Ապոլլոն և Դաֆնիս (նկար)

Պիետրո Պերուջինոի նկար

«Ապոլլոն և Դաֆնիս» (իտալ.՝ Apollo e Dafni), նկար Պիետրո Պերուջինոյի դիցաբանական սյուժեի վրա, որը նա կատարել է 1495 թվականին[4]։ Այն վաճառվել է Փարիզի Լուվրին 1883 թվականին[5], որտեղ ցուցադրվում է մինչ օրս և հայտնի է թանգարանի կատալոգում «Ապոլոն և Մարսիա» անվանումով[6]։ 1880-ականներին այն սխալմամբ վերագրվեց  Ռաֆայել Սանտիի վրձնին։

Ապոլլոն և Դաֆնիս
տեսակգեղանկար
նկարիչՊերուջինո[1]
տարի1490[2]
բարձրություն39 ± 0 սանտիմետր[3]
լայնություն29 սանտիմետր[3]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և poplar panel?
գտնվում էRoom 709?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաApollo and Marsyas?
կայք
Ծանոթագրություններ
 Apollo and Marsyas - Pietro Perugino - Louvre RF 370 Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

«Ապոլոն և Դաֆնիս»-ը Պերուջինոյի ամենահայտնի գործերից է, որը պատվիրել էր Լորենցո Մեդիչին։

Նկարի հետին պլանում պատկերված է քաղաքի կամ ամրոցի, եռակամար կամուրջի, ծառերի, բլուրների և գետերի Պերուջինոյի աշխատանքների համար բնորոշ անաղմուկ գյուղական բնապատկերը։ Առաջին պլանում երկու մերկ ֆիգուրներ ակնարկում են, որ նկարը գրված է անտիկ սյուժեի հիման վրա։ Այս և այլ դասական տեղեկանքները ցույց են տալիս, թե ինչպես է առաջարկվել աշխատանքը վերծանել Ֆլորենցիայի հումանիստ վերնախավի կողմից։

Աջ կողմում կանգնած կոնտրապոստ կերպարը, ըստ երևույթին Ապոլլոն Աստվածն է։ Նրա ձախ ձեռքում երկար, բարակ փայտ է, մեջքին՝ աղեղ և նետաման։ Մի փոքր ձախ՝ խոտերի մեջ, քնարն է, նրա տիպիկ երաժշտական գործիքը։ Ապոլլոնի կեցվածքը հիմնված է Պրաքսիտելեսի «Հերմես և Դիոնիսիոս» հերմեսյան քանդակի վրա, որն այժմ շատ հայտնի է որպես «Հերմեսը նորածին Դիոնիսոսի հետ» անվամբ (հայտնաբերվել է 19-րդ դարում)։

Ձախ կողմում պատկերված է ֆլեյտա նվագող երիտասարդի կերպարը։ Նրա կեցվածքը սկիզբ է առել Հերմես Լիսիպոսի քանդակից, որը հայտնի է որպես «Հանգստացող Հերմես»։ Ներկայումս քննարկվում է այն հարցը, թե ով է հենց այդ կերպարը։ Կարծիք կա, որ միգուցե սա սատիրա Մարսիասն է[5]։ Այս դեպքում նկարը նվիրված է հունական առասպելին` սատիրայի և արվեստի աստծո Ապոլլոնի միջև երաժշտական մրցույթի մասին, դրանում Մարսիասը, որը հմտորեն տիրապետում էր ֆլեյտա նվագելուն, մարտահրավեր է նետում Ապոլլոնին, նա կազմակերպում է մրցույթ, որում հաղթում է, և պատժի ժամանակ պատռում հակառակորդի մաշկը[4]։

Այնուամենայնիվ, հետազոտողների մեծ մասը դեռ հակված է հավատալու, որ Պերուջինոն ընդհանրապես չի պատկերել Մարսիին, այլ Դաֆնիսին՝ մի երիտասարդ հովվի, որը, ըստ վարկածներից մեկի, մահացավ Ապոլոնի հանդեպ դժբախտ սիրուց[5]։ Ի դեպ, Դաֆնիսը Լավր անվան հունական ձևն է, և այդ պատճառով գուցե նկարիչը փորձել է այս կերպ իր աշխատանքը կապել Լորենցո Մեդիչիի անվան հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Vittoria Garibaldi. Perugino. In: Pittori del Rinascimento. — Firenze: Scala, 2004 (ISBN 888117099X).
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari. I tempi dell’arte. — Milano: Bompiani, 1999 (ISBN 88-451-7212-0).
  • Stefano Zuffi. II Quattrocento. — Milano: Electa, 2004 (ISBN 8837023154).

Արտաքին հղումներ խմբագրել