Առվույտի տերևային երկարակնճիթ
Առվույտի տերևային երկարակնճիթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարակնճիթներ (Curculionidae) |
Ցեղ | Phytonomus |
Տեսակ | Առվույտի տերևային երկարակնճիթ (P. variabilis) |
Միջազգային անվանում | |
Phytonomus variabilis |
Առվույտի տերևային երկարակնճիթ, ֆիտոնոմուս (լատին․՝ Phytonomus variabilis), երկարակնճիթների ընտանիքի բզեզ, առվույտի վտանգավոր վնասատու։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ռուսաստանում՝ եվրոպական մասի տափաստանային զոնայում, Հարավային Ուրալում, Միջին Ասիայում։
Նկարագրություն
խմբագրելՄարմնի երկարությունը 4,5-6,5 մմ է, մոխրագույն է, առաջնակրծքի վրա ունի մուգ երկայնական 2 շերտ, վերնաթևերը շիկավուն-դարչնագույն են և հիմքում ունեն սև եռանկյուն բիծ։
Թրթուրը մոխրականաչավուն է, մեջքին կա բաց գույնի շերտ, երկարությունը 8 մմ է։ Տարեկան զարգանում է 1 սերունդ։ Վնասատու են հիմնականում թրթուրները, որոնք ակտիվ են հատկապես երաշտի ժամանակ և ուտում են տերևաբողբոջները և ծաղկաբողբոջները, նաև վնասում են կոկոնները և փթթող ծաղիկները, կրծոտում են ծաղկաբույլերի հիմքերը, կմախքացնում տերևները։
Պայքարի միջոցառումներ
խմբագրելԱռվույտի ցանքադաշտերի գարնանային սկավառակում և տափանում, նոր ցանքատարածություների մեկուսացում հներից (0,5 կմ-ից ոչ պակաս), վեգետացիայի ընթացքում առվույտի ցանքադաշտերի սրսկում արգոյի, արբիվոյի խտացված էմուլսիայով, նաև ալեքսանդրով, երբ թրթուրների 25%-ն անցնում է բաց կյանքի, վերջին մշակումը խոտհնձից առաջ (առավելագույնը՝ 2 անգամ), իսկ վերաճի շրջանում՝ բազուդինի ցրում (1 անգամ) հողի մակերեսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |