Առյուծ արքան 2: Սիմբայի հպարտությունը

«Առյուծ արքան 2․ Սիմբայի հպարտությունը» (անգլ.՝ The Lion King II: Simba's Pride), Ուոլթ Դիսնեյ ընկերության ստեղծված լիամետրաժ մուլտիպլիկացիա, որը թողարկվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ում որպես տեսանյութ[Ն 1]։ Այն Առյուծ արքան մուլտֆիլմի շարունակությունն է։

Picto infobox cinema.png
Առյուծ արքան 2: Սիմբայի հպարտությունը
անգլ.՝ The Lion King II: Simba's Pride
The Lion King 2 Simba's Pride logo.svg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհասունացման պատմություն և ռոմանտիկ ֆիլմ
Հորինված երկիրThe Lion King universe?
Հիմնված էՌոմեո և Ջուլիետ
ՌեժիսորԴարրել Ռունի
ՀնչյունավորումՄեթյու Բրոդերիկ, Նիվ Քեմփբել, Ջեյսոն Մերսդեն, Jennifer Lien?, Նաթան Լեյն, Էրնի Սաբելլա, Suzanne Pleshette?, Ռոբերտ Գիյոմ, Էնդի Դիք և Մոյրա Կելի
ԵրաժշտությունՆիկ Գլենի-Սմիթ և Հանս Ցիմեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն, Walt Disney Pictures և DisneyToon Studios
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն81 րոպե
ՊրիկվելԱռյուծ արքան, 1994, Տիմոնը և Պումբան և 1995
ՍիկվելԱռյուծ արքան 3: Հակունա մատատա
Թվականհոկտեմբերի 27, 1998 և մարտի 17, 1998[1]
ՊարգևներԷննի մրցանակ
movies.disney.com/the-lion-king-2-simbas-pride

2005 թվականի դեկտեմբերի դրությամբ ֆիլմը անիմացիոն ֆիլմերի շրջանում ուներ ամենաբարձր դրամարկղային եկամուտը՝ մոտ 300 մլն դոլար։

«Առյուծ արքան 2։ Սիմբայի հպարտություն» մուլտֆիլմի սյուժեն ընդհանրություններ ունի Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի հետ[3]։

Բարձր ժողովրդականության հույսով ունենալով՝ «Դիսնեյ» ընկերությունը թողարկել է «Առյուծ արքա 2» մուլտֆիլմի մոտ 15 մլն պատճեն[4]։ Առաջին երեք օրում 3,5 մլն պատճեն[5]։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում ծնվում է արքա Սիմբայի աղջիկը՝ ժառանգորդ Կիարան։ Մի օր, փախչելով Հպարտության հողերի սահմաններից դուրս, Կիարան հանդիպում է Կովուին՝ Սպիի կողմնակից արտաքսված էգ առյուծների խմբից մի կորյունի, որին Սպին ներկայացրել էր որպես իր ժառանգորդ։ Արտաքսվածների առաջնորդ Կովուի մայրը՝ Զիրան, այդ ամբողջ ընթացքում Սիմբային սպանելու և Հպարտության hողերին տիրանալու պլանն էր մշակում։ Նա Կովուին սովորեցնում էր սպանել, որպեսզի նա ապագայում, օգտագործելով Կիարայի հմայքը, ներթափանցի Սիմբայի փրայդ և սպանելի Սիմբային՝ Սպիի վրեժը լուծելու և գահը վերադարձնելու համար։ Սիմբան, անհանգստանալով իր դստեր համար ուղարկում է իր ընկերներին ՝ Տիմոնին և Պումբային, որպեսզի հետևեն նրան։ Սակայն, Կիարան նկատում է նրանց և կրկին փախուստի է դիմում՝ Հպարտության հողերի սահմաններից դուրս։ Այդ ժամանակ, հետևելով Զիրայի պլանին, Կովուի եղբայրն ու քույրը՝ Նուկան և Վիտանին այրում են չոր խոտը։ Կիարան փախչում է կրակից, սակայն խեղդվելով կորցնում է գիտակցությունը։ Կովուն օգնում է նրան և խաբելով, որ նա միայնակ է, խնդրում է Սիմբային միանալ առյուծների խմբին։

Սիմբան սկսում է վստահել Կովուին։ Մի անգամ առավոտյան նրա հետ զրուցելով մտնում են Հպարտության հողերի սահմաններից այն կողմ, որտեղ նրանց վրա հարձակվում է Զիրան և իր խումբը։ Նրանք հետևում են Սիմբային, և երբ նա փորձում է դուրս գալ գերաններով ծածկված ժայռից, Նուկան՝ ձգտելով տպավորություն թողնել մոր վրա, փորձում է արագությամբ բռնել նրան, բայց գերաններն ընկնում են Նուկայի վրա և նա մահանում է։ Զիրան Նուկայի մատնության և մահվան մեջ մեղադրում է Կովուին և արտաքսում է նրան։ Կովուն վերադառնում է փրայդի ժայռը, սակայն Սիմբան չի ընդունում որևէ բացատրություն, այն մասին, թե Կովուն չի մասնակցել հարձակմանը և այլ կենդանիների աջակցությամբ նա Կուվուին նույնպես աքսորում է։ Այդ դեպքից հետո Կիարան վիճում է հոր հետ և փախչում է հույսով, որ կգտնի Կովուին։ Կարճ որոնումներից հետո նա վերամիավորվում է իր սիրեցյալի հետ։ Կովուն առաջարկում է Կիարային ընդմիշտ փախչել և ստեղծել սեփական փրայդը, բայց Կիարան խնդրում է նրան վերադառնալ իր հետ, որպեսզի կանգնեցնեն միմյանց դեմ կռվող առյուծների խմբին։

Երբ նրանք վերադարձան, արդեն սկսված էր Սիմբայի և Զիրայի խմբերի միջև ճակատամարտը։ Կիարան և Կովուն ընդհատում են մարտը։ Կիարան վստահեցնում է հորը, որ դիմակայությունը ելք չէ և որ երկու խմբերն էլ մեկ ամբողջություն են։ Վիտանին առաջինն էր, որ անցավ Սիմբայի կողմը, իսկ նրան հետևեցին նախկինում աքսորված բոլոր էգ առյուծները՝ բացի Զիրայից։ Զիրան հարձակվում է Սիմբայ վրա, որպեսզի վրեժ լուծի Սպիի մահվան համար։ Կիարան պաշտպանելով հորը ճակատամարտ է սկսում Զիրայի դեմ։ Նրանք միասին ժայռից ընկնում են ձորը, որտեղ այդ ժամանակ խախտվում է գետի հոսքը։ Կիարան հասցնում է բռնվել ժայռից, իսկ Զիրան կախված է մնում ժայռի եզրից։ Կիարան քաշում է Զիրայի թաթը նրան փրկելու համար, իսկ նա կատաղությամբ փորձում էր ցած նետել Կիարային։ Արդյունքում Զիրան ցած է ընկնում և մահանում է ուժգնացող հեղեղում։ Բոլոր առյուծները վերադառնում են և դառնում մեկ ամբողջական խումբ։ Որպես պառակտման և պատերազմի ավարտը ներկայացնող խորհրդանշան, Սիմբան, Նալան, Կիարան և Կովուն ժայռից արձակում են բարձր մռնչյուն։

ԿերպարներԽմբագրել

Սիմբա (Մեթյու Բրոդերիկ), երգեցողություն — (Քեմ Քլարկ) — Փրայդի հողերի իմաստուն և արդար արքան։ Մուֆասայի և Սարաբի որդին։ Աղջկան պահում է խիստ հսկողության տակ։ Սուահիլիի լեզվով «սիմբա» նշանակում է «առյուծ»։

Նալա (Քելլի Մոյրա) — Փրայդի թագուհին՝ Սիմբայի կինը։ Նա, ի տարբերություն ամուսնուն, ավելի մեղմ է դստեր հետ։ Երբեմն համաձայնության չգալով ամուսնու հետ՝ փորձում է ազատություն տալ նրան։ Սուահիլիից թարգմանաբար իր անունը նշանակում է «նվեր»։

Կիարա (սկզբում նրա անունը Շանի էր) (կորյուն — Միշել Հորն, երգեցողություն — Չարիթի Սանո։ Հասուն — Նիվ Քեմփբել, երգեղցողություն — (Լիզ Քելլավեյ) — Սիմբայի և Նալայի դուստրը։ Փրայդի հողերի արքայադուստրը։ Կորյուն ժամանակ անհոգ էր (անգամ ավելի անհոգ, քան իր հայրը փոքր ժամանակ)։ Հասուն — կենսուրախ, անհոգ, բայց մյուս կողմից էլ նա խելացի, ուժեղ և համարձակ էգ առյուծ է։

Տիմոն (Լեյն Նեթան) — մարդակերպ կատակասեր սուրիկատ «ոչ մի մտահոգություն» սկզբունքով, Սիմբան օգտագործում է նրանց որպես Կիարայի դայակ։ Նա իր պարտքն է համարում սովորեցնել նրան այնպիսի բաներ, որոնք կյանքն իսկապես դարձնում են թեթև և անհոգ։

Պումբա (Էրնի Սաբելլա) — վարազ, Տիմոնի մտերիմ ընկերը, ինչպես նաև ապրում է «ոչ մի մտահոգություն» կամ «Հակունա Մատատա» սկզբունքով։ Նրա համար ծառայում է որպես փոխադրամիջոց։

Կովու (կորյուն — Րայան Օ’Դոնահյու, հասուն — Ջեյսոն Մարսդեն, երգեցողություն — Ջին Միլլեր) — Զիրայի կրտսեր որդին, մոր հետ աքսորված էր փրայդի հողերից։ Սուհիլիից թարգմանած նրա անունը նշանակում է «սպի»։ Ընտրվել է որպես Սպիի ժառանգ։ Ֆիլմում ուղակիորեն չի ասվում, որ Կովուն Սպիի որդին է և Սիմբայի հորեղբոր որդին, միևնույն ժամանակ Կովուն նշում է որ «նա իմ հայրը չէ, բայց իմ մի մասնիկն է»։ Կովուն առաջին անգամ Կիարային հանդիպել է փոքր ժամանակ, երբ խախտել էր արգելքը և փախել էր առյուծների խմբի հողերից։ Դեռ նոր էին ծանոթացել, երբ նրանց վրա հարձակվեցին կոկորդիլոսները, բայց նրանք համարձակորեն օգնեցին իրար և ողջ մնացին։ Դրանից հետո նրանց գտնում է Կովուի մայրը՝ Զիրան և ժամանակին հասած Սիմբան առյուծների խմբով։ Մի քանի տարի անց երիտասարդ առյուծը Սիմբային սպանելու և գահը ազատելու նպատակով խաբեությամբ ներդրվում է առյուծների խումբ։ Սակայն նրա ճանապարհին է կանգնում Կիարան։ Կովուն մի քանի օր անց հասկանում է, որ սիրահարվել է արքայադստերը։ Սակայն մի օր Զիրան «աքսորվածների» հետ դարան է պատրաստում Սիմբայի համար, բայց Սիմբան հրաշքով փրկվում է։ Կովուն գալիս է մոր մոտ և նա բարկանում է այն պատճառով, որ Կովուն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել և որ նրա մեղավորությամբ մահացավ Նուկան, դանակահարում է նրա այտը ՝ թողնելով նույն սպին ինչպիսին իր ամուսնունն էր։ Այնուհետև նա վերադառնում է նախնիների ժայռի մոտ, բայց այնտեղ անցանկանալի է լինում։ Առյուծը փորձում է բացատրել Սիմբային, որ նա մեղավոր չէ, որ հարձակվել են նրա վրա, սակայն, արքան չի հավատում և վռնդում է առյուծների խմբից։ Կիարան վստահում է, որ Կովուն անմեղ է և փախչում է ու նրան գտնում ծայրահեղականների վառված հողերում։ Նրանք վերջապես հասկանում են, որ առանց իրար չեն կարող ապրել։ Կովուն առաջարկում է Կիարային ընդմիշտ փախչել և ստեղծել սեփական առյուծների խումբը, բայց Կիարան խնդրում է նրան վերադառնալ իր հետ, որպեսզի կանգնեցնեն միմյանց դեմ կռվող առյուծների խմբերին։ Հենց այս երկուսը իրենց հայտնվելով դադարեցրին պատերազմը։

Զիրա (Սյուզան Պլեշետ) - դաժան և ուժեղ կամքի տեր էգ առյուծ, ֆիլմի գլխավոր անտագոնիստը։ Կովուի, Վիտանի և Նուկայի մայրը, Սպիի կինը։ Ամուսնու մահից հետո վտարվել է իր ձագերի հետ։ Նա գլախավորում է աքսորված առյուծների տոհմը, որպեսզի ոչնչացնի Սիմբային իրեն վռնդելու և ամուսնուն սպանելու համար։ Որպես չար կերպար նա նման էր Սպիին, միայն թե Զիրան ավելի ագրեսիվ էր և տաքարյուն։ Նա Սիմբային սպանելու համար Կովուին առյուծների խմբում արմատավորելու պլան էր մշակում։ Որդու դավաճանությունից հետո աքսորված տոհմի հետ գնում է թշնամու հետ պատերազմի։ Մարտի ընթացքում նա սկսում է կռվել Սիմբայի հետ, բայց երբ հայտնվում են Կովուն և Կիարան մարտը դադարեցնում են։ Աքսորյալների՝ Սիմբայի կողմը անցնելուց հետո Զիրան, ըստ էության, մնում է միակը, ով դեռ ցանկանում է շարունակել պատերազմը։ «Քեզ համար, Սպի» բացականչությամբ Զիրան հարձակվում է Սիմբայի վրա, սակայն Կիարան հարվածում է նրան և նա ընկնում է ուժգնացող գետը ու մահանում։ Սուահինիլիից թաթարգմանված Զիրա նշանակում է «ատելություն»։

Նուկա (Էնդի Դիկ) - Զիրայի և Սպիի ավագ որդին։ Միշտ ձգտում է առաջնորդ լինել (քանի որ հայրը, որպես ժառանորդ ընտրել էր Կովուին) և աշխատում է ապրել մոր իդեալներին համապատասխան, դրա հետ մեկտեղ շարունակում էր մնալ ոչլոտ, ոսկրոտ և խելագար։ Ավելի նման էր Սպիին, քան Կովուին։ Ամեն կերպ կատարում էր մոր պլանի մեծ մասը՝ ձգտելով ցույց տալ օգտակորությունը։ Փոքր քրոջ՝ Վիտանիի հետ այրում է արևադարձային տափաստանը, որպեսզի Կիարային գցեն ծուղակը։ Ավելի ուշ հաճախ է հայտնվում էկրանին։ Նա փորձում է աքսորվածների հետ սպանել Սիմբային։ Երբ Կովուն հրաժարվեց հետևել Սիմբային, Նուկան ցանկանալով մորը ցույց տալ իր հավատարմությունը բարձրացավ ամբարտակ և արդեն բռնել էր Սիմբային, բայց ոտքը սխալ դրեց և ընկավ գերաններից։ Սուահիլիերեն նրա անունը թարգմանվում է «գարշահոտ»։

Վիտանի (կորյուն - Լեյսի Չաբերտ, երգեցողությունը՝ Քրիստա Մակալոշ, հասուն - Ջենիֆեր Լյեն)։ Զիրայի դուստրը, Նուկայի և Կովույի քույրը։ Սուահիլիերեն նրա անունը «Շետանի» է հնչում, ինչը նշանակում է «հրեշ»։ Ամեն դեպքում ստեղծողները փոխել են այն։ Վիտանին ներկայացնում է բացասական կերպար։ Մուլտֆիլմի սկզբում նա և Նուկան քայլում են փոքրիկ Կովույի հետևից և մասնակցում են Զիրայի «My lullaby» երգին։ Արդեն ավելի ուշ հենց նա է պատմում մորը, որ Կովուն այլևս չի ցանկանում իր պլանով գործել։ Մարտի ժամանակ Առյուծների խմբի բնակիչներից նա կռվեց Նալայի հետ։ Երբ Կիարան հիշեցնում է հորը, որ նրանք մեկ ամբողջություն են, Վիտանին առաջինն էր, ով որոշեց կանխել ճակատամարտը և անցնել Սիմբայի կողմը։ Այս քայլը բարկացրեց Զիրային, որը սկսեց սպառնալ դստերը։ Այնուամենայնիվ, այս սպառնալիքները հակառակ արդյունքն ունեցան՝ մնացած բոլոր աքսորվածները որոշեցին միավորվել թագավորական առյուծների խմբի հետ:

ՍաուդթրեքԽմբագրել

Առյուծ արքան 2: Սիմբայի հպարտությունը
 
Թողարկվածհոկտեմբերի 27, 1998 և մարտի 17, 1998[1]
Ժանրհասունացման պատմություն և ռոմանտիկ ֆիլմ
Տևողություն81 րոպե

Return to Pride RockԽմբագրել

«Return to Pride Rock: Songs Inspired by Disney’s The Lion King II: Simba’s Pride» (Առյուծների խմբի վերադարձը ժայռ) աուդիո CD-ն թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 8-ին։ Չնայած այն հանգամանքին, որ նշաններ չկար այն մասին, որ սկավառակը սաունդթրեք է, և այն թողարկվեց ավելի վաղ, քան մուլտֆիլմը (1998 թ. Հոկտեմբերի 27), այն իր մեջ ներառում էր մուլտֆիլմի բոլոր երգերը, ինչպես նաև Լեբո Մ-ի մի քանի այլ երգեր:

Թրեքերի ցանկԽմբագրել

  1. «He Lives in You» - Լեբո Մ
  2. «We Are One» - Cam Clarke, Charity Sanoy, Ladysmith Black Mambazo, երգչախումբ
  3. «Upendi» - Robert Guillaume, Liz Callaway, Ջին Միլլեր, Ladysmith Black Mambazo
  4. «Not One of Us» - երգչախումբ
  5. «My Lullaby» - Սյուզանն Պլեշետ, Crysta Macalush, Andy Dick, хор
  6. «Love Will Find a Way» - Լիզ Կալլաուեյ, ջին Միլլեր, երգչախումբ
  7. «We Are One» - Angelique Kidjo
  8. «She Believes in You»* - Լեբո Մ
  9. «Song for the Children»* - Լեբո Մ
  10. «I Want to See the Moon»* - Լեբո Մ և Շարոն Դի
  11. «The Lion Sleeps Tonight»* - Լեբո Մ
  12. «My All» - Mariah Carey
  13. «Love Will Find a Way (End Title)» — Kenny Lattimore, Heather Headley

Enhanced soundtrackԽմբագրել

2004 թվականի օգոստոսի 31-ին Դիսնեյ ընկերությունը թողարկեց «Բարելավված սաունդթրեքը»՝ DVD– ով թողարկելու հատուկ երկ սկավառակ ունեցող հատուկ հրատարակություն:(անգլ.՝ enhanced soundtrack)։ Այնուամենայնիվ, CD-ն ընդգրկում էր միայն մուլտֆիլմի երգեր, առանց նախկինում թողարկված Return to Pride Rock- ի լրացուցիչ երգերի:

ՓաստերԽմբագրել

  • Սկզբնապես պլանավորված էր, որ Մուֆասան ավելի լուրջ դերակատարում կունենա ֆիլմում[6]
  • Սկզբում Զիրայի մահը պատահական չէր: Նա պետք է կանգներ ժայռի վրա և «Ո՛չ, երբեք» ասելով ինքնասպան լիներ: Այս տեսարանը շատ ծանր կլիներ երեխաների համար, այդ պատճառով հեղինակները հեռացրել են այդ կադրը։ Սակայն, Զիրայի ժպիտը մնացել է մուլտֆիլմում։

ՆշումներԽմբագրել

  1. Անմիջապես տեսանյութ (անգլերեն՝ Direct-to-video կամ straight-to-video), հանրության առջև ֆիլմի թողարկում վիդեո ֆորմատով՝ կինոթատրոնային կամ հեռուստատեսային թողարկման փոխարեն[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել