Աուգուստ Կոպֆ (գերմ.՝ August Kopff, փետրվարի 5, 1882(1882-02-05)[1], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - ապրիլի 25, 1960(1960-04-25)[1], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։

Աուգուստ Կոպֆ
August Kopff
Ծնվել էփետրվարի 5, 1882(1882-02-05)[1]
Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 25, 1960(1960-04-25)[1] (78 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հեյդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարան և Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[3]
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա և Լինչեի ազգային ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3]
Գիտական ղեկավարՄաքս Վոլֆ[4]
Եղել է գիտական ղեկավարWilhelm Gliese?
 August Kopff Վիքիպահեստում

1901-1909 թվականներին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 68 աստերոիդ, որոնցից երկուսը նա հայտնաբերել է այլ աստղագետների հետ համատեղ[5]։

Կոպֆը հայտնաբերել է նաև մի քանի գիսաստղեր, օրինակ՝ 22P/Կոպֆի պարբերական գիսաստղը[6] և C/1906 E1 ոչ պարբերական գիսաստղը։

1906 թվականին հայտնաբերած (596) Շեյլա, (607) Ջեննի, (608) Ադոլֆինե աստերոիդները, ինչպես նաև 1907 թվականին հայտնաբերած (631) Ֆիլիպինա և (634) Ուտե աստերոիդները Կոպֆը անվանել է իր ընկերների պատվին, իսկ (628) Քրիստին աստերոիդը նա անվանել է իր կնոջ պատվին, և (668) Դորան նրա ընկերուհու անունով։

Կոպֆի պատվին է անվանվել Լուսնի խառնարաններից մեկը, ինչպես նաև աստերոիդների հիմնական գոտու (1631) Կոպֆ աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118714015 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. 5,0 5,1 «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011 
  6. «22P/Kopff»։ Gary W. Kronk's Cometography։ Արխիվացված օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2010-02-25 

Արտաքին հղումներ խմբագրել