Անտոնիու Պառեյրասի թանգարան

Անտոնիու Պառեյրասի թանգարան (պորտուգալերեն՝ Museu Antônio Parreiras (MAP)), Բրազիլիայի Նիտերոյ քաղաքում գործող պետական թանգարան, որը նվիրված է բրազիլացի մեծ նկարիչներից մեկի՝ Անտոնիու Պառեյրասի (1860-1937) հիշատակի ու ստեղծագործությունների պահպանությանը[1]։ Բաղկացած է այդ մեծ նկարչին ու նրա ընտանիքին պատկանած երեք շինություններից և այգուց, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտավորապես հինգ հազար քառակուսի մետր մակերես։ Նկարչական աշխատանքների ցուցադրման նպատակով օգտագործվում է հազար քառակուսի մետրը։ Ընդ որում, թեև հիմնական ուշադրությունը հատկացված է Պառեյրասին, սակայն նրա աշխատանքներից զատ՝ ցուցադրված են նաև այլ նկարիչների ստեղծագործություններ։

Անտոնիու Պառեյրասի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Բրազիլիա
ՏեղագրությունՆիտերոյ
Հիմնադրվել էհունվարի 21, 1942
Կայքmuseuantonioparreiras.rj.gov.br
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի գլխավոր մասնաշենքը, որ էկլեկտիկ ճարտարապետության նմուշ է, կառուցվել է 1894 թվականին, ճարտարապետ Ռամոս դի Ասևեդուի նախագծով[2]։ Նկարչի դստեր՝ Օլգայի համար կառուցված մասնաշենքը ծառայում է որպես տեխնիկական ռեզերվ[3]։

Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1942 թվականի հունվարի 21-ին։

Բրազիլական մշակույթի կարևորագույն այդ օջախը 1967 թվականին Պատմության և արվեստի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից ներառվել է համազգային պատմամշակութային ժառանգության հուշարձանների ցանկում[2]։

 
Թանգարանի գլխավոր մասնաշենքի ճակատը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Պառեյրասի թանգարան» հոդվածին։