Անտիկլեա, նաև Անտիկլեյա (հին հունարեն՝ Ἀντίκλεια), հին հունական դիցաբանության կերպար, Ավտոլիկոսի դուստրը, Լաերտի կինը և Ոդիսևսի մայրը։ Մահացել է, մինչև որ որդին կգար Տրոյական պատերազմից հետո։ Նրա ստվերը Հոմերոսի «Ոդիսական» պոեմի հերոսներից մեկն է։

Անտիկլեա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրԱվտոլիկոս[1]
ՄայրAmphithea?
Քույր/ԵղբայրAesimus? և Polymede?
ԱմուսինԼաերտ[1]
ԿողակիցՍիսիփոս[1]
ԶավակներCtimene?[1] և Ոդիսևս[1]

Դիցաբանության մեջ խմբագրել

Անտիկլեան եղել է Հերմեսի որդի Ավտոլիկոսի դուստրը, որը ճանաչված խորամանկ և գող էր, ապրում էր Պառնասում։ Նրա մորը աղբյուրներն անվանում են կամ Նեերա՝ Պերեոսի դուստրը, կամ Ամֆիթեա, իսկ քրոջը՝ Պոլիմեդա՝ Յասոնի մայրը։ Երիտասարդ տարիքում Անտիկլեան հաճախ է որսով զբաղվել և եղել է Արտեմիս աստվածուհու մշտական ուղեկցորդներից (այդ մասին իր հիմներից մեկում գրել է Կալիմաքոսը)։ Հայրը նրան կնության է տվել Իթակեի թագավոր Լաերտին, սակայն մինչև հարսանիքը նա հանդիպել է կորնթոսցի հերոս Սիզիփոսին։ Վերջինս բռնացրել է Ավտոլիկոսին անասունների գողության մեջ և որպեսզի պատժի նրան, բռնաբարել է Անտիկլեային (մեկ այլ վարկածով՝ ամեն ինչ տեղի էր ունեցել աղջկա և նրա հոր համաձայնությամբ)[2]։ Ամուսնանալով Անտիկլեան որդի է ունեցել կամ Իթակեի ճանապարհին Բեոտիայում, Ալալկոմենա քաղաքի շրջակայքում, կամ էլ արդեն ամուսնու թագավորությունում, Ներիթոն լեռան վրա, անձրևի տակ։ Տղան ստացել է Ոդիսևս անունը, իսկ որոշ անտիկ հեղինակներ պնդել են, որ նրա իրական հայրը եղել է ոչ թե Լաերտը, այլ Սիզիփոսը[3][4]։ Այդ կերպ Անտիկլեայի միջոցով կապ են հաստատել հունական դիցաբանության երեք ամենահայտնի խորամանկների՝ Սիզիփոսի, Ոդիսևսի և Ավտոլիկոսի միջև[5]։

Հետագայում Անտիկլեան ունեցել է դուստր Քթիմենա անունով, որը դարձել է հարևան Զամ կղզու արիստոկրատի կին[6] (հավանաբար Եվրիլոխոսի[7])։ Թագուհին որդուն ուղարկել է Տրոյական պատերազմին, սակայն նրա գալստյանը չի համբերել, մահացել է թախծից։ Հոմերոսի ծանոթագրությունների հեղինակի խոսքերով՝ Ոդիսևսի թշնամի Նավպլիոսն է ասել Անտիկլեայի, իբր թե նրա որդին սպանվել է Տրոյայում, և Անտիկլեան վշտից կախվել է[3]։

Հիշատակ խմբագրել

Անտիկլեան հիշատակվում է Հոմերոսի «Ոդիսականում»։ Երբ գլխավոր հերոսն իջնում է ստորերկրյա թագավորություն, որպեսզի Թիրեսիասից իմանա իր ապագայի մասին, այնտեղ հանդիպում է իր մոր ստվերին, որին տանը ողջ էր թողել։ Ոդիսևսը լաց է լինում, սակայն որքան էլ ցավալի էր նրա համար, հեռու է վանում ստվերը զոհաբերված կենդանիների մարմինների արյունից[8]։ Հետագայում նա խոսում է մոր հետ, վերջինս պատմում է, որ Պենելոպեն պահում է նրա հանդեպ հավատարմությունը, որ նրան Իթակեում դեռ սպասում են ծեր հայրը և հասունացած որդին[9]։ Հայտնի է, որ Եվրիպիդեսն ունեցել է սատիրական «Ավտոլիկոս» դրամա (տեքստը չի պահպանվել)[10]։ Նկարիչ Պոլիգնոտոսը պատկերել է Անտիկլեային Հադեսի թագավորությունում, ինչը դեռևս Ք. ա. 2-րդ դարում պահպանվել է Դելֆիքում[11]։

Անտիկլեայի պատվին է անվանակոչված Անտիկլեա (651) աստերոիդը, որը 1907 թվականին հայտնաբերել է Աուգուստ Կոպֆը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Escher-Bürkli J. Antikleia 1 (գերմ.) // Kategorie:RE:Band I,2 — 1894.
  2. Гигин, 2000, Мифы, 201
  3. 3,0 3,1 Escher-Bürkli, 1894
  4. Schirmer, 1886
  5. Ботвинник, 1987
  6. Гомер, 2000, Одиссея, XV, 367
  7. Stoll, 1894
  8. Гомер, 2000, Одиссея, XI, 84—89
  9. Гомер, 2000, Одиссея, XI, 180—204
  10. Гигин, 2000, Мифы, 201, прим
  11. Павсаний, X, 29, 8
  12. Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 64. — ISBN 3-540-00238-3

Աղբյուրներ խմբագրել

  1. Аполлодор Афинский. «Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  2. Гигин Мифы. — СПб.: Алетейя, 2000. — 480 с. — ISBN 5-89329-198-О
  3. Հոմերոս Одиссея. — М.: Наука, 2000. — 488 с. — ISBN 5-02-011652-1
  4. «Павсаний. Описание Эллады». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  1. Ботвинник М. Автолик // Мифы народов мира. — 1987. — Т. 1. — С. 32.
  2. Escher-Bürkli J. Antikleia 1 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1894. — Bd. I, 2. — Kol. 2425.
  3. Schirmer A. Antikleia 1 // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1886. — Bd. I, 1. — Kol. 374.
  4. Stoll H. Ktimene // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1894. — Bd. II, 1. — Kol. 1580.