Առյուծատամ խոզանավոր
Առյուծատամ մազոտ | |
Առյուծատամ մազոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Ցեղ | Առյուծատամ (Leontodon) |
Տեսակ | Առյուծատամ մազոտ (L. hispidus) |
Միջազգային անվանում | |
Leontodon hispidus |
Առյուծատամ խոզանավոր (լատին․՝ Leontodon hispidus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս, բազմամյա մոլախոտ։
Նկարագրություն
խմբագրելՄինչև 50 սմ բարձրությամբ, թավոտ, տերևազուրկ ծաղկակիր ցողունով և արմատամերձ երկար տերևներով բազմամյա խոտաբույս է։ Կարճ կոճղարմատից աճում են բազմաթիվ թելանման արմատներ։ Երկար նշտարաձև տերևները ատամնաեզր են։ Զամբյուղները կազմված են բազմաթիվ դեղին ծաղիկներից։ Փաթաթոցի կղմինդրաձև դասավորված տերևիկները երկարավուն նշտարաձև և թավոտ են։ Սպիտակ փետրաձև մազիկներից կազմված փուփուլիկով պտուղը երկարավուն իլիկաձև սերմիկ է[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է միջին և վերին լեռնային գոտիների թփուտներում, սարալանջերին, մերձալպյան և ալպյան մարգագետիններում։ Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, կոճղարմատները, տերևներն ու ծաղիկները։ Կանաչ զանգվածի թուրմը կամ եփուկն օգտագործում են լեղապարկի հիվանդություններ բուժելու նպատակով։ Չորացրած և մանրացրած արմատներից պատրաստում են սուրճին փոխարինող խմիչք, իսկ մատղաշ տերևներից՝ աղցաններ[1]։ Մոլախոտ է։ Սերմի ծլման առաջին տարվա աշնանը, հատկապես մարգագետնատիպ հողատեսքերում, մազոտ առյուծատամի փռվող տերևները վաղօրոք զբաղեցնելով գետնի մակերեսը, մշակովի ու բնական կերաբույսերին զրկում են աճի զարգացման նվազագույն հնարավորություններից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ խոզանավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծատամ խոզանավոր» հոդվածին։ |
Աղբյուրներ
խմբագրել- Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, «Լույս» հրատարակչություն Երևան - 1980