Ասեն Բոսև

բուլղարացի գրող

Ասեն Իվանով Բոսև (բուլղար․՝ Асен Иванов Босев, նոյեմբերի 22, 1913(1913-11-22), Ruska Bela, Mezdra, Վրաչայի մարզ, Բուլղարիա - ապրիլի 24, 1997(1997-04-24), Սոֆիա, Բուլղարիա), բուլղար արձակագիր և բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ։ Երեխաների և պատանիների համար մի շարք գրքերի հեղինակ[1]։

Ասեն Բոսև
Ծննդյան անունբուլղար․՝ Асен Иванов Босев
Ծնվել էնոյեմբերի 22, 1913(1913-11-22)
ԾննդավայրRuska Bela, Mezdra, Վրաչայի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էապրիլի 24, 1997(1997-04-24) (83 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, լրագրող, բանաստեղծ, մանկագիր, գրող, խմբագիր և ուսուցիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերպոեզիա
Պարգևներ
 Assen Bossev Վիքիպահեստում

Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1965), Բուլղարիայի մշակույթի ժողովրդական գործիչ (1972)։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն

խմբագրել

Ասեն Բոսևը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 22-ին Ռուսկա Բելա գյուղում, Վրացայի մարզ։ Սովորել է հարազատ գյուղում և Բերկովիցա քաղաքացի մանկավարժական ուսումնարանում։ Որոշ ժամանակ դասավանդել է, որից հետո տեղափոխվել է Սոֆիա։ Դիվանագիտություն է սովորել Ազատ համալսարանում (այժմ՝ Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարան) և իրավունք է սովորել Սոֆիայի համալսարանում։ Որպես լրագրող համագործակցել է «Заря», «Росица», «Детски глас» հրատարակչությունների հետ։ Հոդվածներ է հրապարակել «Светулка», «Детска радост» և այլ հրատարակչություններում։

ԲԿԿ անդամ։ 1941 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Քսանթիի «Еникьой» համակենտրոնացման ճամբարում՝ բուլղարների կողմից օկուպացված Հունաստանի տարածքում։ Ազատ է արձակվել 1944 թվականին։

«Септемврийче» թերթի խմբագիրն ու հիմնադիրներից մեկն է (1945-1952)։ 1953-1955 թվականներին եղել է Մոսկվայում Բուլղարիայի դեսպանության մշակույթի խորհրդական։

1961-1965 թվականներին եղել է «Стършел» թերթի խմբագիր։ Բուլղարիայի գրողների միության անդամ։

Սոֆիայի երեխաների և պատանիների համար արվեստի և գրականության տան ստեղծման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենն է։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոմիտեի երեխաների գրքերի միջազգային խորհրդի բուլղարական բաժանմունքի հիմնադիրներից մեկն ու առաջին նախագահն է։

1986 թվականին արժանացել է Հ. Ք. Անդերսենի անվան մրցանակին և ընգրկվել Անդերսենի պատվավոր ցանկի մեջ։

Ասեն Բոսևը մահացել է 1997 թվականի ապրիլի 24-ին Սոֆիայում՝ 83 տարեկան հասակում։

Ընտրյալ երկեր

խմբագրել
  • «Млад юнак-здравеняк» (1948)
  • «Не правете като тях, да не станете за смях» (1953)
  • «Чудо нечувано» (1959)
  • «Шейничка с парашут» (1964)
  • «Хитър Петърчо» (1970)
  • «Книжко моя, сладкодумна» (1970)
  • «Една торбичка смешки» (1976)
  • «От все сърце» (1988)
  • «Гатанки, премятанки и занималки» (1996)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Валентина Минчева, „В Нови пазар връчват наградата „Калина Малина“, сайт на СБЖ, 11 октомври 2013 г.

Աղբյուրներ

խմբագրել
  • Речник на българската литература, т. 1 (А-Д). Институт за литература на БАН, Издателство на Българската академия на науките, София, 1976 г.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասեն Բոսև» հոդվածին։