Աշնանային կանիբալիզմ

Սալվադոր Դալիի նկար

«Աշնանային կանիբալիզմ» ՝ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի կտավը, որը ստեղծվել է 1936 թվականին։ Ի սկզբանե այն ընդգրկված էր Էդվարդ Ջեյմսի հավաքածուի մեջ։ (Edward James collection): Ներկայումս այն գտնվում է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում[3]։

Աշնանային կանիբալիզմ
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1936[1]
բարձրություն65,1 սանտիմետր[1]
լայնություն65,1 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Մոդեռն[2]
հավաքածուԹեյթ[2]
սեփականատերԹեյթ[2]
ներշնչված էԻսպանիայի քաղաքացիական պատերազմ
http://www.tate.org.uk/art/artworks/dali-autumnal-cannibalism-t01978 կայք
Ծանոթագրություններ

Տեղեկություն կտավի մասին խմբագրել

Ինչպես շատ նկարիչներ, Դալին նույնպես պատերազմ և հակամարտություններ է պատկերել իր աշխատանքներում։ «Աշնանային կանիբալիզմ» նկարը ստեղծվել է 1936 թվականին, Իսպանիայում քաղաքացիական պատերազմ սկսելուց մեկ տարի առաջ։

  «Աշնանային կանիբալիզմը» ցույց է տալիս Դալիի վերաբերմունքը Իսպանիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի նկատմամբ. նկարում պատկերված են երկու էակներ՝ տղամարդ և կին, ովքեր գդալներով հանում են միմյանց մարմինները։ Սակայն, այդ իրադարձությունները կապվում են էրոտիկ բարդույթների հետ, որոնք դրսևորվում են նախկին ուժով։ Մարդակերները չեն պայքարում, այլ ընդհակառակը, գրկախառվում և համբուրվում են, նորից առաջանում են մրջյուններ (Դալիի մոտ կործանման խորհրդանիշ), կամոդի դուրս քաշված դարակը ( նկարչի մոտ հաճախակի հանդիպող ևս մեկ պատկեր) ազդանշանում է հոգեկանի ենթագիտակցական մակարդակի առկայության մասին՝ «Պանդորայի դարակը», լի անցանկալի ազդակներով և շարժառիթներով։ Ճակատագրի հեգնանքով, հենց այն ժամանակ, երբ Իսպանիան բաժանվեց մասերի, Դալին մեծ հաջողություն ունեցավ Միացյալ Նահանգներում, լինելով սյուրռեալիստական ցուցահանդեսի հիմնական գործիչը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում և մտնելով հռչակավորության պանթեոն, ինչի մասին վկայում էր նրա հայտնվելը Time ամսագրի շապիկի վրա 1936 թվականի դեկտեմբերին։  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.tate.org.uk/art/artworks/dali-autumnal-cannibalism-t01978
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://www.tate.org.uk/art/artworks/dali-autumnal-cannibalism-t01978/text-catalogue-entry
  3. «Autumn Cannibalism, 1936». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել