Անրի Շարիեր

ֆրանսիացի գրող

Անրի Շարիեր (ֆր.՝ Henri Charrière, նոյեմբերի 16, 1906(1906-11-16)[2][3][4][…], Սենտ Էտիեն դը Լուգդարես, Արդեշ, Ֆրանսիա[1] - հուլիսի 29, 1973(1973-07-29)[2][5][3][…], Մադրիդ, Իսպանիա[1]), ֆրանսիացի գրող։ 1931 թվականին Ֆրանսիայի դատարաններից մեկում դատապարտվել է որպես մարդասպան, բայց նրան ներում է շնորհվել 1970 թվականին։ Բանտարկության ժամանակ գրել է «Թիթեռնիկը», որում խոսվում էր իր անցկացված ժամանակի և Ֆրանսիական Գվիանայի քրեական գաղութից փախուստի մասին։ Թեև Շարիերը պնդում էր, որ «Թիթեռնիկը» մեծ մասամբ ճշմարիտ է, ժամանակակից հետազոտողները կարծում են, որ գրքի նյութերի մեծ մասը ստացվել է այլ բանտարկյալների պատմություններից, այլ ոչ թե Շարիերից։ Շարիերը հերքում էր իրենց մեղադրվող մարդասպանությունը, բայց և ազատորեն խոստովանում էր, որ մինչ բանտարկվելը տարբեր այլ մանր հանցագործություններ է կատարել։

Անրի Շարիեր
ֆր.՝ Henri Charrière
Ծննդյան անունֆր.՝ Henri Antonin Charrière[1]
Ծնվել էնոյեմբերի 16, 1906(1906-11-16)[2][3][4][…]
ԾննդավայրՍենտ Էտիեն դը Լուգդարես, Արդեշ, Ֆրանսիա[1]
Վախճանվել էհուլիսի 29, 1973(1973-07-29)[2][5][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա[1]
ԳերեզմանԼանա
Գրական անունPapillon[6]
Մասնագիտությունգրող, արկածախնդիր, սցենարիստ և հիշատակագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ժանրերհուշագրություն
Ուշագրավ աշխատանքներԹիթեռնիկ
 Henri Charrière Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Շարիերը ծնվել է Ֆրանսիայի Սենտ Էտիեն դը Լուգդարես քաղաքում։ Նա ուներ երկու ավագ քույր։ Նրա մայրը մահացել էր, երբ նա 10 տարեկան էր։ 1923 թվականին 17 տարեկանում նա զինվորագրվեց Ֆրանսիայի ռազմածովային նավատորմին և ծառայեց երկու տարի։ Դրանից հետո նա դարձավ Փարիզի հանցագործ խմբի անդամ։ Հետագայում նա ամուսնացավ և ունեցավ դուստր։

Ազատազրկում խմբագրել

Նրա կյանքի վարկածներից մեկը, որը ներկայացված է իր կիսակենսագրական «Թիթեռնիկ» վեպում, պնդում էր, որ Շարիերը 1931 թվականի հոկտեմբերի 26-ին դատապարտվել է Ռոլան Լը Պետի անունով կավատի սպանության համար, որը նա կտրականապես չէր ընդունում։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման և տասը տարվա ծանր աշխատանքների։ Նա ամուսնացել էր Ժորժետ Ֆուրելի հետ Փարիզի 1-ին շրջանի քաղաքապետարանում, 1929 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նրանք ամուսնալուծվել են 1930թվականի հուլիսի 8-ին Փարիզի Գերագույն դատարանի որոշմամբ։ Կարճատև բանտարկությունից հետո Ֆրանսիայի Կաենի Բոլյեի բանտում 1933 թվականին նրան տեղափոխել են Մարոնի գետի վրա գտնվող Սեն-Լորան-դու-Մարոնի բանտ, որը գտնվում է մայրցամաքային Ֆրանսիական Գվիանայի քրեական ավանում։

Համաձայն գրքի՝ նա իր առաջին փախուստը կատարեց 1933[7] թվականի նոյեմբերի 28-ին և նրան միացան բանտարկյալներ Անդրե Մատուրետը և Ժոանես Կլուզիոն, ովքեր ուղեկցում էին նրան փախուստի ողջ ընթացքում։ Երեսունյոթ օր անց եռյակը բռնվեց Կոլումբիայի ոստիկանության կողմից Կոլումբիայի հյուսիսային Կարիբյան շրջանի Ռիոհաչա գյուղի մոտ և կրկին բանտարկվեցին։ Շարիերը այնուհետև փախուստի է դիմում անձրևոտ գիշերվա ընթացքում և փախել Լա Գուաջիրա թերակղզի, որտեղ նրան որդեգրել է բնիկ ցեղը։ Նա մի քանի ամիս ապրեց բնիկների հետ, բայց զգաց, որ պետք է առաջ շարժվի, ինչի համար, ի վերջո, կզղջա։ Դուրս գալուց հետո նրան արագ բռնեցին և հետ ուղարկեցին Ֆրանսիական Գվիանա՝ հաջորդ երկու տարիներին իր պատիժը մենախցում անցկացնելու նպատակով։

Մեկուսարանից ազատվելուց հետո նա ևս յոթ տարի անցկացրեց բանտում։ Այս ժամանակահատվածում նա ևս մի քանի անգամ փորձեց դիմել փախուստի, ինչի հետևանքով բանտապահների կողմից ստանում էր ավելի ու ավելի դաժան պատժամիջոցներ։ Նա գրել էր, որ այդ ամենից հետո նրան տեղափոխել են Սատանայի կղզի՝ աշխատանքային ճամբար (Սատանայի կղզին այնքան էլ աշխատանքային ճամբար չէր, որքան ներգաղթյալների համար կառուցված հավաքատեղի), որն այդ ժամանակ հայտնի էր անխուսափելի լինելու շնորհիվ։ Ֆրանսիայի իշխանություններն ավելի ուշ հրապարակեցին քրեական գաղութի գրառումները, որոնք հակասում էին այդ ամենին իչպես նաև այլ մանրամասներ, որում նշվում էր,որ Շարիերը երբեք բանտարկված չի եղել Սատանայի կղզում։ Այնուամենայնիվ, նա վերջապես հասավ իր մշտական ազատմանը 1941 թվականին՝ օգտագործելով կոկոսի մի պարկ ինչով էլ կառուցեց ինքնաշեն մի լաստ և ալիքի համապատասխան ուղությունը որսալուց հետո դուրս եկավ կղզուց։ Նա փախել է մեկ այլ դատապարտյալի հետ, սակայն նրա ուղեկիցը խեղդվեց է ավազի մեջ երբ նրանք հասան Ֆրանսիական Գվիանայի ափ։

Մայրցամաքում փախած չինացի բանտարկյալների հետ հանդիպելուց հետո նրանք նավակ գնեցին և նավարկեցին Ջորջթաուն, Բրիտանական Գվիանա։ Գրեթե մեկ տարի անց, ձանձրացած Շարիերը միացավ փախստական դատապարտյալների մեկ այլ խմբի նոր նավով` բրիտանական Հոնդուրաս հասնելու մտադրությամբ։ Սակայն ցիկլոնի մեջ նավարկվելուց հետո նրանց հաջողվեց միայն հասնել Վենեսուելա։ Նրանք բոլորը ձերբակալվեցին և ուղարկվեցին Բոլիվար նահանգի Էլ Դորադո քաղաքում գտնվող դաժան քրեական բնակավայր։ Մեկ տարի ազատազրկումից հետո Շարիերը անձը հաստատող փաստաթղթերով ազատ է արձակվել 1944 թվականի հուլիսի 3-ին։ Հինգ տարի անց նա ստանում է Վենեսուելայի քաղաքացիություն[8]։

1933-1944 թվականների ֆրանսիական գրառումները ներկայացնում են նրա կյանքի պատմության մեկ այլ տարբերակ. նա 1933 թվականի սեպտեմբերի 29-ին թողեց Սեն-Մարտեն-դե-Ռե միջնաբերդը և հոկտեմբերի 14-ին վայրէջք կատարեց՝ «տեղափոխված» կարգավիճակով Սեն-Լորան դու-Մարոնի։ Այնուհետև նրան նշանակեցին որպես բուժքույրի օգնական Անդրե-Բուրոն գաղութային հիվանդանոցում, որտեղ նա տեսավ բազմաթիվ բանտարկյալների, ովքեր վերադառնում էին փախուստից, և հենց նրանք էին պատմում նրան իրենց փախուստի պատմությունները, որոնցիցէլ նա ոգեշնչվում էր։ Հենց այս պաշտոնը նրան խնայեց անտառահատումների կամ գյուղատնտեսական շատ ծանր աշխատանքներից, որոն ընդհամենը մի քանի ամսում դատապարտյալներին հասցնում էին մահվան դուռ։ Նա առաջին անգամ փախուստի է դիմել է 1934 թվականի սեպտեմբերի 5-ին, սակայն նրանց ձեռփակալում են Կոլումբիայում, մի երկրում, որը փախած դատապարտյալներին վերադարձում էր Ֆրանսիա։ Ըստ հատուկ ծովային դատարանի կողմից դատապարտում ստանալու որոշման՝ նա երկու տարի անցկացրել է Սուրբ Ջոզեֆ կղզու մեկուսացման խցերում։ Մի քանի անգամ տեղափոխվելով՝ նա հայտնվեց որպես գլխավոր բուժքույրի օգնական Գայանական մայրցամաքում գտնվող հնդկաչինական կասկադների անտառային ճամբարում, որտեղից նա փախավ 1944 թվականի մարտի 18–ի լույս 19-ի գիշերը՝ չորս ուղեկիցների հետ միասին։

Հետագա կյանք խմբագրել

Այն բանից հետո, երբ Շարիերը անցնում է մեկ տարի ժամկետով փորցաշրջան և արդարացնում է իրեն, 1945 թվականինին նրան շնորհվում է լիակատար ազատություն։ Նա մնաց Վենեսուելայում և որոշ ժամանակ անց ստանում է Վենեսուելայի քաղաքացիություն։ Նա ամուսնացել է Ռիտա Բենսիմոն անունով վենեսուելացի կնոջ հետ։ Այնուհետև ռեստորանների ցանց բացեց Կարակասում և Մարակաիբոյում։ Հետագայում նրան վերաբերվում էին որպես հայտնության՝ նույնիսկ հաճախակի հրավիրվում տեղական հեռուստատեսային հաղորդումներում նկարահանվելու համար[9]։ 1969 թվականին նա վերջապես վերադարձավ Ֆրանսիա՝ այցելելով Փարիզ՝ իր «Թիթեռնիկ» հուշագրության հրատարակչությանը մասնակցելու նպատակով։ Գիրքը Ֆրանսիայում վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն օրինակով, ինչը ֆրանսիացի նախարարը անվանել է «Ֆրանսիայի բարոյական անկում» կարճ կիսաշրջազգեստների և «Թիթեռնիկ» հետ կապված[10]։ Թիթեռնիկ-նն առաջին անգամ լույս է տեսել Միացյալ Թագավորությունում 1970 թվականին՝ արձակագիր Պատրիկ Օ'Բրայանի թարգմանությամբ։ Շարիերը խաղացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Վոտրինի 1970 թվականին նկարահանված Popsy Pop ֆիլմում, թանկարժեք քարերի գողի դերը, որը միջազգային մակարդակով թողարկվել է անգլերենով որպես The Butterfly Affair : Նա նաև գրել է Թիթեռնիկ-ի շարունակությունը Banco վերնագրով, որտեղ նա նկարագրում է իր կյանքը բանտից ազատվելուց հետո։

1970 թվականին Ֆրանսիայի արդարադատության համակարգը ներում շնորհեց Շարիերին՝ 1931 թվականին սպանության նրա դատապարտման համար[11]։

Մահ խմբագրել

1973 թվականի հուլիսի 29-ին Շարիերը մահացավ կոկորդի քաղցկեղից Մադրիդում, Իսպանիա[12]։

Աշխատանքներ խմբագրել

Նա գրել է երկու ինքնակենսագրական նովելներ։

Թիթեռնիկի շարքեր։

  1. Թիթեռնիկ (1969)
  2. Բանկո։ Banco (1973)

Թիթեռնիկ խմբագրել

Շարիերի ամենավաճառվող, 1970 թվականին գրված «Թիթեռնիկ» գիրքը, ում խոսքրով գրվածի «75 տոկոսը ճշմարիտ է»[13]։ Անտեղ նա մանրամասնում է իր բազմաթիվ փախուստները, փախուստի փորձերը, արկածները և կրկին ձեռփակալվելը՝ 1932 թվականին իր բանտարկությունից մինչև վերջին փախուստը դեպի Վենեսուելա։ Գրքի անվանումը Շարիերի մականունն է, որը ծագել է նրա կրծքի թիթեռի դաջվածքից պապիյոնը ֆրանսերեն նշանակում է թիթեռ)։ Ժամանակակից հետազոտողները, սակայն, կարծում են, որ Շարիերը իր պատմվածքի մեծ մասը ստացել է այլ բանտարկյալների պատմություններից ոգեշնչվելով և այդ պատճառով աշխատանքը համարում են ավելի շատ գեղարվեստական, քան իսկական ինքնակենսագրություն։

Իր «Թիթեռնիկի չորս ճշմարտությունները» գրքում Ժորժ Մենագերը՝ Paris Match-ի նախկին թղթակիցը, պնդում է, որ Շարիերը մինչ բանտարկվելը իրականում ոստիկանության տեղեկատու և կավատ է եղել, իսկ ապրում էր իր իսկ ընկերուհուն մարմնավաճառության տալու և այդ միջոցով գումար վաստակելու միջոցով, որից հետո փորձել է մեղադրել նրան Ռոլան Լեգրանի սպանության մեջ։ Շարիերը պնդում է, որ բանտարկված է եղել Սեն Լորանում և հնարավոր է փախել է այնտեղից, սակայն, ըստ ֆրանսիացի պաշտոնյաների, նա երբեք չի գտնվել Սատանայի կղզում։

Եվ Գիրքը և ֆիլմը՝ երկուսն էլ ներկայացնում են Սատանայի կղզին որպես քարոտ ժայռեր, երբ իրականում, թեև ամբողջ կղզին ժայռոտ է, այն մեղմորեն թեքվում է դեպի շրջակա ծովը։ Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցում ասվում է, որ Շարիերի գիրքը ներառում է դրվագներ, որոնո հնարված են կամ վերցված են այլ բանտարկյալներից, և «պետք է բաժանել առնվազն 10-ի՝ ճշմարտությանը մոտենալու համար»։

2005 թվականին Փարիզում 104-ամյա մի տղամարդ՝ Շառլ Բրունյեն, պնդում էր, որ Թիթեռնիկը ճշմարիտ է։ Նա նաև իր խոսքերում նշել է,որ նա թիթեռի դաջվածք ուներ իր ձախ ձեռքին։

Քննադատները հակված են համաձայնել, որ Շարիերի պատկերները ներառում էին իրադարձություններ, որոնք պատահել են ուրիշների հետ, ովքեր եղել են Շարիերի հետ բանտում միաժամանակ։ Քննադատները պնդում են, որ շնաձկներից պահակի երիտասարդ դստեր հերոսական փրկությունը, որը Շարիերը նկարագրում է իր գրքում, իրականում իրականացրել է մեկ այլ դատապարտյալ՝ Ալֆրեդ Ստեֆենը, ով կորցրել է երկու ոտքերը և հետագայում մահացել[14]։

Երբ որոշ քննադատները կասկածի տակ դրեցին նրա պատմության ճշմարտացիությունը և ասացին, որ նա սխալվել է որոշ ամսաթվերի ժամանակ, Շարիերը պատասխանեց. «Ես ինձ հետ գրամեքենա չունեի»[15]։ Ֆրանսիացի լրագրող Ժերար դե Վիլյեն, «Թիթեռնիկ Épinglé» հեղինակը պնդում է. «Շարիերի գրքի միայն մոտ 10 տոկոսն է ներկայացնում ճշմարտությունը»[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ծննդական
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Charrière, Henri (1970). Թիթեռնիկ. London: Rupert Hart-Davis. ISBN 978-0-24663-987-5.
  8. «Henri Charriere». Everything2. 2001 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. Foote, Timothy (1979 թ․ սեպտեմբերի 14). «Travels with Papi». TIME. Vol. 96, no. 11. էջ 92.
  10. Charrière, Henri (2005). «Introduction». Թիթեռնիկ. Translated by O'Brian, Patrick. London: Harper Perennial. ISBN 0-00-717996-0.
  11. «Papillon». The New York Times. 1970 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին. {{cite news}}: Text "Author Pardoned" ignored (օգնություն)
  12. Hoyle, Ben (1973 թ․ հուլիսի 31). «Obituary: Henri Charrière». The Times. էջ 14. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  13. «Henri Charriere, Author of '«Թիթեռնիկ»' Dies at 66». The Lewiston Daily Sun. 1973 թ․ հուլիսի 28. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. Wreen, Marie-Claude (1970 թ․ նոյեմբերի 13). «The Fabulous Escapes of Թիթեռնիկ։ An ex-con from Devil's Island strikes it rich with a great yarn – but how true is it?». LIFE. էջ 52. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. «Devil's Isle author dies after surgery». Eugene Register-Guard. 1973 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. «Small-time Paris thief writes a bestseller». Boca Raton News. 1970 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Շարիեր» հոդվածին։