Ապուրիմակ (գետ)

գետ Պերուում

Ապուրիմակ (ստորին հոսանքում Էնե, Տամբո, իսպ.՝ Río Apurímac), գետ Հարավային Ամերիկայում։ Պերույում գտնվող, Ամազոնի ավազանին պատկանող Ուկայալի գետի ձախափնյա վտակն է։

Ապուրիմակ
Բնութագիր
Երկարություն850 կմ
Ավազանի մակերես125 000 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումNevado Mismi?
Գետաբերանի տեղակայումEne River?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՊաչաչակա գետ, Berbejo River?, Callumani River?, Pampas River?, Cerritambo River?, Hornillos River?, Huayllumayo River?, Livitaca River?, Oquero River?, Pichari River?, Piene River?, Salado River?, Velille River?, Vilcabamba River? և Yanama River?
Երկիր Պերու
ԵրկրամասApurimac Department?, Արեկիպա, Cuzco Department?, Ayacucho Department?, Caylloma Province?, Espinar Province?, Canas Province?, Chumbivilcas Province?, Acomayo Province?, Paruro Province?, Anta Province?, La Convención Province?, Cotabambas Province?, Abancay Province?, La Mar Province? և Huanta Province?
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր

Նկարագրություն խմբագրել

Երկարությունը 1250 կմ[1] (ըստ Սովետական Մեծ հանրագիտարանի), 750 կմ[2] (ըստ Մեծ Ռուսական հանրագիտարանի). Ջրավազանի մակերեսը 125 հազ. կմ²[2].Սկիզբ է առնում Կենտրոնական Անդերում գտնվող Պունա սարահարթից, Տիտիկակա լճից հյուսիսարևմուտք։ Հոսում է Անդյան լեռները մասնատող նեղ խորը կիրճերով։ Սնուցումը հիմնականում անձրևային[2] է, ջրի միջին ծախսը 2,9 հազ. մ³/վրկ.[2]: Ջրառատ է լինում ամռանը (դեկտեմբերից-փետրվար), շատ սահանքներ կան, նավարկելի չէ։ Ապուրիմակ գետի հովտում է տեղակայված Պուերտո-Պրադո քաղաքը։

Ապուրիմակը Տամբո գետի վերին հոսանքն է, որը 272 մ բարձրության վրա միանալով Ուրուբամբա գետի հետ, սկիզբ է տալիս Հարավային Ամերիկայի խոշորագույն Ուկայալի գետին, որը Ամազոնի նշանավոր վտակներից է։

Առանձնահատկություններ խմբագրել

Ապուրիմակը մասնատում է Պերուական Կոորդիլիերաները, սկիզբ է առնում Վիլաֆրո լճից, որ գտնվում է Պերուական Արեկիպա դեպարտամենտում, հոսում է սկզբից դեպի հյուսիս Կուսկո դեպարտամենտի տարածքով, հետո թեքվում է դեպի հյուսիսարևմուտք՝ վերածվելով սահմանագծի Կուսկո և Ապուրիմակ դեպարտամենտների միջև։ Վերջինիս տարածքում նրան է միանում ձախափնյա վտակ Պաչաչական, որից հետո նա մտնում է Այակուչո դեպարտամենտ, որտեղ նրան է միանում ավելի խոշոր վտակ Մանտարոն։ Այս դեպարտամենտում տեղաբնիկները Ապուրիմակ գետին անվանում են Էնե (Մեծ գետ), իսկ Պերենե վտակի միանալուց հետո ստանում է Տամբո անունը և անցնելով 1250 կմ միանում է Ուրուբամբա գետին։ Ապուրիմակի հոսքը շատ արագ է, իսկ հունը ժայռապատ է ու քարքարոտ։ Գետի արագահոսությունը և նրա վրա գտնվող ջրվեժները (Խապիմայո, Խիֆլոն-Վերտիման և ուրիշ), ջրի շրջապտույտներն ու սահանքները գետը նավարկության համար դարձնում են անհնարին։ Մինչև Մոնտարոյի մեջ լցվելը նավարկելու համար շատ վտանգավոր է և միայն Խիֆլոն-Վերտիմանից ներքև, որտեղ գետին արդեն անվանում են Տամբո, գետի հոսքը քիչ մեղմանում է և դառնում քիչ վտանգավոր որոշ չափի նավերի նավարկության համար։

1883-1885 թվականներին պերուացի Սամոնեսը առաջինն է նավարկել Պաչաչալիից մինչև Ուկայալի գետի ակունք և մեզ փոխանցել իր կողմից ուսումնասիրված գետի մասին առաջին հուսալի տեղեկատվությունը[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Апуримак // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
  2. 2,0 2,1 2,2 2,3 Апуримак // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
  3. «Апуримак». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուրիմակ (գետ)» հոդվածին։