Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Ասաթիանի (վրացերեն՝ ვლადიმერ ასათიანი (ბიოქიმიკოსი), սեպտեմբերի 23, 1901(1901-09-23) կամ 1901[1], Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 9, 1972(1972-03-09) կամ 1972[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կենսաքիմիկոս, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960 թ.), Լենինի շքանշանակիր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ, Պետրե Մելիքիշվիլու անվան մրցանակի դափնեկիր

Վլադիմիր Ասաթիանի
վրաց.՝ ვლადიმერ ასათიანი
Ծնվել էսեպտեմբերի 23, 1901(1901-09-23) կամ 1901[1]
Ֆերգանա, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 9, 1972(1972-03-09) կամ 1972[1]
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 10-ին միջինասիական Սկոբելև /ներկայումս՝ Ֆերգանա) քաղաքում։ 1923 թվականին ավարտել է իտալական Պերուջա քաղաքի փորձարարական գյուղատնտեսության թագավորական բարձրագույն ինստիտուտի կենսաքիմիական բաաժանմունքը։ 1923 թվականից սկսած՝ աշխատել է եվրոպական մի շարք համալսարաններում կամ բարձրագույն ուսումնական այլ հաստատություններում, այդ թվում՝ Շառլոտենբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում, Բեռլինի, Փարիզի, Ստրասբուրգի համալսարաններում։ 1925 թվականին եկել է ԽՍՀՄ, մեկնել Անդրֆեդերացիա, աշխատանքի անցել Թիֆլիսի պետական համալսարանի օրգանական և ֆիզիոլոգիական քիմիայի ամբիոնում։ 1931-1932 թվականներին աշխատել է որպես Մախարաձե (ներկայումս՝ Օզուրգեթ) քաղաքում գործող թեյի համամիութենական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ։ 1932-ից 1972 թվականներին գիտական լայն ու արդյունավետ գործունեություն է ծավալել Վրաստանի գիտությունների ակադեմիայի դեղաբանա-քիմիական ինստիտուտում, ընդ որում՝ 1964-ից 1972 թվականներին եղել է այդ ինստիտուտի տնօրենը[2]։ Միաժամանակ՝ 1937-ից 1972 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի օրգանական և դատական քիմիայի ամբիոնը։

Վլադիմիր Ասաթիանին վախճանվել է 1972 թվականի մարտի 9-ին, Թբիլիսիում։

Գիտական աշխատանքները խմբագրել

Վ. Ասաթիանիի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են վերլուծական (անալիտիկ) քիմիային, կենսաբանորեն ակտիվ բնական միացությունների քիմիային, կենսաքիմիական դեղաբանությանն ու բժշկական ֆերմենտաբանությանը։

Գրականություն խմբագրել

  • Биологи. Биографический справочник.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել