Սատիրների դրամա
Սատիրների դրամա (հին հունարեն՝ δράμα σατυρικόν, σάτυροι), այլ կերպ ասած՝ կատակաբան ողբերգություն (παιζουσα τραγωδια, Dion. de elocut. 169), հին հունական դրամատուրգիայի հատուկ տեսակ, ժանր, որ գոյություն է ունեցել ողբերգության և կատակերգության հետ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Oinochoe_satyr_play_BM_F366.jpg/220px-Oinochoe_satyr_play_BM_F366.jpg)
Տարբերակիչ հատկանիշը երգչախմբի առկայությունն էր՝ սատիրներին (Դիոնիսոս աստծու շքախմբի՝ այծի ոտքերով անտառային էակներ՝ դևեր) պատկերող։ Միջանկյալ տեղ է զբաղեցնում հին հունական ողբերգության և կատակերգության մեջ։ Իր բարձրակետին է հասել Ք. ա. 5-րդ դարում Էսքիլեսի, Սոֆոկլեսի ստեղծագործություններում։ Մեզ հասած ամբողջական սատիրների դրաման Եվրիպիդեսի «Կիկլոպն» է[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մելս Սանթոյան (2006). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 170.