Իշտար[1], նաև Էշտար, 'Աշտար (աքքադերեն՝ dIštar, նաև dEštar, d'Aštar; լոգոգրաֆիկա՝ dINANNA, d15), բաբելա-ասորեստանյան սիրո և պտղաբերության աստվածուհին, կենտրոնական կանացի աստվածությունն աքքադական դիցարանում։ Համապատասխանել է շումերական Ինաննա դիցուհուն[1]։ Մարմնավորել է Վեներա մոլորակը։ Իշտարին վերագրվել են նաև պետական իշխանության և պատերազմի հովանավորուհու հատկանիշներ։ Պատկերվել է կնոջ կերպարանքով՝ ցուլի մեջքին կանգնած, ձեռքերում նետ ու աղեղ բռնած։ Հնագույն առասպելներում ներկայացվել է որպես իր սիրած այրերին կործանող, արյունարբու և հեշտաբարո աստվածուհի, իսկ հետագայում՝ Թամմուզ աստծո հավատարիմ կին։

Իշտար
Տեսակաստվածուհի, պտղաբերության աստված և պատերազմի աստված
ԴիցաբանությունՇումերական կրոն
Սեռիգական
Անվանված էԻնաննա
Երևի համընկնում էԱստարտե, Šauška? և Ինաննա
ՀայրՍին
ԵղբայրԷրեշկիգալ, Շամաշ
Քույր/ԵղբայրEreshkigal? և Shamash?
ԱմուսինԹամուզ (Դու'ուզու) կամ Անու կամ Աշուր
Կապված իրադարձություններԳիլգամեշի սխրանքներ
 Ishtar Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշտար (այլ կիրառումներ)

Անուն և ծագում

խմբագրել
 
Վեներան երեկոյան երկնքում

Աստվածուհու անունը ծագում է ˈաստար[1] բառից, որ նախասեմական ժամանակներում նշանակել է Վեներա մոլորակն իր երկու ասպեկտներից մեկում, որ անվանվում էին համապատասխանաբար ˈԱստար (վաղորդյան աստղ, արական կերպար) և ˈԱсստարտ (երեկոյան աստղ, կանացի կերպար)[2]։ Արևմտասեմական ու հարավարաբական դիցաբանություններում այդ բաժանումը պահպանվել է[3], արևելասեմական միջավայրում (աքքադացիների նախնիներ) երկու ասպեկտները միավորվել են մեկ աստվածության մեջ, որ պահպանել է երկու սեռերի հատկանիշները․ մի կողմից Իշտարը՝ պատերազմի աստվածուհին է, մյուս կողմից՝ սեքսի ու որդեծնության[2], ընդ որում, ˈաստար բառն արևելյան սեմիտների մոտ նշանակել է աստվածուհի ընդհանրապես[1]։ Խուռիների մոտ Իշտարը սովորաբար ասոցացվել է Շավուշկայի հետ, սակայն առավել հաճախ աստվածուհին համապատասխանեցվել է շումերական Ինաննային[1]։

«Իշտար» անունից բացի հանդիպում են նաև անվան «Էշտար» և «'Աշտար» տարբերակները[4]։ Մեծ մասամբ աստվածուհու անունը շումերերեն հիշատակվում է որպես dINANNA[2]։ Դրանից բացի օգտագործվել է թվային համարժեքը համապատասխան դետերմինատիվով՝ d15 (= IŠTÀR), ինչպես նաև վանկային գրությունը՝ eš4-tár, d4-tár, diš-tar[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. «Гимн Иштар, датируемый правлением царя Аммидитаны». Сайт CDLI Wiki (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  2. «К стране безысходной…». Сошествие Иштар в Преисподнюю. Пер. с аккад. В. Шилейко // Когда Ану сотворил небо. Литература Древней Месопотамии / В. К. Афанасьева, И. М. Дьяконов. — М.: Алетейя, 2000. — С. 105-111. — 456 с. — (Сокровенное слово Востока). — 3000 экз. — ISBN 5-89321-059-X
  3. «О все видавшем» со слов Син-лике-уннинни, заклинателя. Пер. с аккад. И. М. Дьяконова // Когда Ану сотворил небо. Литература Древней Месопотамии / В. К. Афанасьева, И. М. Дьяконова. — М.: Алетейя, 2000. — С. 137-210. — 456 с. — (Сокровенное слово Востока). — 3000 экз. — ISBN 5-89321-059-X
  4. «Я — Шаррукен, царь могучий…». Сказание о Саргоне. Пер. с аккад. И. М. Дьяконов // Когда Ану сотворил небо. Литература Древней Месопотамии / В. К. Афанасьева, И. М. Дьяконов. — М.: Алетейя, 2000. — С. 297-298. — 456 с. — (Сокровенное слово Востока). — 3000 экз. — ISBN 5-89321-059-X

Գրականություն

խմբագրել
  1. Афанасьева В. К., Дьяконов И. М. Иштар // Мифы народов мира. Энциклопедия в двух томах / С. А. Токарев. — М.: Советская Энциклопедия, 1991. — Т. 1 (А—К). — С. 595. — ISBN 5-85270-016-9.
  2. Black J., Green A. Gods, Demons, and Symbols of Ancient Mesopotamia: An Illustrated Dictionary. — 1992. — ISBN 0-292-70794-0
  3. Day J. Does the Old Testiment Refer to Sacred Prostitution and Did It Actual Exist in Ancient Israel?(անգլ.) // Biblical and Near Eastern Essays: Studies in Honour of Kevin J. Cathcart / C. McCarthy, J. F. Healey. — Cromwell Press, 2004. — С. 2—21. — ISBN 0-8264-6690-7.
  4. Dictionary of Gods and Goddesses / M. Jordan. — 2nd. — New York: Facts On File, Inc., 2004. — ISBN 0-8160-5923-3
  5. Guirand F. Assyro-Babylonian Mythology. New Larousse Encyclopedia of Mythology. — London: Hamlyn, 1968.
  6. Heffron Y. (2015). «Inana/Ištar (goddess) // Ancient Mesopotamian Gods and Goddesses. Oracc and the UK Higher Education Academy, 2016». Сайт ORACC (The Open Richly Annotated Cuneiform Corpus) (անգլերեն). University of Pennsylvania. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  7. Leick G. A dictionary of Ancient Near Eastern mythology. — New York: Taylor & Francis, 2003. — 241 p. — ISBN 0-203-02852-X
  8. Singh N. Divine Prostitution. — New Dehli: APH Publishing, 1997. — ISBN 81-7024-821-3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 377  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտար» հոդվածին։