Տիմոն և Պումբա

Դիսնեյի կերպարներ

Թիմոնն ու Պումբան մուլտիպլիկացիոն զույգ են,որը ներկայացվել է Դիսնեի 1994 թվականի «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմում։ Այն ստեղծված է ծաղրանկարիչներ Նաթան Լեյնի և Էրնի Սաբելլայի կողմից։ Սկզբից CGI ռեմեյքում կերպարները մարմնավորում էին Բիլլի Այխները և Սեթ Ռոգենը[1]:Այնուհետև երբ պրոդյուսերները տեսան, թե որքան լավ և համահունչ են աշխատում Նաթան Լեյնը և Էռնի Սաբելլան միասին, որոշեցին նրանց ընտրել որպես Թիմոն և Պումբաա։ Ինչպես «Առյուծ արքա»-ի շատ հերոսների դեպքում, Պումբաայի անունը ևս ծագել է արևելաֆրիկյան սուահիլի լեզվից։ Սուահիլիում Պումբա Նշանակում է «հիմար, թույլ մտածող, անփույթ»[2]։ Թիմոնը այն սակավաթիվ կերպարներից մեկն է, որի անունը սուահիլիում իմաստ չունի։ Ավելի հավանական բացատրությունն այն է, որ նրան անվանակոչել են հեթանոս փիլիսոփա Տիմոնի անունով։

Տիմոն և Պումբա
The Lion King's Timon & Pumbaa
Տեսակկերպարախումբ
ՍտեղծողDisney Television Animation
Լեզուանգլերեն
ՊրոդյուսերՌոբերտ Թեյլոր

Տիմոնը շատ իմաստուն և եսակենտրոն սուրիկատ է, որը հայտնի է նրանով, որ Պումբայի գաղափարները միշտ իրեն է վերագրում։ Պումբանն որովայնի փքվածության հետ կապված խնդիրներ ունի, որի պատճառը իր ոչ ճիշտ ընտրված սնունդն է, նա նաև համարվում է կատաղի մարտիկ՝ մարտական գործողություններ է կատարում նրանց հանդեպ, ովքեր կփորձեն վիրավորել իրեն անվանելով խոզ, և այդ պահին նա բացականչում է «Օ՜ ոչ նրանք ինձ անվանում են պարոն խոզ» և հարձակվում նրանց վրա կատաղի արագությամբ։ Ինչ վերաբերվում է Թիմոնին, ի տարբերություն իսկական սուրիկատների, նա կարող է հետևի թաթերի վրա քայլել, իսկ իրական կյանքում սուրիկատները քայլում են բոլոր չորս ոտքերով և կարող են կանգնել միայն հետրի ոտքերի վրա։

Արտաքին նկարագրություն խմբագրել

«Առյուծ արքա» խմբագրել

Հիմք ընդունելով «Համլետի» Ռոզենկրանցի և Գիլդենստերի կերպարները[3], Թիմոնն ու Պումբան մարմնավորվում են Նաթան Լեյնը և Էռնի Սաբելան կողմից։ Նրանք առաջին անգամ հանդես են եկել 1994 թվականի ֆիլմում, երբ կարողացան հեռացնել անգղներին, որոնք պտտվում էին ուժասպառ ընկած փոքրիկ ձագուկի՝ Սիմբայի շուրջը։ Այնուհետև Թիմոնը և Պումբաան առյուծ ձագին տարան մի փոքրիկ ջրավազան, որտեղ ջուրը ցողեցին նրա վրա՝ արթնացնելու համար։ Այն բանից հետո, երբ Սիմբան արթնացավ նրանք առաջարկեցին ձագուկին մնալ իրենց հետ և հետևել իրենց «ակունա մատաթայի» փիլիսոփայությանը։ Շատ տարիներ անց, Տիմոնի հետ երաժշտական զբոսանքի ժամանակ, Պումբան շեղվում է ճանապարհից մի բզեզի պատճառով, որին հետևելով հայտնվում է ջունգլիներում։ Այդ չարաբաստիկ բզեզը նրան ուղեկցում է դեպի սոված առյուծուհուն, որը տեսնելով Պումբային փորձում է որսալ։ Հանկարծ վրա է հասնում Սիմբան, և երկու առյուծները բախվում են իրար։ Երբ Սիմբան հարվածում է էգ առյուծին, պարզ է դառնում, որ նա եղել է իր մանկության ընկերուհին։ Նրանք շատ ուրախ են, որ գտնում են իրան այդքան տարի անց, բայց Թիմոնը սկսում է նախանձում այն բանից հետո, երբ նրանք հեռանում են գաղտնի զրույցելու։ Թիմոնը և Պումբան սկսում են երգել " Can you Feel the Love Tonight?" երգը ու միանում են Սիմբային և Նալային իրենց գիշերային զբոսանքի ժամանակ։

«Առյուծ արքան II. Սիմբայի հպարտությունը» խմբագրել

Թիմոնը և Պումբան ծառայում են որպես Սիմբայի օգնականներ և հաճախ նրանց զգուշացնում է ուշադիր լինել նրա արկածախնդիր դստեր՝ Կիարայի նկատմամբ։ Չնայած իր փնթփնթոցների՝ Սիմբան վստահում է նրանց, որ կարող են հոգ տանել Կիարայի մասին և չի մեղադրում նրանց, երբ Կիարան փախչի, քանի որ Կիարան, ինչպես հայտնի է, անում է այն ինչ ուզում է։ Երբ Սիմբայի դստրիկը գնում է իր առաջին որսի, Պումբային ու Թիմոնին կարգադրում է հետևել նրան, որպեսզի համոզված լինի, որ նա չի վնասվի։ Կիարան կատաղած լինելով, որ Սիմբան խախտեց իր խոստումը՝ թույլ չտալով միայնակ որս անել, փախչում է արտաքին սահմաններից դուրս որս անելու նպատակով։

«Առյուծ թագավորը 1½» խմբագրել

Ռաֆիկիին, ով Թիմոնին սովորեցրել է «Ակունա մատաթի» փիլիսոփայությունը, խորհուրդ է տվել նրան՝ ասելով․ «Նայիր առաջ և գտիր մեկին ընդունելով նրան այնպիսին ինչպիսին կա»։ Տիմոնը դա բառացիորեն ընդունեց և գնաց իսկական դրախտ փնտրելու։ Ճանապարհին Նա առաջին անգամ բախվեց Պումբայի հետ, և նրանք դարձան ընկերներ։ Ֆիլմը նաև ցույց է տալիս Սիմբայի կյանքը Թիմոնի և Պումբայի հետ, նախքան Նալան հայտնվելը, ասելով, որ Սիմբան հաղթել է Թիմոնին բզեզ ուտելու բոլոր մրցումներում։ Նրանք ցանկացած բան միասին էին անում, բայց երբ հայտնվեց Նալան՝ Սիմբայի մանկության ընկերուհին, Թիմոնն ու Պումբան վախենալով, որ Նալան կվերցնի իրենց ընկերոջը, փորձեցին փչացնել Սիմբայի և Նալայի ժամադրությունը,բայց վերջում ամեն բան հարթվում է։ Խոսելով Թիմոնի ծնողների մասին,կարելի միայն ասել, որ նրա մայրը հիշատակվում է ընդամենը մեկ դրվագում, իսկ հայրը երբեք չի հիշատակվում՝ ըստ երևույթին, նրան փոխարինում էր Թիմոնի քեռի՝ Մաքսը։

«Առյուծ արքան (2019)» խմբագրել

Բիլլի Էյխները և Սեթ Ռոջենը մարմնավորում էին Թիմոնին և Պումբային[4]։ Ռեժիսոր Ֆոն Ֆավրոն գովաբանում էր Ռոջենին և Այխներին, ովքեր միասին կատարեցին իրենց ձայնային տեսագրությունը՝անելով շատ իմպրովիզներ[5]։ Էյխներն ասում էր, դա այնքան տաղանդավոր դեր է, որը թույլ է տալիս քեզ գործի դնել քո ողջ տաղանդը[6]։ Ինչ վերաբերվում է Ռոջենին նա ասում էր, որ որպես դերասան, 100 տոկոսով վստահ է , որ չի կարող մարմնավորել մնացած դերերը այնպես ինչպես Պումբայինը, և նույնիսկ ասում էր, որ շատ խորը կվիրավորվեր՝ եթե Ֆավրոն չառաջարկեր նրան խաղալ այդ դերը»[7]։

Էյխները և Ռոգենը հատուկ գնահատանքի են արժանացել քննադատների կողմից[6][8][9] [10][11][12]։

«Թիմոնը և Պումբան» խմբագրել

Թիմոնը և Պումբաան նկարահանվել են իրենց իսկ անիմացիոն հեռուստասերիալում, որն ուղղված է նրանց կյանքին։ Զույգը բազմաթիվ արկածներ է ունենում ինչպես ջունգլիներում, այնպես էլ ամբողջ երկրագնդում, ինչպիսիք են ԱՄՆը, Իսպանիան և Ֆրանսիան։ Այս շարքը նաև բացահայտում է նրանց ազգանունները։ Թիմոնը և Պումբաան ունեն նաև «լավագույն ընկերոջ օր» (որը, ըստ Թիմոնի, հորինել է Պումբան) և նշում են ամեն տարի՝ հիշելով իրենց ծանոթության օրը։

Թիմոն խմբագրել

Սերիալում պարզվում է, որ նախքան Պումբան, Թիմոնը ուներ Ֆրեդ անունով լավագույն ընկեր, ով սիրում է վախենալու քայլերի դեմել։ Հենց «Մենության կղզին» դրվագը բացահայտում է, թե ինչպես է Թիմոնը տղամարդկության քննություն հանձնում՝ ապացուցելու համար թե ինչքան համարձակ է։ Հետո Թիմոնը մահանում է թունավոր խոտան ուտելուց, բայց հրեշտակը նրան հետ է ուղարկում Երկիր, որպեսզի նա կարողանա կատարել մեկ լավ արարք իրեն արդարացնելու համար։ «Թիմոնը ... միայնակ» ֆիլմում Թիմոնը որոշում է սկսել նոր կյանք՝ որպես գրող, և ցանկանում է հեռու մնալ Պումբայից։ Հետագայում նա գիտակցում է, թե որքան միայնակ է ինքը առանց Պումբայի, և որոշում է գտնել իր ընկերոջը և թողնել գրողի նոր կենսակերպը։ Մեկ այլ դրվագում «Սառույցի փախուստները» դրվագում՝ Թիմոնը բացահայտում է, որ երազում է դառնալ չմշկորդ և առաջարկում է, որ ինքը և Պումբան դառնան սահադաշտի աշխարհի հայտնի չեմպիոններ։ Պարզվում է, որ Թիմոնի մոտ այնքան էլ լավ չի ստացվում սահել սառույցի վրայով, բայց Պումբան առաջարկում է, որ նա անընդհատ փորձի՝ իր երազանքը կյանքի կոչելու համար։

Պումբաա խմբագրել

«Նոր Գվինեա խոզ» դրվագում ցույց է տրված, որ Պումբայի ժանիքները կարող են խանգարել որոշ գործողություններ կատարելու կամ ինչ-որ բաների միջով անցնելու ժամանակ։ Արդյունքում, Պումբաան սկսում է հոգնել դրանցից և մտածում է դրանք վաճառելու մասին։ Հետագայում գիտակցում է, թե որքան օգտակար են իր ժանիքները, քանի որ դրանք օգտագործում է Թիմոնին ազատելու համար։ Նաև Թիմոնը նրան բացատրում է, որ իր ժանիքները Պումբային դարձնում են յուրահատուկ և պետք է նա իրեն ընդունի այպիսին ինչպիսին կա։ «Կենդանիների գոմում» դրվագում Պումբան մրցում է խոզերի դեմ`«միստր խոզ» կոչումը ստանալու համար։ «Մեծ ջունգլիների խաղ» դրվագում Պումբան մասնակցում է ջունգլիների օլիմպիական խաղին՝ և մեծ ցանկություն է ունենում գրավելու առաջին տեղը։

«Առյուծի Գվարդիան» խմբագրել

Թիմոնն ու Պումբան ֆիլմի մի քանի այլ կերպարների հետ միասին հայտնվում են «Առյուծի գվարդիա» հեռուստասերիալում, որը կենտրոնացած է Սիմբայի և Նալայի երկրորդ ձագի՝ Կիոնի շուրջ ։ Երբ Բունգան նորածին էր, նա հանդիպեց Թիմոնին և Պումբային՝ «Ուտամու» երգով։ Պումբան տեսնելով նրան ուզում էր պահել և խնամել, բայց Թիմոնը այլևս չէր ցանկանում երեխաներ դաստիարակել, քանի որ նա և Պումբաան արդեն արել են դա Սիմբայի հետ, բայց երկու ընկերները տեսնում են, թե որքան է ձագուկը ուզում իրենց հետ լինել։ Նախքան Բունգային ընդունելը, Թիմոնը հրահանգեց նրան բարձրանալ ծառ և նրանց համար բերել Ուտամուի գրուբներ։ Երբ Բունգան հաջողությամբ կատարեց առաջադրանքը, Թիմոնը թույլ տվեց նրան այդ օրվանից իրենց հետ ապրել։

 
Պումբայի ծաղերգությունը(լոգոն)

Թագավորության սրտեր խմբագրել

Թիմոնը և Պումբաան կրկին խաղում են իրենց դերերը «Առյուծ արքա» տեսախաղում 2006 թվականին։ Նրանք մեղադրանք են առաջադրում բորենիների դեմ պայքարելու համար, որովհետև դրանք հարձակվել էին Թիմոնի և Պումբայի վրա, բայց բարեբախտաբար փրկվում են խաղի գլխավոր հերոսներ Սորայի, Դոնալդ Դաքի և Գուֆիի կողմից։ Սիմբայի թագադրումից հետո նրանք վախենում են, որ Սիմբան կմոռանա նրանց և թույլ կտա մյուս առյուծներին ուտել նրանց, չնայած Սորան վստահեցնում է, որ Սիմբան երբեք չի մոռանա նրանց[13]։ Ավելի ուշ Պումբան ցույց է տալիս իր քաջությունը՝ կանգնելով հղի Նալայի ու Սքարի «ուրվականի» միջև և ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունենում։

Ուոլթ Դիսնեյի զբոսայգիները և առողջարանները խմբագրել

Թիմոնը հայտնվում է Ուոլթ Դիսնեյի զբոսայգիներում և Առողջարաններում՝ որպես արկածախնդրության կերպար, մինչդեռ Պումբան երբեմն հայտնվում է շոուներում կամ շքերթում։ Ուոլթ Դիսնեյի Աշխարհում երկուսն էլ հայտնվում են որպես խորհրդատուներ, որոնք այցելուներին բացատրում են այգու անվտանգության քաղաքականությունը։ Ինչ վերաբերվում է «Առյուծ արքայի լեգենդը» ֆիլմին, ապա կարող ենք ասել, որ Թիմոնը և Պումբաան համարվում էին գլխավոր հերոսներ, ովքեր գերեցին շատերի սիրտը իրենց յուրահատուկ տաղանդով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Timon and Pumbaa Cast in Disney's Live Action Lion King!». comingsoon.net. 2017 թ․ ապրիլի 25.
  2. "Pumba" in Swahili-English Dictionary
  3. «The Lion King and Shakespeare's Hamlet: Similarities and Differences». Owlcation. 2018 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Seth Rogen and Billy Eichner to Play Pumbaa and Timon in 'Lion King' (Exclusive)». TheWrap. 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  5. Snetiker, Marc (2019 թ․ մայիսի 3). «The Lion King: How Billy Eichner and Seth Rogen put a new twist on Timon and Pumbaa». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  6. 6,0 6,1 «What To Expect From The Characters In The Upcoming 'The Lion King' Adaptation - Entertainment Weekly». Entertainment Weekly/YouTube (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Vary, Adam (2019 թ․ հուլիսի 13). «Billy Eichner Wants More LGBTQ Characters In Animated Movies». BuzzFeed News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  8. Mendelson, Scott (2019 թ․ հուլիսի 11). «'The Lion King' Review: Be Prepared For A Crushing Disappointment». Forbes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  9. Ehrlich, David (2019 թ․ հուլիսի 11). «'The Lion King' Review: Disney's Remake Is a Disastrous Plunge into the Uncanny Valley». IndieWire.
  10. «Lion King 2019 vs. the original: what's better and worse about the remake». Vox. Vox Media. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  11. Bucksbaum, Sydney. «Billy Eichner's best lines as Timon in The Lion King remake». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  12. Dowd, A.A. (2019 թ․ հուլիսի 11). «Be prepared for the photorealistic cruddiness of Disney's pointless Lion King remake». The A.V. Club. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  13. Brett, Susan (2016 թ․ փետրվարի 8). «EXCLUSIVE INTERVIEW: Disney's The Lion Guard creator Ford Riley talks new Lion King sequel». TVdaily.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.