Տաբեա Ցիմմերման
Տաբեա Ցիմմերման (գերմ.՝ Tabea Zimmermann, հոկտեմբերի 8, 1966[1][2][3], Lahr/Schwarzwald[4]), գերմանացի ալտահարուհի։
Տաբեա Ցիմմերման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Tabea Zimmermann |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1966[1][2][3] (54 տարեկան) Lahr/Schwarzwald[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, վիոլինահար և համալսարանի պրոֆեսոր |
Գործիքներ | ալտ |
Աշխատավայր | Ֆրանկֆուրտի երաժշտության և կատարողական արվեստների համալսարան և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց |
Կրթություն | Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց |
Անդամակցություն | Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա |
Ամուսին | David Shallon? և Steven Sloane? |
Պարգևներ | Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի ծառայությունների համար շքանշան, «Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան, Geneva International Music Competition? և Սպայական շքանշանի խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» |
Կայք | tabeazimmermann.de |
Tabea Zimmermann Վիքիպահեստում |
Կյանքը և գործունեությունըԽմբագրել
Ցիմմերմանը ծնվել է 1966 թվականի հոկտեմբերի 8-ին գերմանական Լար քաղաքում։ Սկսել է ալտ (լարային նվագարան) նվագել շատ վաղ տարիքից՝ 3 տարեկանից։ 5 տարեկանից սկսել է նաև դաշնամուր նվագել։ Իր տաղանդը շատ շուտ աչքի է ընկել և նա գրավել է բազմաթիվ առաջին մրցանակներ տարբեր մրցույթներում՝ Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում: Այնուհետև նրան տրամադրել են Էտիեն Վատելոյի պատրաստած մի ալտ։ Նա հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ միասին որպես մենակատար՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, BBC-ի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Փարիզի Նվագախումբ, Ֆրանկֆուրտի Նվագախումբ և այլն։ Կամերային երաժշտության բնագավառում նա հանդես է եկել Գիդոն Կրեմերի, Հայնց Հոլլիհերի և այլ երաժիշտերի հետ։ Նա կազմել է լարային քառյակ և հանդես է գալիս տարբեր քաղաքներում կատարելով Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նրան որպես ժյուրի հրավիրում են տարբեր մրցույթների։
1994-ից 2004 թվականներին նա դասավանդել է Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում: Այնուհետև նրան առաջարկել են դասավանդել Բեռլինի Հանս Այսլերի անվան երաժշտական ակադեմիայում:
ԸնտանիքԽմբագրել
Նա ամուսնացած է և ունի 3 երեխա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #124756808 // Gemeinsame Normdatei — 2012—2016.