Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

«Ապրելու և մեռնելու ժամանակը» (գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հակառազմական վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Անունը, հղվում է Ժողովողից 3։1—2։ «Ամեն ինչ ունի իր ժամանակը <...> Ժամանակը ծնվում և ժամանակը մահանում է»[1]։

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը
գերմ.՝ Zeit zu leben und Zeit zu sterben
Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը.jpg
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Անվանվել էԺողովող
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուգերմաներեն
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1954
ՎիքիքաղվածքԱպրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

ՍյուժենԽմբագրել

1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից։ Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ պարտիզաններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շթեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։

Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝ Գրեբերը հանդիպում է 20-ամյա Էլիզաբեթ Կրուզին, ում նա ճանաչում էր դպրոցական տարիներից։ Էլիզաբեթի հայրը գտնվում էր համակենտրոնացման ճամբարում, իսկ նրանց տունը «աղբանոց» էր դարձել․ երկու սենյակները զբաղեցնում էին նացիստ ֆրաու Լիզերը իր աղջկա հետ։ Գրեբերը և Էլիզաբեթը ռմբակոծումից պաշտպանվելու համար ռմբապաստարան են գնում, թաքնվում են օդային հարձակումներից, այդ ընթացքում մտերմանում են ու դառնում սիրահարներ։

Գրեբերն այցելում է պրոֆեսոր Փոլմանին, որը թաքցնում էր մի հրեայի։ Նա նաև հանդիպում է իր դպրոցական տարիների ընկեր Ալֆոնս Բինդինգին, ով նացիստական կուսակցության պաշտոնյա էր դարձել։ Բինդինգը մեծահոգությամբ ընդունում է Գրեբերին, խոստանալով օգնել նրա ծնողներին գտնել։ Շուտով Էլիզաբեթը և Գրեբերը որոշում են ամուսնանալ։

Ավիացիոն հարձակման ժամանակ քաղաքը պայթեցնում են ռումբերով։ Գրեբերի աչքերի առջև մահանում է մի 5-ամյա աղջիկ, ով իր հետ տանում էր մի նորածին երեխայի։ Տներից փորձում էին փախչել դուրս, սակայն քիմիական բաղադրություն ունեցող ռումբերը մանրակրկտորեն այրում էին նրանց և շատ քչերին էր հաջողվում փրկվել։ Փոլմանը ձերբակալվում է։ Գրեբերի հանգիստը ավարտվում է և նա հրաժեշտ է տալիս Էլիզաբեթին, երազելով հանդիպել պատերազմից հետո։

Գրեբերը վերադառնում է ռազմաճակատ, որտեղ ռուսները սկսում են մեծամասշտաբ հարձակում։ Հարձակումներից հետո Գրեբերը կորցնում է իր անձնակազմից շատերին։ Գրեբերը փրկում է չորս բնակիչների, որոնք համարվում էին պարտիզաններ։ Ծերուկը հորդորում է Գրեբերին փախչել իրենց հետ, սակայն Գրեբերը հրաժարվում է։ Հանկարծակի բեկումից հետո Շտեյնբրեներն առաջարկում է սպանել մարդկանց, սակայն Գրեբերը փորձում է կանգնեցնել նրան՝ ասելով, որ նրանք պարտիզանների նման չեն, և առանց կարգադրության չեն կարող սպանել նրանց։ Կոնֆլիկտի արդյունքում Գրեբերը սպանում է Շթեյնբրեներին և ազատ արձակում բնակիչներին։ Ծերունին հանում է իր հրացանը և սպանում է Գրեբերին։ Գրեբերն ընկնում է։

ԿերպարներԽմբագրել

  • Էռնստ Գրեբեր - գլխավոր հերոս, գերմանացի զինվոր, ռազմաճակատում է գտնվել պատերազմի ամենասկզբից, կռվել է Աֆրիկայում, Եվրոպայում և Ռուսաստանում։
  • Էլիզաբեթ Կրուզ - 20-ամյա աղջիկ։ Էռնեստի ծանոթը։ Էլիզաբեթի հայրը գտնվում էր համակենտրոնացման ճամբարում։
  • պրոֆեսոր Փոլման - Էռնեստի դպրոցական ուսուցիչը
  • Ալֆոնս Բինդինգ - Էռնեստի նախկին համադասարանցին, գերմանական ճակատի պետ
  • Յոզեֆ - հրեա, ով թաքնվում էր Փոլմանի տանը
  • ֆրաու Լիզեր - տեղեկատու, ով ապրում էր Էլիզաբեթի բնակարանում։ Հնարավոր է, որ նա էր դատապարտել Էլիզաբեթի հորը
  • Շտեյնբրեներ - Գրեբերի խութի զինվորներից։ Նացիստական կուսակցության եռանդուն անդամ
  • Բետխեր - զինվոր, ով փնտրում էր իր կնոջը
  • Ռայե - Գրեբերի խութի ղեկավարը

ԷկրանավորումըԽմբագրել

1958 թվականին Ռեմարկի վեպի հիման վրա ռեժիսոր Դուգլաս Սիրկը նկարահանեց ֆիլմ՝ «Սիրելու և մեռնելու ժամանակը»։ IMDb կայքում ֆիլմը ստացել է 10-ից 7․9 միավոր։ Պրոֆեսոր Փոլմանի դերը խաղացել է հենց Էրիխ Մարիա Ռեմարկը[2]։

Քաղվածքներ վեպիցԽմբագրել

 
- Ատելությունն անզգույշ է դարձնում մարդուն։
 


 
- Պետք չէ փրկել երազանքները։
 


 
- Միշտ էլ դժվար է հավատալ մահվանը, որքան էլ հաճախ տեսնես։
 


 
- Մարմնամարզությամբ մարդ զբաղվում է միայն, երբ հուսահատ է։
 


 
- Գիշերները մարդ այն է, ինչ իրականում պետք է լինի, ոչ թե այն, ինչ դարձել է։
 


 
- Ես ոչ թե պարզապես երեխա եմ ուզում, այլ հենց քեզնից եմ ուզում։
 


 
- Ամենաանհրաժեշտ բաների մասին մտածում ես միայն, երբ արդեն չափազանց ուշ է։
 


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էրիխ Մարիա Ռեմարկ// Հայտնի խոսքերի բառարան / ստեղծող՝ Կ․ Վ․ Դուշենկո 2006
  2. A Time to Love and a Time to Die (1958). IMDb.com

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են