թվականին ավարտել է Վելիկո Տիրնովոյի ավագ դպրոցը և աշխատանքի է անցել հեռահաղորդակցման կենտրոնում, այնուհետև՝ Գոռնա-Օրյանովիցա քաղաքի փոստային հեռագրական ծառայությունում։ 1920 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1921-1922 թվականներին գեղագիտական դասընթացներ է անցել Վիեննայում և Բեռլինում։ 1926 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։
1926-1929 թվականներին դասավանդել է Գաբրովոյում, 1930-1934 թվականներին Սոֆիայի գիմնազիայում դասավանդել է բուլղարերեն, աշխատել է նաև որպես գրադարանավար։ 1934 թվականին եղել է փոստային ծառայության գրադարանավար։ 1934 թվականից հետո զբաղվել է գրական գործունեությամբ, համագործակցել է"Nov Put" և "Zlatorog" գրական ամսագրերի հետ[2]։
1944 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և կոմունիստական ռեժիմի հաստատումից հետո Ռազցվետնիկովը եղել է Հեռահաղորդակցության նախարարության Գրական թարգմանչական ինստիտուտի թարգմանիչը։
Տպագրվել է 1920-ական թվականների սկզբում կոմունիստական հրատարակչատներում։ Որպես գրող հայտնի է դարձել «Jertveni kladi» (1924) ժողովածուի լույս ընծայումից հետո։ Հեղինակ է լիրիկական բանաստեղծությունների, պոեմների։ Մանուկների համար գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, հանելուկներ, թարգմանել է արևմտա-եվրոպական գրականության ներկայացուցիչների գործերից (Թեոֆիլ Գոթիե, Մոլիեր, Ֆրիդրիխ Շիլլեր)։
Ընտրանի
խմբագրել- «Жертвени клади» (1924)
- «Двойник» (1927)
- «Планински вечери» (1934)
- «Юнак Гого» (1934)
- «От нищо нещо» (1932)
- «Хороводец Патаран» (1936)
- «Комар и Мецана» (1946), «Щурчовото конче» (1948)
- «Сговорна дружина» (1950)
- «Що е то?» (1956)
- «Юначина» (1968)
Մատենագիտություն
խմբագրել- Речник на българската литература, т.3, с. 178–181. София, Изд. на БАН, 1982./Dictionary of Bulgarian Literature. Sofia: BAN.1982. v3, 178-181pp.
- Георгиев, Л. Георги Цанев. Литературно-критически очерк., 1976./Georgiev, L. Georgi Tsanev.Literary criticism workshop (ocherk).1976.
- "Асен Разцветников." Wikipedia. Sat. Mar 29, 2014. Web. May 28, 2014.
- "Асен Разцветников." liternet. n.d. Wed. May 28, 2014<http://liternet.bg/publish2/araztzvetnikov/index.html>
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ЦДА, Ф. 142К — Историческа справка за Асен Разцветников
Արտաքին հղումներ
խմբագրել- Ասեն Ռազցվետնիկովի մասին և նրա ստեղծագործություններից Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգներում
- Ասեն Ռազցվետնիկովի ստեղծագործություններից
- Page at liternet.bg
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասեն Ռազցվետնիկով» հոդվածին։ |