Բացել գլխավոր ցանկը
Devinska kobyla 01.jpg

Անտառատափաստանային զոնա, Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անցումնային բնական զոնա՝ անտառային և տափաստանային, զոնաների միջև։

Stipa lessingiana habitat.jpg

Բնորոշ են

  • խոնավից չորայինին անցնող չափավոր ցամաքային կլիման
  • անտառային և մարգագետնա-տափաստանային Իրկուտսկո-Բալագանյան անտառատափաստանը
  • բուսականության համակցությունը
  • հողառաջացման ճմային և պոդզոլային տիպերը։
Devínska Kobyla forest-steppe in Slovakia.jpg

Առաջացման վայրերԽմբագրել

Անտառատափաստանային զոնայի տիպիկ լանդշաֆտներն առաջանում են այն վայրերում, ուր մթնոլորտային տեղումների տարեկան քանակը մոտավորապես հավասար է գոլորշիացմանը։

ԿլիմաԽմբագրել

Անտառատափաստանային զոնայի ձմեռր ցուրտ է, երկարատև, ձնառատ, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5°Շ–ից -20°Շ է (Աիբի– րում՝ -35°0), հուլիսինը՝ 18°0–ից 25°Շ։ Տեղումները 400—1000 մմ է, առավելագույնը՝ ամռանը։

Գետային ցանցը նոսր է, ռեժիմը՝ անկայուն։ Տարածված են մոխրագույն անտառային հողերը, սևահողերը, մարգագետնա-սևահողերը և սևահողանման հողերը։ Ամռանը հաճախ են խորշակները։

Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել

  • Անտառատափաստանային զոնայի ավելի չորային մարզերում (Արևմտյան Սիբիր, Մեծ հարթավայրեր) տարածված են աղուտային և աղիացած հողերը։ Բնական բուսականությունը (հիմնականում՝ արգելավայրերում) անտառային ոչ մեծ զանգվածների (լայնատերև, մանրատերև և փշատերև ծառատեսակներ) զուգակցությունն է մարգագետնային տափաստանների հետ։ Խոտային բուսականությունը բազմազան է (1 մ2 վրա 70—80 տեսակ)։ Շատ են տարախոտերը, սիզախոտերը, հացազգիները։
  • Կենդանական աշխարհին հատուկ են անտառային և տափաստանային զոնաներում հանդիպող տեսակներ։

Անտառատափաստանային զոնաի բնական լանդշաֆտը խիստ փոխվել է մարդու կողմից։

ԽՍՀՄ Եվրոպական մասի անտառատափաստանային զոնայի 80%-ը հերկված է։ Մշակում են՝ ցորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, արևածաղիկ, ծխախոտ ևն։ ԱՍՀՄ-ում երաշտի դեմ պայքարելու համար անտառատափաստանային զոնայի հարավում ստեղծվել են դաշտապաշտպան անտառաշերտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 445