Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցի

Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Եկեղեցի (արաբ․՝ كنيسة أنطاكية وسائر المشرق للروم الأرثوذكس‎‎), ուղղափառ ինքնիշխան եկեղեցի արևելքում, հաղորդակից արևելքի ուղղափառ քրիստինյական եկեղեցիներին։ Եկեղեցու ղեկավարն է Անտիւոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառների Պատրիարքը։ Այժմու ղեկավարն է Հովհաննես Ժ Յազիջի Պատրիարքը։

Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցի كنيسة أنطاكية وسائر المشرق للروم الأرثوذكس
Տեսակուղղափառ պատրիարքություն
ՀիմնադրվածԱռաքյալների ժամանակաշրջան
Այժմյան առաջնորդՀովհաննես Ժ Յազիջի
ԿենտրոնԴամասկոս
Առաջնորդի նստավայրՍուրբ Մարիամի Մայր Տաճար
Մայր եկեղեցիուղղափառություն և Հունական ուղղափառ եկեղեցի
Ժամերգության լեզուԱրաբերեն, Կոյինի հունարեն
ՏոմարՀուլյան օրացույց
Մասնակից էԵկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ
ԿայքՊաշտոնական կայքէջը
 Greek Orthodox Church of Antioch Վիքիպահեստում

Եկեղեցու հավատացյալների թիվը հասնում է 2 միլիոնի։ Նրանք հիմնականում տարածված են Մերձավոր Արևելքի Արաբական երկրներում, Թուրքիայում, Կովկասում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիւայում։

Եկեղեցական թեմեր

խմբագրել

Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցին այժմ ունի հետևյալ 22 թեմերը.

  • Սիրիա
    • Անտիոքի և Դամասկոսի պատրիարքական թեմ
    • Հալեպի և Ալեքսանդրեթի թեմ
    • Համայի թեմ
    • Լաթակիայի թեմ
    • Հոմսի թեմ
    • Բոսրայի, Հորանի և Ջեբել ալ-Արաբի թեմ
  • Լիբանան
    • Բեյրութի թեմ
    • Զահլեի և Բաալբեկի թեմ
    • Աքքարի թեմ
    • Սուրի և Սայդայի թեմ
    • Տրիպոլիի և ալ-Քուրայի թեմ
    • Բիբլոսի և Բաթրունի թեմ
  • Մերձավոր Արեևելք
    • Բաղդադի և Քուվեյթի թեմ
  • Եվրոպա
    • Գերմանիայի և Կենդրոնական Եվրոպաի թեմ
    • Ֆրանսիայի և Արևմտյան ու Հարավային Եվրոպայի թեմ
    • Բրիտանական Կղզիների և Իռլանդիայի թեմ
  • Ամերիկա
    • Բուենոս Այրեսի և Համայն Արգենտինայի թեմ
    • Սանտիագոյի և Համայն Չիլիի թեմ
    • Սան Պաուլոի և Համայն Բրազիլիայի թեմ
    • Մեքսիկայի, Վենեսուելայի, Կենդրոնական Ամերիկայի և Կարիբյան Կղզիների թեմ
    • Նյու Յորքի և Համայն Հյուսիսային Ամերիկայի թեմ
  • Ավստրալիա
    • Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ֆիլիպինների թեմ

Արտաքին հղումներ

խմբագրել