Ապոլոն 8-ի անձնակազմի կողմից Ծննդոց գրքի ընթերցում
Ապոլոն 8-ի անձնակազմի կողմից Ծննդոց գրքի ընթերցում (անգլ.՝ Apollo 8 Genesis reading), Ապոլոն 8 տիեզերանավի անձնակազմի կողմից Սուրբ ծննդյան գիշերը Ծննդոց գրքի ընթերցումը։ 1968 թվականի դեկտեմբերի 24-ի Ճրագալույցին Ապոլոն 8 տիեզերանավի անձնակազմի անդամները հերթով ընթերցել են Ծննդոց գրքից հատվածներ, երբ տիեզերանավը գտնվում էր Լուսնի ուղեծրում։ Ընթերցման հեռուստատեսային հեռարձակումը հավաքել է այդ ժամանակների ամենամեծ դիտողունակությունը[1][2]։ Աստղագնացներն ընթերցել են «Գեդեոնի եղբայրներ» (անգլ.՝ Gideons International) կրոնական կազմակերպության կողմից տրամադրված տեքստերը։ Ուիլյամ Անդերսը, Ջեյմս Լովելը և Ֆրենկ Բորմանը կարդացել են Ծննդոցի 1-ին գլխի 1-ից 10 տները՝ օգտագործելով Հակոբ թագավորի Աստվածաշունչ անունը կրող թարգմանությունը[3]։ Ուղերձն սկսել է Անդերսը և կարդացել 1-4 տները, Լովելը կարդացել է 5-8 տները, իսկ Բորմանը կարդացել է 9-10 տները և եզրափակել ուղերձը։

Ապոլոն 8-ի ուղերձի բովանդակությունը
խմբագրելՈւիլյամ Անդերսն ուղերձն սկսել է հետևյալ կերպ․
Շուտով Լուսնի վրա կբացվի արևը։ Ապոլոն 8-ի անձնակազմը ցանկանում է ուղերձով դիմել բոլոր մարդկանց այդտեղ՝ Երկրի վրա։Բնօրինակ տեքստ (անգլ.)We are now approaching lunar sunrise, and for all the people back on Earth, the crew of Apollo 8 has a message that we would like to send to you.
Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ։ Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»։ Եւ լոյս եղաւ։ Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից[4]։Բնօրինակ տեքստ (անգլ.)In the beginning God created the heaven and the earth.
And the earth was without form, and void; and darkness was upon the face of the deep. And the Spirit of God moved upon the face of the waters.
And God said, Let there be light: and there was light.
And God saw the light, that it was good: and God divided the light from the darkness.
Այնուհետ շարունակել է Ջեյմս Լովելը․
Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին։ Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»։ Եւ եղաւ այդպէս։ Աստուած ստեղծեց տարածութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպետեց տարածութեան վրայ եղած ջրերից։ Աստուած տարածութիւնը կոչեց երկինք։ Աստուած տեսաւ, որ լաւ է։ Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ[4]։Բնօրինակ տեքստ (անգլ.)And God called the light Day, and the darkness he called Night. And the evening and the morning were the first day.
And God said, Let there be a firmament in the midst of the waters, and let it divide the waters from the waters.
And God made the firmament, and divided the waters which were under the firmament from the waters which were above the firmament: and it was so.
And God called the firmament Heaven. And the evening and the morning were the second day.
Ընթերցումը եզրափակում է Ֆրենկ Բորմանը․
Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»։ Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը։ Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով։ Աստուած տեսաւ, որ լաւ է[4]։Բնօրինակ տեքստ (անգլ.)And God said, Let the waters under the heaven be gathered together unto one place, and let the dry land appear: and it was so.
And God called the dry land Earth; and the gathering together of the waters called he Seas: and God saw that it was good.
Եվ վերջում, Ապոլոն 8-ի ողջ անձնակազմի անունից մաղթում ենք Ձեզ բարի գիշեր, հաջողություն, ուրախ Սուրբ ծնունդ և թող Աստված օրհնի ձեզ այդտեղ՝ բարի Երկրի վրա[5]։Բնօրինակ տեքստ (անգլ.)And from the crew of Apollo 8, we close with good night, good luck, a Merry Christmas – and God bless all of you, all of you on the good Earth.
Դատական հայց
խմբագրելԱմերիկացի աթեիստ Մադալին Մյուրեյ Օ'Հեյրը դատական հայց է ներկայացրել ՆԱՍԱ-ի դեմ՝ պետական ընկերությանը մեղադրելով ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության խախտման մեջ[6]։ Դատական հայցը ներկայացվել է Տեխասի նահանգային դատարան, որը վարույթ չի ընդունել հայցը։ ԱՄՆ բարձրագույն դատարան ուղարկված ուղիղ բողոքարկումը նույնպես մերժվել է[7]։ Մերժվել է նաև ԱՄՆ 5-րդ շրջանի վերաքննիչ դատարան ուղարկված բողոքը, որը հաստատել է Տեխասի նահանգային դատարանի աներկբա մերժումը։ Ի վերջո, Բարձրագույն դատարանը նույնպես մերժել է վարույթ ընդունել հայցը[7]։
Ավելի ուշ, 1969 թվականին Ապոլոն 11-ի վրա Բազ Օլդրինն իրականացրել է հաղորդություն, երբ տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։ Իր մտադրությունը գաղտնի չպահելով, եթերում կարդացել է միայն ընդհանուր խոսքերը, իսկ Աստվածաշունչը կարդացել է արդեն ռադիոկապն անջատելուց հետո[6][8]։
Ֆիլատելիայում
խմբագրել1969 թվականին ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է փոստային նամականիշ (Սքոթ # 1371), որը նվիրված էր Ապոլոն 8-ի թռիչքին և Ճրագալույցի ընթերցմանը։ Նամականիշի նկարը հիմնված է հանրահայտ «Երկրի ծագելը» լուսանկարի վրա, որի ստորին հատվածում գրված է «In the beginning God…» (հայերեն՝ «Ի սկզբանէ Աստուած...»)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Race to the Moon – Telecasts from Apollo 8». American Experience. PBS. 2005 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 25, 2008-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «The National Archives Features Special Christmas Eve Message from APOLLO 8». U.S. National Archives. 2006 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2009-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «The Apollo 8 Christmas Eve Broadcast». NASA National Space Science Data Center. 2007 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից ապրիլի 19, 2008-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Տեքստը մեջբերված է Ծննդոցի հայերեն թարգմանությունից». Հոգևոր կայքէջ. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Woods, David; O'Brien, Frank (2008 թ․ դեկտեմբերի 27). «Day 4: Lunar Orbits 7, 8 and 9». The Apollo 8 Flight Journal. NASA History Division. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին. (Flight time 086:06:40 to 086:08:39)
- ↑ 6,0 6,1 Chaikin, Andrew A Man On The Moon: The Voyages of the Apollo Astronauts. — Viking, 1994. — С. 204, 623. — ISBN 0-670-81446-6
- ↑ 7,0 7,1 O’Hair v. Paine.
- ↑ B. Mikkelson; D. Mikkelson. «Communion on the moon». snopes.com. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապոլոն 8-ի անձնակազմի կողմից Ծննդոց գրքի ընթերցում կատեգորիայում։ |