Անտառատափաստանային գոտի, Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու անցումնային բնական գոտի՝ անտառային և տափաստանային, գոտիների միջև։

Բնորոշ են

  • խոնավից չորայինին անցնող չափավոր ցամաքային կլիման
  • անտառային և մարգագետնա-տափաստանային Իրկուտսկո-Բալագանյան անտառատափաստանը
  • բուսականության համակցությունը
  • հողառաջացման ճմային և պոդզոլային տիպերը։

Առաջացման վայրեր խմբագրել

Անտառատափաստանային գոտիյի տիպիկ լանդշաֆտներն առաջանում են այն վայրերում, ուր մթնոլորտային տեղումների տարեկան քանակը մոտավորապես հավասար է գոլորշիացմանը։

Կլիմա խմբագրել

Անտառատափաստանային գոտիյի ձմեռր ցուրտ է, երկարատև, ձնառատ, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C–ից -20 °C է (Աիբի– րում՝ -35 °C), հուլիսինը՝ 18 °C–ից 25 °C։ Տեղումները 400—1000 մմ է, առավելագույնը՝ ամռանը։

Գետային ցանցը նոսր է, ռեժիմը՝ անկայուն։ Տարածված են մոխրագույն անտառային հողերը, սևահողերը, մարգագետնա-սևահողերը և սևահողանման հողերը։ Ամռանը հաճախ են խորշակները։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

  • Անտառատափաստանային գոտիյի ավելի չորային մարզերում (Արևմտյան Սիբիր, Մեծ հարթավայրեր) տարածված են աղուտային և աղիացած հողերը։ Բնական բուսականությունը (հիմնականում՝ արգելավայրերում) անտառային ոչ մեծ զանգվածների (լայնատերև, մանրատերև և փշատերև ծառատեսակներ) զուգակցությունն է մարգագետնային տափաստանների հետ։ Խոտային բուսականությունը բազմազան է (1 մ2 վրա 70—80 տեսակ)։ Շատ են տարախոտերը, սիզախոտերը, հացազգիները։
  • Կենդանական աշխարհին հատուկ են անտառային և տափաստանային գոտիներում հանդիպող տեսակներ։

Անտառատափաստանային գոտիի բնական լանդշաֆտը խիստ փոխվել է մարդու կողմից։

ԽՍՀՄ Եվրոպական մասի անտառատափաստանային գոտիյի 80%-ը հերկված է։ Մշակում են՝ ցորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, արևածաղիկ, ծխախոտ ևն։ ԱՍՀՄ-ում երաշտի դեմ պայքարելու համար անտառատափաստանային գոտիյի հարավում ստեղծվել են դաշտապաշտպան անտառաշերտեր։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառատափաստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 445