Անրի Լոպես (անգլ.՝ Henri Lopès; սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[1][2], Կինշասա, Բելգիա), կոնգոացի գրող և քաղաքական գործիչ։

Անրի Լոպես
Henri Lopes.jpg
 
Կուսակցություն՝ Congolese Party of Labour?
Կրթություն՝ Սորբոն
Մասնագիտություն՝ դիվանագետ, գրող, քաղաքական գործիչ և նախագահ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[1][2] (85 տարեկան)
Ծննդավայր Կինշասա, Բելգիա
Քաղաքացիություն Flag of the Republic of the Congo.svg Կոնգոյի Հանրապետություն
 
Պարգևներ

1949 թվականից մինչև 1965 թվականն ապրել է Ֆրանսիայում[3]՝ Փարիզում և Նանտում։

1963 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետը[3]։

Վերադառնալով Կոնգո՝ դասավանդել է այնտեղ[3]։ 1969 թվականին նշանակվել է ազգային կրթության նախարարի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1971 թվականը։ 1972-1973 թվականներին եղել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

1973 թվականի հուլիսի 28-ից մինչև 1975 թվականի դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է Կոնգոյի Հանրապետության կառավարության վարչապետ-նախարարի պաշտոնը[3]։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Լուի Սիլվեն Հոման։

1976 թվականից ապրում է Փարիզում[3]։ 1977-ից 1980 թվականներին եղել է ֆինանսների նախարար։

1981-1998 թվականներին զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ա․ Լոպեսը ժամանակակից աֆրիկյան գրականության հիմնադիրներից մեկն է։ Գրում է ֆրանսերեն լեզվով, առաջին ելույթը կատարել է «Tribaliques» ժողովածուով[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Лопес Анри // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 33. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.