Ապրիլյան սեր (նկար)

Արթուր Հյուզի նկար

«Ապրիլյան սեր» (անգլ.՝ April Love), անգլիացի նկարիչ, պրեռաֆայելիտների դպրոցի կարկառուն ներկայացուցիչ Արթուր Հյուզի վրձնին պատկանող նկար։ Կտավը ստեղծվել է 1855-ից 1856 թվականներին։ Յուղաներկով արված կտավի չափերն են՝ 89×49.5 սմ։ Այսօր «Ապրիլյան սեր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Ապրիլյան սեր
տեսակգեղանկար
նկարիչԱրթուր Հյուզ[1]
տարի1850
բարձրություն88,9 սանտիմետր
լայնություն49,5 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

Արթուր Հյուզը «Ապրիլյան սեր» ստեղծագործությունը նկարել է 1855-ից 1856 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Ավերտելուց հետո առաջին անգամ ցուցադրության է ներկայացվել 1856 թվականին Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

«Ապրիլյան սեր» կտավում նկարված է երիտասարդ զույգ։ Նկարիչը կտավին է հանձնել նրանց էմոցիոնալ ճգնաժամի պահին։ Տղամարդու ֆիգուրը հազիվ է երևում նկարում։ Վերջինիս գլուխը երևում է աղջկա ձախ ձեռքի մոտ։ Աղջիկն ակնդետ նայում է հատակին թափված ծաղիկների թերթիկներին, որը խորհրդանշում է գարնան ավարտն ու վաղանցիկ սերը։ Արթուր Հյուզը կնոջ կերպարի համար որպես բնորդուհի է ընտրել Թրիֆեն Ֆորդին (Tryphena Ford): Ի դեպ, հենց նրա հետ էլ նկարի հեղինակն ամուսնացավ 1855 թվականին[2]։

Առաջին ցուցադրության ժամանակ Հյուզը նկարը ներկայացրեց Ալֆրեդ Թեննիսոնի «Ջրաղացպանի աղջիկը»[3] բանաստեղծության տողերի ուղեկցությամբ.

 

Love is hurt with jar and fret,
Love is made a vague regret,
Eyes with idle tears are set,
Idle habit links us yet;
What is Love? For we forget.
Ah no, no.

 

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղակայված Թեյթ պատկերասրահը գնեց «Ապրիլյան սեր» ստեղծագործությունը 1909 թվականին։ Ցայօր էլ այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է այդտեղ։ Նկարի առաջին սեփականատերը եղել է Ուիլյամ Մորիսը[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Art UKArt UK.
  2. Arthur Hughes - Biography Արխիվացված 2011-07-22 Wayback Machine on Humanities.web. Accessed 24 March 2007.
  3. April Love, Arthur Hughes.
  4. April Love(չաշխատող հղում) - Entry at Tate.org.uk. Accessed 24 March 2007.

Գրականություն

խմբագրել
  • Michael Robinson: The Pre-Raphaelites. Londen: Flame Tree Publishing, 2007, blz. 56-57. ISBN 978-184451-742-8

Արտաքին հղումներ

խմբագրել