Աշոտ Հակոբյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Սարգսի Հակոբյան (1903, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1984), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Աշոտ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1984 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Հակոբյանը ծնվել է 1903 թվականին, Էջմիածին քաղաքում։ 1925 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և զորակոչվել է կարմիր բանակ։ Զորացրվելուց հետո ուսուցիչ է եղել Ապարանում, այնուհետև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և շարունակել ուսուցչական աշխատանքը Երևանի դպրոցներում՝ մինչև 1941 թվականը[1]։
1941 թվականին Հակոբյանը զորակոչվել է կարմիր բանակ և մեկնել ռազմաճակատ։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության մարտերին (40-րդ առանձին ճանապարհային կառուցողական գումարտակում, որպես հանդերձանքի բաժնի պետ, ավագ լեյտենանտի կոչումով)։ 1942 թվականի մայիսին Հակոբյանը ռմբակոծումից կոնտուզիա է ստացել, ուղարկվել է հոսպիտալ բուժվելու։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
1943 թվականից աշխատել է որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ մայրաքաղաքի Միքայել Նալբանդյանի, Կլիմենտ Վորոշիլովի անվան դպրոցներում։ 1967 թվականին անցել է կենսաթոշակի։ 2-րդ կարգի հաշմանդամ Հակոբյանը ռազմաճակատում պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, խաղաղ տարիներին լավագույն աշխատանքի համար արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալների, իսկ 1953 թվականին՝ «Պատվո նշան» շքանշանի[1]։
Մահ
խմբագրելԱշոտ Հակոբյանը մահացել է 1984 թվականին, թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։
Պարգևներ
խմբագրել- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ «The memorial of Hakobyan Ashot (Աշոտ Հակոբյան Սարգսի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.