Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Սարգսյան (այլ կիրառումներ)

Աշոտ Սարգսի Սարգսյան (1903, գյուղ Աղքենդ (այժմ՝ գյուղ Աշոտավան, ՀԽՍՀ Սիսիանի շրջանում)-1941), խորհրդային բանակի գնդապետ։ ԽՄԿԿ անդամ 1921 թվականից։

Աշոտ Սարգսյան
1903 - 1941

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1915-1918), Երևանի կուսակցական դպրոցում (1922-1925), Մոսկվայի ԽՍՀՄ Կենտգործկոմի անվան դպրոցում (1925-1927), 1936 թվականին ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1918 թվականին Բաքվում կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը, 1921 թվականին Խորհրդային Հայաստանում մասնակցել փետրվարյան խռովության ճնշմանը, ապա՝ Զանգեզուրի ազատագրմանը։ 1925 թվականին նշանակվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցի հեծելազորային բաժնի քաղղեկ, 1927-1932 թվականներին՝ Հ․ Ք․ Բաղրամյանի գլխավորած հայկական լեռնահրաձգային 76-րդ դիվիզիայի հեծելագնդի էսկադրոնի հրամանատար (Վաղարշապատում), ապա՝ գնդի շտաբի պետ։ 1936 թվականին Աշոտ Սարգսյանը ստացել է գնդապետի կոչում, գործուղվել Օրջոնիկիձե և նշանակվել առանձին հեծելազորային բրիգադի շտաբի պետ։ 1939 թվականին Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը մասնակցել է որպես 5-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Աշոտ Սարգսյանի գլխավորած մոտո-հրաձգային դիվիզիան մարտնչել է Նվովի և Հարավային Բուգի ակունքների շրջանում, թշնամու թիկունքում կատարած համարձակ զորաշարժով ապահովել շրջապատման մեջ ընկած խորհրդային զորախմբերի նահանջը։ Աշոտ Սարգսյանը մահացու վիրավորվել է հուլիսին՝ Վիննիցայի շրջանում մղված մարտի ժամանակ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2, Կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ 1948 թվականին Աշոտ Սարգսյանի հայրենի գյուղը նրա անունով կոչվել է Աշոտավան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219