Անտուան Տամեստիտ (ֆր.՝ Antoine Tamestit, հուլիսի 11, 1979(1979-07-11)[1], Փարիզ), ֆրանսիացի ալտահար։

Անտուան Տամեստիտ
Բնօրինակ անունֆր.՝ Antoine Tamestit
Ծնվել էհուլիսի 11, 1979(1979-07-11)[1] (45 տարեկան)
Փարիզ
Երկիր Ֆրանսիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունվիոլինահար և դասական երաժիշտ
Գործիքներալտ
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Կայքantoinetamestit.com
 Antoine Tamestit Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Տամեստիտը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ժան Սուլեմի դասարանում։ Այնուհետև նա սովորել է Յելի համալսարանում և Տոկյո Կվարտետին է ուսուցանել։ 2000 թ. նվաճել է ֆրանսիական Մորիս Վիոյի անվան առաջին մրցանակը, 2001 թ. Վիլլիամ Փրիմրուզի անվան ալտահարների մրցույթի առաջին մրցանակը։ Նվաճել է մրցանակներ նաև Մյունիխում և Նյու Յորքում։ 2007 թ. ճանաչվել է ֆրանսիական «Երաժշտական մենամարտերի» տարվա գործիքային հայտնություն։

Տամեստիտը հանդես է գալիս աշխարհի տարբեր նվագախմբերի հետ որպես սոլիստ։ Հանդես է գալիս նաև կամերային երաժշտությունում բազմաթիվ հանրահայտ կատարողների հետ մեկտեղ՝ Մարթա Արգերիխ, Ռենո Կապյուսոն, Նիկոլա Անգելիխ, Գիդոն Կրեմեր, Գոտիե Կապյուսոն, Տաբեա Ցիմմերման և այլք։ Նա նվագում է էտիեն Վատելոյի պատրաստած ալտը։ Շատ հաճախ նա նաև նվագում է Ստրադիվարիուսի պատրաստած առաջին ալտը («Մալեր»)։

Տամեստիտը ձայնագրել է տարբեր ստեղծագործություններ, որոնց մեջ են մտնում Շուբերտի «Արպեջիոն» սոնատան և Բախի պարտիտները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Տամեստիտ» հոդվածին։