Անտիոքի հույներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Անտիոքի հույներ, Թուրքիայի տարածքում բնակվող էթնիկ հույների խումբ։ Պաշտոնապես ճանաչվել է ազգային փոքրամասնություն։ Ըստ դավանանքի՝ ուղղափառներ են, Անտիոքի պատրիարքության անդամներ և հույն կաթոլիկներ, Մելքիտ պատրիարքության անդամներ։ Ժամանակակից Անտիոքի հույների մեծ մասը առաջին մակեդոնացի վերաբնակիչների, հին հռոմեական և բյուզանդական դարաշրջանների հելլենների, հելլենացված հուդա-քրիստոնյաների և սիրիացիների սերունդներն են։ Ոմանք դեռ խոսում են արամեերեն։ Մեծամասնությունը անցել է արաբերենի լիբանանյան բարբառին։ Շատերը տիրապետում են նաև հունարեն և թուրքերեն լեզուներին։ Անտիոքի հույների թիվը Թուրքիայում կազմում է մոտ 10 000 մարդ։ Բնակություն են հաստատել հիմնականում Հաթայ նահանգում, կենտրոնը՝ Անթաքիա (Հին Անտիոք)։ Սփյուռքը բնակվում է Մերձավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի երկրներում։

Անտիոքի հիմնադիր Սելևկոս Ա Նիկատոր
Անտիոքի Ուղղափառ տաճար, Բրուքլին
Հովհաննես Ոսկեբերան

Վերաբնակեցում խմբագրել

Անտիոքի առաջին հունական համայնքը հայտնվել է մ.թ.ա. 323 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու ուղեկից Սելևկոս Ա Նիկատորի օրոք։

Օսմանյան կայսրության օրոք ընդգրկվել են քրիստոնյա միլլերի կազմում։ 20-րդ դարում զգացվել են արտագաղթի մի քանի ալիքներ։ 1923 թվականին Ալեքսանդրետի սանջակը Սիրիայի մի մասն էր, ուստի այստեղ բնակվող հույն բնակչությունը ենթակա չէր բնակչության փոխանակման Թուրքիայի և Հունաստանի միջև։ Երբ 1939 թվականին այս տարածքը տեղափոխվեց Թուրքիա, շատ Անտիոքի հույներ արտագաղթեցին Սիրիա և Լիբանան։ 1960-ականներին արտագաղթի ևս մեկ ալիք կար դեպի Եվրոպայի և Ամերիկայի երկրներ։ Թուրքիայի տարածքում Անտիոքի հույների թվաքանակը 1895 թվականին ավելի քան 50.000-ից իջել է 1995 թվականի 10.000-ի, այն դեպքում, երբ սփյուռքում նրանց թիվը ներառված է մելքիացիների կազմում, որոնք ավելի քան 1.800.000-ն են[1]։

Թուրքիայում Անտիոքի հույների մեծ համայնք է բնակվում Ստամբուլում։ Նրանք բնակություն են հաստատել նաև Իսքենդերունում, Սամանդաղում և Ալթընեզուում՝ Հաթայ նահանգում և Մերսինում։ Հայտնի են Անտիոքի հույների և թուրքերի միջև միջէթնիկական բախումների դեպքեր, որոնցից մեկի մասին հաղորդվել է 2005 թվականին[2]։

Մշակութային ժառանգություն խմբագրել

Անտիոքի հույների շրջանում պահպանվում են քրիստոնեական ծեսերն ու օրհներգերը, որոնք առաջացել են Անտիոքում քրիստոնեության արշալույսին։ Ըստ ծագման Անտիոքի հույներ են եղել Ղուկաս ավետարանիչը, Հովհաննես Ոսկեբերանը, Եվագրիոս Սքոլաստիկոսը։ Վաղ միջնադարում Սիրիայի Անտիոքը, Ալեքսանդրիայի հետ միասին, քրիստոնեական աստվածաբանական դպրոցի կենտրոնն էր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Peter Alford Andrews, Ethnic Groups in the Republic of Turkey, Dr. Ludwig Reichert Verlag, 1989, ISBN 3-89500-297-6
  2. «Taciz yüzünden cemaatler dövüştü». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.