ՀՀ առևտուր առևտուրը Հայաստանում։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կենտրոն։ Նրա տարածքով են անցել Հին աշխարհի միջազգային կարավանային առևտրական ճանապարհները։ 1-11-րդ դարերում միջազգային տարանցիկ առևտրի աշխուժացմամբ պայմանավորված՝ զարգացել է Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ և հայկական այլ քաղաքների առևտուրը։

Արևելյան Հայաստանում առևտուրը որոշակի վերելք է ապրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց (1828) հետո։ 19-րդ դարի 30-ական թվականներին հայ վաճառականների ձեռքն է անցել Այսրկովկասի առևտրի գերակշռող մասը։ Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում և այլուր ծավալուն առևտրային գործառնություններ են կատարել Երևանի և Ալեքսանդրապոլի վաճառականները։

Արևելյան Հայաստանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ձևավորվել են սպառողական կոոպերատիվ ընկերություններ։ 1917 թվականին երկրում կար այդպիսի 270 ընկերություն։ 1919 թվականին ստեղծվել է Երևանի նահանգի սպառողական ընկերությունների միությունը, որը նույն թվականին վերանվանվել է Հայկոոպի։

ԽՍՀՄ-ում ներքին առևտուրն իրականացվել է հիմնականում պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային առևտրի ձևով։ Մանրածախ ապրանքաշրջանառության շուրջ 75 %-ը բաժին է ընկել պետական առևտրին, իսկ ժողովրդական սպառման ապրանքների մեծածախ ապրանքաշրջանառության 90-95 %-ն իրականացրել են պետական առևտրի կազմակերպությունները։

ՀՀ առևտրաշրջանառությունը ներառում է մանրածախ, մեծածախ և ավտոմեքենաների առևտուրը։ Տարբերում են նաև ներքին (երկրի ներսում) և արտաքին (արտերկրում) առևտուր։

Մանրածախ առևտուրը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունների մեջ օգտագործման համար նախատեսված ապրանքների վաճառքն է դրամական արտա հայտությամբ, որն իրականացնում են խանութները, կրպակները, շուկաները, դեղատները և առևտրի մյուս օբյեկտները։

Մեծածախ առևտուրն ապրանքների մեծ խմբաքանակներով վաճառքն է՝ հե տագա վաճառքի նպատակով։

Ավտոմեքենաների առևտուրը մաս նագիտացված առևտրի կետերի միջոցով ավտոմեքենաների վաճառքը և դրանց տեխ. սպասարկումն ու նորո գումն են։ ՀՀ-ում ավտոմեքենաների ներ մուծման և վաճառքի բնագավառում առաջատար են «Կարկոմավտո», «Գլո բալ Մոթորս», «Մեգամոթորս», «Եվրո- վագեն», «Ֆորա» ընկերությունները։

Մանրածախ առևտրի համակարգն ընդգրկում է նաև հանրային սնունդը։ Մինչև 2006 թվականը հանրային սննդի ձեռնարկությունների իրականացրած շրջանառությունը ներառվել է ՀՀ մանրածախ ապրանքաշրջանառության մեջ, 2006 թվականից՝ ծառայությունների մեջ։

Խորհրդային տարիներին ապրանքները վաճառվում էին պետության սահմանած կայուն գներով, իսկ կոլտնտեսային առևտրում ապրանքներն իրացվում էին շուկայում գոյացող գներով։ ՀՀ-ում գներն ազատականացվել են 1992 թվականին։

Մանրածախ ապրանքաշրջանառությունն արտահայտում է սպառման ծավալի ու դրա կառուցվածքի փոփոխությունները և բնակչության բարեկեցության մակարդակի կարևորագույն ցուցանիշներից է։ 1990 թվականին հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել է 7949 միլիոն ռ., շրջանառության օրերի թիվը՝ 61, մարդատար ավտոմեքենաների վաճառասրահ Երևանում ձեռնարկությունների թիվը՝ 9495, պետական առևտրի խանութների առևտրային մակերեսները՝ 691 հազար մ2։

2003 2005 2007 2008 2009 2011
Մանրածախ առևտրի շրջանառությունը մլն. դրամ 688480.3 853869.0 934379.6 1059571.2 1075073.9 11294806.1
2003 2005 2007 2008 2009 2001
Խանութներ 41.0 45.2 50.9 57.6 59.7 63.6
Սպառողական ապրանքների շուկաներ 35.3 37.0 27.9 20.1 15.6 12.6
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ 3.6 3.0 2.5 2.2 2.0 1.8
Կրպակներ 9.2 6.1 4.6 3.8 3.8 3.5
Առևտրի այլ օբյեկտներ 10.9 8.7 14.1 16.3 18.9 18.8

Մանրածախ առևտրի շրջանառությունը, ըստ ձևավորման աղբյուրների, 2003-2011 թվականներին ներկայացված է աղյուսակում։ 2006 թվականից սկսած՝ տվյալները ներկայացված են առանց ավելացված արժեքի հարկի։

1990 թվականին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալում պետականի մասնաբաժինը եղել է 74 %, ոչ պետականինը՝ 26 %, 1995 թվականին, համապատասխանաբար՝ 15 % և 85 %, 1998 թվականին՝ 2 % և 98 %։ Այսինքն՝ անկախության 7 տարվա ընթացքում մանրածախ առևտուրն անցում է կատարել պետականից (1990 թվականին՝ 74 %) ոչ պետականի (1998 թվականին՝ 2 %)։ Զգալիորեն աճել է նաև մանրածախ առևտրի օբյեկտների թիվը. 2001 թվականին եղել է 11.959, 2011 թվականին՝ 19.862։

Պարենային և ոչ պարենային ապրանքների տեսակարար կշիռը մանրածախ առևտրի շրջանառության մեջ 1990 թվականին կազմել է 40 % և 60 %, 1995 թվականին, համա պատասխանաբար՝ 88,9 % և 11,1 %, 2000-ին՝ 71,8 % և 28,2 %, 2010 թվականին՝ 60 % և 40 %, որը վկայում է 2000 թվականից ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավման մասին։ Ի դեպ, զարգացած երկրներում պարենային ապրանքների տեսակարար կշիռը մեծածախ ապրանքաշրջանառու թյան մեջ ներկայումս 20-22 % է։

Առևտրի, ավտոմեքենաների, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման ոլորտում ՀՀ-ում 2010 թվականին զբաղված էր մոտ 104 հազար մարդ։ 2009 թվականին ՀՀ-ում ներ քին առևտրաշրջանառությունը կազմել է 1.600.406,1 միլիոն դրամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։