Եվագրիոս Սքոլաստիկոս
Եվագրիոս սքոլաստիկոս (հունարեն՝ Ευάγριος Σχολαστικός; լատ.՝ Evagrius Scholasticus, 536 կամ 537, Համա, Սիրիա - ոչ վաղ քան 594, Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական իրավաբան և պատմիչ։ Եղել է Գրիգոր Անտիոքցի պատրիարքի օգնականը[1]։ Հեղինակել է «Եկեղեցական պատմություն» (Ἐκκλησιαστικὴ Ἱστορία) երկասիրությունը, որտեղ շարադրված են 431 թվականից մինչև Մորիկ կայսեր կառավարման 12-րդ տարին (594 թ) Բյուզանդիայի և հարակից երկրների քաղաքական և եկեղեցական պատմության իրադարձությունները։ Տեղեկություններ է տալիս պարսկա-բյուզանդական պատերազմների, դրանցում հայերի մասնակցության, Մարզպանական Հայաստանի նախարարների և կայսրության գաղտնի բանակցությունների մասին։ Պատմությունը շարադրելիս դրսևորում է դեպքերի իմացության և վերլուծության հմտություն, օգտվել է բազմաթիվ աղբյուրներից։
Եվագրիոս Սքոլաստիկոս | |
---|---|
Ծնվել է | 536 կամ 537 |
Ծննդավայր | Համա, Սիրիա |
Մահացել է | ոչ վաղ քան 594 |
Մահվան վայր | Անտիոք, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | եկեղեցական պատմաբան, պատմաբան և փաստաբան |
ԱղբյուրներԽմբագրել
- Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Roger Pearse (2002-10-19)։ «Account of author and his writings»։ Ccel.org։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6