Առոս

գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում
(Վերահղված է Առոսպիժանից)

Առոս, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնն էր Առոս բնակավայրը, որն այժմ համապատասխանում է ժամանակակից Ադրբեջանի Յարդըմլիի շրջանի համանուն (ադրբ.՝ Ərus) քաղաքին[1]։

Առոս
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
ՎարչկենտրոնԱռոս
Հիմնական լեզուգրաբար, թալիշերեն
Ազգային կազմթալիշներ
Կրոնական կազմզրադաշտականություն

Անվանում

խմբագրել

Նշանավոր Առոս ավանի անունով էլ կոչվել է նաև Առոս, սակայն հանդիպում են նաև այլ անվանումներ՝ Առոսպիճան (Առոս-Բիճան, Առոպիժան, Առոսբիճան), Առոսպիճան, որը բացատրվում է Փայտակարանի մեկ այլ՝ Պիճան գավառի հետ միավորմամբ։ Հայտնի են նաև այլ անվանումներ, որոնք ցույց են տալիս ոչ միայն Պիճան, այլև Հանի գավառի հետ միավորումը՝ Բիճանհանի, Բիժանհանի, Բիժանհանի, Բիջանհանի, Բիռոսճանի, Հանի, Պիժան, Պիճանհանի, Պիճանհանհանի և այլն։

Աշխարհագրություն

խմբագրել

Առոսը եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիսում սահմանակցել է Քաղանռոտ, հյուսիս-արևելքում և արևելքում՝ Աթշի-Բագավան, հարավ-արևելքում՝ Սպանդարան-Պերոժ գավառներին, իսկ հարավ-արևմուտքում՝ Ատրպատականին։

Տարածքում սկիզբ էր առնում Վիլյաժ կամ Վիլաժչայ գետը, որը Աթշի Բագավան գավառի միջով հոսելով թափվում էր Կասպից ծով։ Ունի լեռնային ռելիեֆ, անտառապատ է։ Ամենաբարձր կետերն արևմուտքում են՝ Քաղանռոտի սահմանին, 2 կիլոմետրը գերազանցող մի քանի գագաթներ։ Դեպի արևելք հոսող Վիլյաժ գետի հունով հողերն իջնում են մինչև 124 մետր։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Յարդըմլիի շրջանին։

Պատմություն

խմբագրել

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։

Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։

Ծանոնթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 692 — 992 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.