Աուգուստո Ջակոմետի (իտալ.՝ Augusto Giacometti, օգոստոսի 16, 1877(1877-08-16)[1][2][3][…], Stampa, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունիսի 9, 1947(1947-06-09)[4][5][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։

Աուգուստո Ջակոմետի
Ծնվել էօգոստոսի 16, 1877(1877-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրStampa, Bregaglia, Maloja Region, Գրաուբյուդեն, Շվեյցարիա
Վախճանվել էհունիսի 9, 1947(1947-06-09)[4][5][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա[6]
ԿրթությունՑյուրիխի կիրառական արվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ոճսիմվոլիզմ[7]
Թեմաներգեղանկարչություն[8]
 Augusto Giacometti Վիքիպահեստում
Աուգուստո Ջակոմետիի տունը Ստամպայում, Շվեյցարիա
Հուշատախտակ Աուգուստո Ջակոմետիի տան պատին Ստամպում, Շվեյցարիա
Աուգուստո Ջակոմետիի գերեզմանը Բորգոնովոյում, Շվեյցարիա

Կյանք և ստեղծագործական գործունեություն խմբագրել

Աուգուստո Ջակոմետին պոստմոդեռնիզմի պոստսիմվոլիզմի ներկայացուցիչ է, վիտրաժի, որմնանկարչության, ինչպես նաև պաստառային արվեստի վարպետ։ Ջակոմտետի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների ընտանիքի անդամ, նկարիչ Ջովանի Ջակոմետիի զարմիկը։

Ջակոմետին նկարչությամբ զբաղվել է մանկուց։ 1984 թվականից մինչև 1897 թվականը գեղանկարչություն է ուսումնասիրել ցյուրիխյան կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում և Ֆլորենցիայում[9]։ 1915 թվականից ապրել է Ցյուրիխում։

Ցյուրիխում ընդունվել է Շվեյցարական Ալպինա մասոնական մեծ օթյակ[10]։

Աուգուստո Ջակոմետիի առաջին մեծ պատվերը եղել է Ցյուրիխի ոստիկանության ընդունելության դահլիճի (Giacometti Hall) նկարազարդմումը։ 1929 թվականին նկարիչը գունավոր վիտրաժներ է ստեղծել Ֆրաունֆելդում գտնվող լյութերական եկեղեցու համար։ 1937 թվականին վիտրաժներ է ստեղծել Ադելբոդենի եկեղեցու երգչախմբի համար։ Ջակոմետին իր ստեղծագործություններում օգտագործել է վառ և պայծառ գույներ։

Աուգուստո Ջակոմետին համարվում է 20-րդ դարի առաջին արվեստագետներից, որը փորձել է աշխատել անառարկա, աբստրակտ արվեստի ոճով։ Իր ստեղծագործություններին տված հատուկ կոլորիտի առանձնահատկությունը նշվել է նրա շիրմաքարի վրա` «Գույնի վարպետ»։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Augusto Giacometti (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Augusto GiacomettiOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Augusto Giacometti (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Antonio Augusto Giacometti — 2006.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. RKDartists (նիդերլ.)
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. «Color and I. Augusto Giacometti (Exhibition Guide)» (PDF). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Freimaurerei Freimaurer Freimaurerloge

Գրականություն խմբագրել

  • Beat Sulzer, Lutz Windhöfel: Augusto Giacometti. Leben und Werk. Herausgeber Urs Waldmann, Illustratoren Alexander Troehler und Reinhard Zimmermann, Bündner Monatsblatt Verlag Desertina 1991, ISBN 3-9052-4122-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստո Ջակոմետի» հոդվածին։