Անտեսանելի երեխաները (անգլ.՝ All the Invisible Children)՝ 2005 թվականի ալմանախ ֆիլմ է երեխաների մասին, բաղկացած 7 կարճամետրաժ ֆիլմերից, որոնք նկարահանված են տարբեր ռեժիսորների կողմից։ Ֆիլմն իրենից ներակայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ և WFF-ի համաշխարհային նախագծի մի մաս։

Անտեսանելի երեխաները
անգլ.՝ All the Invisible Children
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրֆիլմ անթոլոգիա, դրամա և վավերագրական ֆիլմ
Թվական2005 և ապրիլի 13, 2006[1]
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորՄեհդի Շարեֆ, Էմիր Կուստուրիցա, Սպայկ Լի, Կատյա Լունդ, Ջորդան Սքոթ, Ռիդլի Սքոթ, Ստեֆանո Վեներուզո և Ջոն Վու
Սցենարի հեղինակՄեհդի Շարեֆ, Ժուա Լի, Կատյա Լունդ, Ջորդան Սքոթ, Ստեֆանո Վեներուզո, Դիեգո Դե Սիլվա և Չինկե Լի
ԴերակատարներԱնդրե Ռոյո, Հաննա Հոդսոն[2], Ռոզի Պերես[2], Դևիդ Թյուլիս[2], Քելլի Մաքդոնալդ[2], Մարիա Գրացիա Կուչինոտտա[2], Վենլի Ցզյան[2], Պեպե Լանցետա[2], Լանեթ Ուեյր[2] և Հազել Գուդման[2]
ՕպերատորՋիմ Ուիթակեր, Վիտորիո Ստորարո և Միշել Ամատիե
ԵրաժշտությունԹերենս Բլանչարդ, Մաուրիցիո Կապոնե, Ռամին Ջավադի, Ստրիբոր Կուստուրիցա, Անտոնիու Պինտու և Ռոկիա Տրաորե
ՄոնտաժԲերի Ալեքսանդր Բրաուն
Պատմվածքի վայրՆեապոլ
Տևողություն116 րոպե

Սյուժե խմբագրել

Երեխաներն ամենաշատը կարիք ունեն ուշադրության և հոգատարության, սակայն կյանքը նրանցից շատերի հանդեպ դաժան է գտնվել։ Յոթ աշխարհահռչակ ռեժիսորներ իրարից անկախ նկարահանել են ֆիլմեր, որոնցում նկարագրված է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մանուկների ողբերգական դրությունը։

Էպիզոդներ խմբագրել

Էպիզոդում մի խումբ աֆրիկացի երեխաներ վրեժխնդիր են լինում իրենց հողերը գրաված ցեղախմբից։

Էպիզոդ ուղղիչ աշխատանքային գաղութի երեխաների կյանքի մասին։ Նրանցից մեկը, ազատություն ձեռք բերելով, հանգամանքների բերումով կրկին գողություն է անում և փախուստի դիմելով իրեն հետապնդողներից, կրկին հայտնվում է արդեն հարազատ դարձած գաղութում։

Էպիզոդում նկարագրված է ՁԻԱՀ ով հիվանդ թմրամոլների դեռահաս դստեր հալածանքները, որի արդյունքում նա հայտնվում է առողջության կենտրոնում։

Էպիզոդ քրոջ և եղբոր մասին, որոնք շիշ և մետաղ հանձնելով գոյատևում են մեգապոլիսի փողոցներում։

Էպիզոդ մարտական գործողություններ լուսաբանող «երեխայի» մասին։

Էպիզոդ երկու երեխաների մասին, որոնք իրենց ապրուստը վաստակում են գողությամբ։

Էպիզոդ երկու աղջիկների մասին։ Նրանցից մեկն ապրում է շքեղության մեջ, իսկ մյուսը՝ պապի հետ ծայրահեղ աղքատության մեջ։ Առաջինի դեն նետած տիկնիկը դառնում է երկրորդի կյանքի միակ ուրախությունը։ Պապի մահանալուց հետո նա ծաղիկ վաճառելով է գոյությունը քարշ տալիս։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմից ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են կարիքավոր երեխաների օգնության ֆոնդ։

Ֆիլմը վերջանում է Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանից բերված խոսքով՝ «Բոլոր մեծահասակները ժամանակին երեխաներ են եղել, սակայն նրանցից քչերն են դա հիշում»։

Ծանոթագրություններ խմբագրել