Աշոտ Ներսիսյան (դերասան)
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ներսիսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Պավելի (Պարույրի) Ներսիսյան (հոկտեմբերի 4, 1904, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։
![]() | |
---|---|
![]() «Ոսկե ցլիկը» ֆիլմից, 1955 | |
Ծնվել է | 1904 հոկտեմբերի 4 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | մայիսի 21, 1984 | (տարիքը 79)
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան։ 1927 թվականին խաղացել է Երևանի, 1928-1932 թվականներին՝ Լենինականի, 1932-1945 թվականներին՝ Բաքվի, 1945 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոններում։
Դերեր թատրոնում Խմբագրել
- Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»)
- Բելոգուբով, Տիխոն (Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Ամպրոպ»)
- Հարրի (Սիմոնովի «Ռուսական հարց»)
- Գզիր (Արմեն Գուլակյանի «Արշալույսին»)
Ֆիլմեր Խմբագրել
Նկարահանվել է «Հայֆիլմ», «Ադրբեջանֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ» ստուդիաներում[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |