Ապստամբների պատիժը

Սանդրո Բոտիչելլիի նկար

Ապստամբների պատիժը (իտալ.՝ Punizione dei ribelli), Սանդրո Բոտիչելլիի հեղինակած որմնանկարը, որը ստեղծել է 1480-1482 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։

Ապստամբների պատիժը
տեսակֆրեսկո
նկարիչՍանդրո Բոտիչելլի[1]
տարի1481[1]
բարձրություն348,5 սանտիմետր
լայնություն570 սանտիմետր
ուղղությունՎաղ Վերածնունդ[1]
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա, Իտալիա[1] և Հռոմ[1]
հավաքածուՍիքստինյան կապելլա
կայք
Ծանոթագրություններ
 Punishment of Korah and the Stoning of Moses and Aaron by Botticelli Վիքիպահեստում

Կենսագրությու

խմբագրել

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Բոտիչելլին, Ֆլորենցիայից այլ նկարիչների հետ միասին, որոնք թվում էին Դոմենիկո Գիրլանդայոն և Կոզիմո Ռոսելլին, ժամանել է Հռոմ, ուր նրանք հրավիրվել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։

Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։

Բոտիչելին օգնականների մասնակցությամբ զարդարել է կապելլայի պատերը երեք որմնանկարներով։ Բացի այդ, նա, պապի հանձնարարությամբ, իրականացրել է աշխատանքների ընդհանուր ղեկավարումը, և որոշել է որմնանկարների ամբողջ շարքի գաղափարախոսությունը[2]։

Նկարագրություն

խմբագրել

Որմնանկարը մտնում է «Մովսեսի պատմության» մեջ և նրանում, ինչպես մյուս որմնանկարներում, պատկերված են Ավետարանից մի քանի դրվագներ։ Այն գտնվում է կապելլայի հարավային պատին՝ խորանից ձախ։

Որմնանկարի հիմնական բովանդակությունը ղևտականների ապստամբությունն է Մովսեսի և Ահարոնի իշխանության դեմ։ Առաջին պլանում աջ կողմում պատկերված են Մովսեսը, ապստամբները, որոնք փորձում են քարկոծել նրան, և Նավեի օրդի Օսեսը, որը փակում է նրանց ճանապարհը։ Կենտրոնում Մովսեսը Գերագույն քահանայի և պապական տիարի կերպարով վտարում Կորխին և այլ դավադիրների։ Ձախ կողմում հողը բացվում է ու կլանում դավադրության ղեկավարներին։ Կենտրոնի կամարի վրայի գրությունը ասում է՝ Nemo sibi assumat honorem nisi vocatus a Deo tamquam Aaron (ոչ ոք չի համարձակվում զոհաբերության պատիվը վերցնել, եթե նա կանչված չէ Աստծո կողմից ինչպես Ահարոնը)։

Որմնանկարը գտնվում է «Բանալիների հանձնումը Սուրբ Պետրոսին» որմնանկարի դիմաց, որը խորհրդանշում է պապական իշխանության լեգիտիմությունը, և պետք է, իր հերթին, նախազգուշացում ծառայեր այլախոհներին, որոնք ոտնձգություն են կատարում քահանայական իշխանության դեմ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Santi, Bruno Botticelli // I protagonisti dell'arte italiana. — Florence: Scala, 2001.
  • Петрочук О.К Сандро Боттичелли. — М.: Искусство, 1984. — 224 с.