Ռոկիա Տրաորե (ֆր.՝ Rokia Traoré, հունվարի 24, 1974(1974-01-24)[1], Kolokani, Kolokani Cercle, Koulikoro Region, Մալի), երգչուհի Մալիից, կիթառահարուհի և երգերի հեղինակ, աֆրիկյան էթնիկ երաժշտության կատարող. Fondation Passerelle մշակութա-լուսավորչական հիմնադրամի հիմնադիր։

Ռոկիա Տրաորե
Բնօրինակ անունֆր.՝ Rokia Traoré
Ծնվել էհունվարի 24, 1974(1974-01-24)[1] (50 տարեկան)
Kolokani, Kolokani Cercle, Koulikoro Region, Մալի
Երկիր Մալի և  Ֆրանսիա[2]
ԺանրերԷթնիկ երաժշտություն և music of Africa?[3]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ[3] և վոկալ[3]
Պարգևներ
Կայքrokiatraore.net
 Rokia Traoré Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոկիան ծնվել է դիվանագետի ընտանիքում և դեռևս վաղ մանկությունից ծնողների հետ մեկնել է ամբողջ աշխարհով. ապրել է Ալժիրում, Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում, Բելգիայում։ Մալիում ավարտել է լիցեյը և սկսել է ելույթ ունենալ, երբ դեռ Բամակոյի ուսանող էր։ Երաժշտական կրթություն ստացել է Բելգիայում։

2009 թվականին Ռոկիան հիմնել է մշակութա-լուսավորչական Fondation Passerelle հիմնադրամը[4]

Ստեղծագործություններ խմբագրել

Ռոկիայի ստեղծագործությունները հիմնված է Բամբարայի ժողովուրդների ավանդական երգերի վրա, և իր երգերի մեծ մասը նա կատարում է բամաներենով՝ դա ֆրանսերենից հետո երկրորդ պետական լեզուն է Մալիում։

Համերգային գործունեություն խմբագրել

 
Ռոկիայի մամուլի ասուլիսը վորոնեժյան լրագրողների տանը

Իր համերգային գործունեության համար Ռոկիան 1997 թվականին արժանացել է «Աֆրիկայի հայտնություն» մրցանակի։ 2003 թվականին նա տվել է շուրջ 60 համերգաշխարհի մի շարք մայրաքաղաքներում՝ Հռոմում, Օսլոյում, Լյուբլյանայում և Լոնդոնում, համերգային շրջագայություններ է կատարել Ավստրալիայում, Կանադայում ու ԱՄՆ-ում։

2014 թվականի հունիսի 10-ին Ռուսաստանի Վորոնեժում քաղաքում պլատոնովյան արվեստի փառատոնի շրջանակներում կայացել է Ռոկիայի առաջին համերգը։

Մրցանակներ խմբագրել

  • Radio France Internationale prize "African Discovery" (1997)
  • BBC Radio 3 World Music Award (2003)

Ռոկիան Ֆրանսիայի մշակույթի նախարարության "Victoires de la Musique" մրցանակի դափնեկիր է։

Սկավառակագրություն խմբագրել

 
Ռոկիա Տրաորեն Գեղեցիկ Աֆրիկա ճանապարհորդության ժամանակ. Սան Ֆրանցիսկո, 2013 թվական
Year Album Peak positions
BEL
(Fl)

BEL
(Wa)

FR
[5]
1998 Mouneïssa
2000 Wanita
2003 Bowmboï 43
2008 Tchamantché 76 63 35
2013 Beautiful Africa 86 120 66
2016 Né So 49 139 77

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.gala.fr/stars_et_gotha/rokia_traore
  2. https://www.courrierinternational.com/article/2005/03/10/rokia-traore-les-africains-sont-reellement-attaches-a-la-democratie
  3. 3,0 3,1 3,2 Montreux Jazz Festival Database
  4. Fondation Passerelle
  5. «Rokia Traoré Discography». lescharts.com. Hung Medien. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոկիա Տրաորե» հոդվածին։