Առևտուրը Հայաստանում
ՀՀ առևտուր առևտուրը Հայաստանում։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կենտրոն։ Նրա տարածքով են անցել Հին աշխարհի միջազգային կարավանային առևտրական ճանապարհները։ 1-11-րդ դարերում միջազգային տարանցիկ առևտրի աշխուժացմամբ պայմանավորված՝ զարգացել է Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ և հայկական այլ քաղաքների առևտուրը։
Արևելյան Հայաստանում առևտուրը որոշակի վերելք է ապրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց (1828) հետո։ 19-րդ դարի 30-ական թվականներին հայ վաճառականների ձեռքն է անցել Այսրկովկասի առևտրի գերակշռող մասը։ Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում և այլուր ծավալուն առևտրային գործառնություններ են կատարել Երևանի և Ալեքսանդրապոլի վաճառականները։
Արևելյան Հայաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ձևավորվել են սպառողական կոոպերատիվ ընկերություններ։ 1917 թվականին երկրում կար այդպիսի 270 ընկերություն։ 1919 թվականին ստեղծվել է Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միությունը, որը նույն թվականին վերանվանվել է Հայկոոպի։
ԽՍՀՄ-ում ներքին առևտուրն իրականացվել է հիմնականում պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային առևտրի ձևով։ Մանրածախ ապրանքաշրջանառության շուրջ 75 %-ը բաժին է ընկել պետական առևտրին, իսկ ժողովրդական սպառման ապրանքների մեծածախ ապրանքաշրջանառության 90-95 %-ն իրականացրել են պետական առևտրի կազմակերպությունները։
ՀՀ առևտրաշրջանառությունը ներառում է մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտուրը։ Տարբերում են նաև ներքին (երկրի ներսում) և արտաքին (արտերկրում) առևտուր։
Մանրածախ առևտուրը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունների մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է դրամական արտա հայտությամբ, որն իրականացնում են խանութները, կրպակները, շուկաները, դեղատները և առևտրի մյուս օբյեկտները։
Մեծածախ առևտուրն ապրանքների մեծ խմբաքանակներով վաճառքն է՝ հե տագա վաճառքի նպատակով։
Ավտոմեքենաների առևտուրը մաս նագիտացված առևտրի կետերի միջոցով ավտոմեքենաների վաճառքը և դրանց տեխ. սպասարկումն ու նորո գումն են։ ՀՀ-ում ավտոմեքենաների ներ մուծման և վաճառքի բնագավառում առաջատար են «Կարկոմավտո», «Գլո բալ Մոթորս», «Մեգամոթորս», «Եվրո- վագեն», «Ֆորա» ընկերությունները։
Մանրածախ առևտրի համակարգն ընդգրկում է նաև հանրային սնունդը։ Մինչև 2006 թվականը հանրային սննդի ձեռնարկությունների իրականացրած շրջանառությունը ներառվել է ՀՀ մանրածախ ապրանքաշրջանառության մեջ, 2006 թվականից՝ ծառայությունների մեջ։
Խորհրդային տարիներին ապրանքները վաճառվում էին պետության սահմանած կայուն գներով, իսկ կոլտնտեսային առևտրում ապրանքներն իրացվում էին շուկայում գոյացող գներով։ ՀՀ-ում գներն ազատականացվել են 1992 թվականին։
Մանրածախ ապրանքաշրջանառությունն արտահայտում է սպառման ծավալի ու դրա կառուցվածքի փոփոխությունները և բնակչության բարեկեցության մակարդակի կարևորագույն ցուցանիշներից է։ 1990 թվականին հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 7949 միլիոն ռ., շրջանառության օրերի թիվը՝ 61, մարդատար ավտոմեքենաների վաճառասրահ Երևանում ձեռնարկությունների թիվը՝ 9495, պետական առևտրի խանութների առևտրային մակերեսները՝ 691 հազար մ2։
2003 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2011 | |
---|---|---|---|---|---|---|
Մանրածախ առևտրի շրջանառությունը մլն. դրամ | 688480.3 | 853869.0 | 934379.6 | 1059571.2 | 1075073.9 | 11294806.1 |
2003 | 2005 | 2007 | 2008 | 2009 | 2001 | |
---|---|---|---|---|---|---|
Խանութներ | 41.0 | 45.2 | 50.9 | 57.6 | 59.7 | 63.6 |
Սպառողական ապրանքների շուկաներ | 35.3 | 37.0 | 27.9 | 20.1 | 15.6 | 12.6 |
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ | 3.6 | 3.0 | 2.5 | 2.2 | 2.0 | 1.8 |
Կրպակներ | 9.2 | 6.1 | 4.6 | 3.8 | 3.8 | 3.5 |
Առևտրի այլ օբյեկտներ | 10.9 | 8.7 | 14.1 | 16.3 | 18.9 | 18.8 |
Մանրածախ առևտրի շրջանառությունը, ըստ ձևավորման աղբյուրների, 2003-2011 թվականներին ներկայացված է աղյուսակում։ 2006 թվականից սկսած՝ տվյալները ներկայացված են առանց ավելացված արժեքի հարկի։
1990 թվականին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալում պետականի մասնաբաժինը եղել է 74 %, ոչ պետականինը՝ 26 %, 1995 թվականին, համապատասխանաբար՝ 15 % և 85 %, 1998 թվականին՝ 2 % և 98 %։ Այսինքն՝ անկախության 7 տարվա ընթացքում մանրածախ առևտուրն անցում է կատարել պետականից (1990 թվականին՝ 74 %) ոչ պետականի (1998 թվականին՝ 2 %)։ Զգալիորեն աճել է նաև մանրածախ առևտրի օբյեկտների թիվը. 2001 թվականին եղել է 11.959, 2011 թվականին՝ 19.862։
Պարենային և ոչ պարենային ապրանքների տեսակարար կշիռը մանրածախ առևտրի շրջանառության մեջ 1990 թվականին կազմել է 40 % և 60 %, 1995 թվականին, համա պատասխանաբար՝ 88,9 % և 11,1 %, 2000-ին՝ 71,8 % և 28,2 %, 2010 թվականին՝ 60 % և 40 %, որը վկայում է 2000 թվականից ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավման մասին։ Ի դեպ, զարգացած երկրներում պարենային ապրանքների տեսակարար կշիռը մեծածախ ապրանքաշրջանառու թյան մեջ ներկայումս 20-22 % է։
Առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտում ՀՀ-ում 2010 թվականին զբաղված էր մոտ 104 հազար մարդ։ 2009 թվականին ՀՀ-ում ներ քին առևտրաշրջանառությունը կազմել է 1.600.406,1 միլիոն դրամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |