Անրիետտա Ռաթ

շվեյցարացի նկարիչ, մանրանկարիչ և էմալագործ

Ժաննա Անրիետտա Ռաթ, հայտնի է որպես Անրիետտա Ռաթ (ֆր.՝ Jeanne Henriette Rath, մայիսի 12, 1773(1773-05-12)[1][2][3][…], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - նոյեմբերի 24, 1856(1856-11-24)[4][1][2], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ, մանրանկարիչ և էմալագործ։

Անրիետտա Ռաթ
Ծնվել էմայիսի 12, 1773(1773-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրԺնև, Ժնև, Շվեյցարիա
Վախճանվել էնոյեմբերի 24, 1856(1856-11-24)[4][1][2] (83 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ՔաղաքացիությունԺնևի հանրապետություն,  Առաջին ֆրանսիական հանրապետություն,  Առաջին ֆրանսիական կայսրություն և Շվեյցարիա
Մասնագիտությունդիմանկարիչ և մեկենաս
Ժանրդիմապատկեր
 Henriette Rath Վիքիպահեստում

Ռուս զորահրամանատար Սեմյոն (Սիմոն) Ռաթի քույրը։ Քրոջ՝ Ժաննա Ֆրանսուազա Ռաթի հետ հիմնադրել է Ժնևի Ռաթ թանգարանը։

Կենսագրություն խմբագրել

Ժաննա Անրիետտա Ռաթը ծնվել է 1773 թվականին Ժնևում, ժամացույցի վաճառող Ժան Լուի Ռաթի ունևոր ընտանիքում[5]։ Վաղ տարիքից սկսել է նկարել, իսկ 1798 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է դիմանկարիչ Ժան-Բատիստ Իզաբեի մոտ[6]։

1799 թվականին վերադառնալով Ժնև՝ Անրիետտան շարունակել է կատարելագործել իր արվեստը։ Եվրոպայում այդ ժամանակ տիրապետող է եղել մանրանկարչական դիմանկարների նորաձևությունը, իսկ Ժնևում պահանջված են եղել մանրանկարիչները։ Անրիետտան նկարել է դիմանկարներ գուաշով և տեմպերով և դիմանկարային մանրանկարներ տարբեր տեխնիկայով։ Պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները Փարիզյան սալոնում, ինչպես նաև Ժնևում և Ցյուրիխում[5]։ 1813 թվականին եղբոր՝ Սիմոնի թագավորական արքունիքի հետ մոտ լինելու շնորհիվ, Բեռնում նկարել է Մեծ դքսուհի Աննա Ֆեոդորովնայի դիմանկարը[6]։ Համախմբվելով Ժնևի այլ նկարիչների հետ՝ Անրիետտա Ռաթն առաջարկել է տեղի Նկարիչների միությանը ստեղծել արվեստի դպրոց կանանց համար, իսկ 1801 թվականին դարձել է հիմնադրված ակադեմիայի պատվավոր անդամ[6]։

1819 թվականին Անրիետտայի եղբայրը մահացել է և նա քրոջ՝ Ժաննա Ֆրանսուազայի հետ ժառանգել է նրա ունեցվածքը։ Եղբայրը հանձնարարել է, որ գումարի մի մասը ուղղվի հանրային կարիքներին։ Այդ ժամանակ Նկարիչների ընկերությունը շինություն է փնտրել հավաքածուները պահելու համար և քույրերն առաջարկել են իրենց օգնությունը։ 1824 թվականին նրանք այդ նպատակով նվիրաբերել են 80000 ֆրանկ[6]։ 1826 թվականին, նրանք սեփական միջոցներից լրացուցիչ հատկացրել են 74000 ֆրանկ նոր շենքի կառուցման համար, որով սկիզբ է դրվել ապագա Ռաթ թանգարանի հիմնադրմանը։

Կենտրոնանալով բարեգործական գործունեության վրա՝ Անրիետտա Ռաթն աստիճանաբար հեռացել է արվեստից[5]։

Մահացել է Ժնևում 1856 թվականին։ Նրա առանձին աշխատանքներ ցուցադրվում են Ժնևի արվեստի և պատմության թանգարանում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jean-Jacques Rigaud. Renseignements sur les beaux-arts à Genève. — Imprimerie J.-G. Fick. — 1876. — 383 p.
  • Lucien Boissonnas. «Henriette Rath». Dictionnaire historique de la Suisse (ֆրանսերեն).
  • Sylvia Revello (2019). «Jeanne Henriette Rath, tout pour l'art et pour Genève». Le Temps (ֆրանսերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրիետտա Ռաթ» հոդվածին։