Արթուր Հյուզ

անգլիացի նկարիչ

Արթուր Հյուզ (անգլ.՝ Arthur Hughes, հունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[2][3][4][…], Kew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի նկարիչ, նկարզարդող, ստեղծագործում էր «Պրեռաֆայելիտների եղբայրության» ոճով[6]։

Արթուր Հյուզ
անգլ.՝ Arthur Hughes
Ծնվել էհունվարի 27, 1832(1832-01-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1915(1915-12-22)[2][3][4][…] (83 տարեկան)
Մահվան վայրKew, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
ՈճՊրեռաֆայելիտներ
Թեմաներգեղանկարչություն[5] և իլյուստրացիա[5]
Ուշագրավ աշխատանքներԱպրիլյան սեր, Երկարատև նշանադրություն (նկար) և Tom Brown's school days?
ԱմուսինԹրիֆենա Ֆուրդ
ԶավակներԱրթուր Ֆուրդ Հյուզ
 Arthur Hughes Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հյուզը ծնվել է Լոնդոնում։ 1846 թվականին ընդունվել է Սոմերսետ հաուս արվեստի դպրոց, նրա առաջին վարպետը Ալֆրեդ Սթիվենսն էր, ավելի ուշ ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիան։ Այստեղ նա ծանոթացավ Ջոն Միլեի և Ուիլյամ Հոլման Հանտի հետ և դարձավ «Պրեռաֆայելիտների եղբայրության» նկարիչներից մեկը[7]։

 
Օֆելյա
 
«Ապրիլյան սեր»

Նրա առաջին կտավը «Մյուզիդորան» ցուցադրեցին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, երբ նա 17 տարեկան էր, դրանց հետո նա մասնակցեց ոչ միայն Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին, այլ նաև Գրոսվենորի և Նոր պատկերասրահի ցուցահանդեսներին[8]։

1855 թվականին ամուսնացել է Թրիֆեն Ֆորդի (Tryphena Ford) հետ, որը «Ապրիլյան սեր» նկարի բնորդուհին էր[9]։ Հյուզը մահացել է 1915 թվականին, Լոնդոնում, թողնելով 700 նկարներ և ուրվանկարներ, 750 գիրք նկարազարդումների հետ մեկտեղ։ 1921 թվականին Թրիֆեն Ֆորդի մահից հետո, նրանց դուստրը՝ Էմիլին ստիպված էր տեղափոխվել ավելի փոքր տուն։ տարածքի փոքր լինելու պատճառով նա ստիպված էր ոչնչացնել իր հոր նախապատրաստած ուրվագծերը, նրա ամբողջ փաստաթղթերն ու նամակները։

Հյուզը անգլիացի նկարիչ Արթուր Ֆորդ Հյուզի հայրն էր, իսկ Էդվարդ Ռոբերտ Հյուզի հորեղբայրը։

Աշխատանք

խմբագրել

Նրա ամենահայտնի նկարներն են ՝ «Ապրիլյան սերը» և «Երկար նշնադրությունը», որոնք երկուսն էլ պատկերել են անհանգիստ զույգերի, ովքեր խորհում են սիրո և գեղեցկության վաղանցիկության մասին։

Ինչպես Միլլեն, Հյուզը նույնպես նկարեց «Օֆելիայա», որը պահվում է Թոլեդոյի արվեստի թանգարանում և պատկերազարդեց Ջոն Քիթսի «Սուրբ Ագնեսը» պոեմը։

Հյուզը սերտ կապի մեջ էր գրող Ջորջ Մաքդոնալթի հետ և պատկերազարդեց որոշ գրքեր, ինչպես նաև արտադրում է բազմաթիվ նկարզարդումներ Նորման Մաքլաուդի «Լավ խոսքեր» ամսագրի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur HughesOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. EB1922|wstitle=Hughes, Arthur|inline=1
  7. «Death of a well-known artist». Western Daily Press. 1915 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  8. «Four Figure Studies». Birmingham Museums & Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  9. Meller, Hugh; Parsons, Brian (2011). London Cemeteries: An Illustrated Guide and Gazetteer (fifth ed.). Stroud, Gloucestershire: The History Press. էջեր 290–294. ISBN 9780752461830.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Հյուզ» հոդվածին։