Անուշ Սարգսյան
Անուշ Սարգսյան(մարտի 10, 1971, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ[1], PEN միջազգային կազմակերպության Հայաստանյան կենտրոնի անդամ[2]։
Անուշ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ |
Անդամակցություն | ՊԵՆ ակումբ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կենսագրություն խմբագրել
Անուշ Գևորգի Սարգսյանը ծնվել է 1971 թվականի մարտի 10-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Կիրովականում(այժմ` Վանաձոր)։ Ավարտական դասարաններում` 1986֊1988 թվականներին մրցութային կարգով ընդունվել և սովորել է հանրապետական «Ավանգարդ» թերթին կից «Պատանի ժուռնալիստ» դպրոցում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Դասախոսել է Բաց համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։։ 2003 թվականին անցել է Լոնդոնի IWPR (Պատերազմի և խաղաղության լուսաբանման) ինստիտուտի կազմակերպած «Լրագրության միջազգային ստանդարտներ» դասընթացը և ստացել որակավորման հավաստագիր։ Աշխատել է որպես լրագրող, գլխավոր խմբագրի տեղակալ, հիմնել և խմբագրել կրթամշակութային ամսաթերթ՝ «Բարեպաշտ սերունդ»(2007-2012)[3], «Օրագիր» թերթը (2000-2004)։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ է 1999 թվականից(անդամատոմսի համարը՝N 1617)։ 2022 թվականից PEN միջազգային կազմակերպության Հայաստանյան կենտրոնի անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Գրական կյանք խմբագրել
Անուշ Սարգսյանի պատմվածքներն ու էսսեները թարգմանվել են անգլերեն, վրացերեն, ռուսերեն, արաբերեն, գերմաներեն, ռումիներեն։ «Անոն» գիրքն ընդգրկվել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկում[4] և թարգմանվելու է գերմաներեն։
Պատմվածքներից երկուսը ներառված են հայ ժամանակակից գրականության դպրոցական քրեստոմատիաներում՝ 8-րդ դասարան[5], 11-րդ դասարան[6]։
Գրքեր խմբագրել
- 2018 թվական, «Սադի տակի շենքը» վեպ-էսսե (վերահրատարակվել է 2021 թվականին)[7],
- 2021 թվական, «Անոն» պատմվածքներ, վիպակ[8]։
Թարգմանություններ խմբագրել
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ՀՀ Ժուռնալիստների միության,ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի, Օրհուսի միջազգային կազմակերպության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ մրցույթի մրցանակակիր(տրված է հավաստագիր՝ 10․12․2004, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Վ․ Պրյախինի կողմից)։
- 2017 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի առաջին փառատոնում «Սադի տակի շենքը» գրքի համար արժանացել է հանրայնացման հավաստագրի[15],
- 2019 թվականին «Երևանյան բուքֆեստ» գրքի փառատոնի «Արձակ» անվանակարգի «Առաջին մրցանակի» դափնեկիր է («Անոն» գրքի համար)[16]։
- 2021 թվականին «Անոն» գիրքն ընդգրկվել է Եվրամիության գրական մրցանակի հայաստանյան հինգ հավակնորդների ցանկում[17]։
Արտաքին հղումներ խմբագրել
Մամուլի հրապարակումներ, հարցազրույց խմբագրել
- Անուշ Սարգսյանի պատմվածքները «Գրանիշ» գրական կայքում։
- Անուշ Սարգսյանի գրքերը bookmark կայքում։
- Անուշ Սարգսյանի հեղինակային նյութերը thearmenians կայքում։
- https://www.grakantert.am/archives/tag/%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, Անուշ Սարգսյան, Գրական թերթ, 2019։
- Անուշ Սարգսյանի գրքի շնորհանդեսը, 2021։
- Անուշ Սարգսյանի «Կենաց ծառը», qahana․am կայք,
- Անուշ Սարգսյանի «Անոն» ժողովածուն․ «Բարձր գրականություն»,
- Անուշ Սարգսյան, «Անարվեստ մաղթանքների արվեստը…»,
- https://arevelk.am/articles/anvoush-sargsyani-anvon-vipaky-thargmanvel-e-araberen, Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թարգմանվել է արաբերեն,
- https://www.cultural.am/hy/norutyunner/harcazruyc/3767-anush-sargsyan-aylevs-yerbek-chpiti-mataghatsu-tal-zhamanakin, Անուշ Սարգսյան, «Այլևս երբեք չպիտի «մատաղացու» տալ ժամանակին․․․»,
- Զրույց Անուշ Սարգսյանի հետ,
- ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՆՈՆ, «Հրապարակ օրաթերթ»,
- Անուշ Սարգսյան, Գրքամոլ կայք,
- Անուշ Սարգսյանի գրքերը goodreads-ում։
- Ալիք օրաթերթ, Իրան, 12 դեկտեմբերի 2023։
- https://progressnews.press/kaeni-novela-bavshvobaze-da-imaze-ramdenad-sheudzlia-sakhels-adamianis-bedis-gansazghvra/?fbclid=IwAR2A86FyvEyAFBI3W-NdDdqiPM0cMBqmeeDLSugoY1Iyy6YpKBWFDiPc8FA, Անուշ Սարգսյանի «Կայեն» պատմվածքը՝ վրացերեն։
- Թեհրանի երկլեզու «Պայման» տպագիր հանդես։
- https://www.facebook.com/people/%D4%B1%D5%86%D5%88%D5%86-%D5%BE%D5%AB%D5%BA%D5%A1%D5%AF-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-Ano-collection-of-prose/100064117811240/, "Անոն" ժողովածուի էջը Ֆեյսբուք սոցհարթակում
- http://www.irates.am/hy/1547764386, ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆ, «Սադի տակի շենքը» գրքի մասին։
- https://www.facebook.com/people/%D5%8D%D5%A1%D5%A4%D5%AB-%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B7%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%BE%D5%A5%D5%BA-%D5%A7%D5%BD%D5%BD%D5%A5-The-House-Downward-the-Garden/100063165223959/, «Սադի տակի շենքը» գրքի էջը Ֆեյսբուք սոցհարթակում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Տրված է վկայական և անդամատոմս, N 1617, 1999 թվական, երաշխավորությամբ՝ Վանաձորի «Կայծ» թերթի գլխավոր խմբագիր վաստակաշատ լրագրող Արծրուն Սարգսյանի
- ↑ https://penarmenia.org/am/author/anoush-sargsyan, Անուշ Սարգսյան, Penarmenia կայք
- ↑ https://www.barepasht.am/index.php?lang=hy, Բարեպաշտ սերունդ հիմնադարամի պաշտոնական կայք։
- ↑ https://escs.am/files/files/2024-02-12/29bd38b389d8f0ec256c9166fb06aa58.pdf,ՀՀ ԿԳՄՍՆ, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-8-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 8-րդ դասարան, Երևան, 2023, էջ 41
- ↑ https://zangakbookstore.am/hay-zhamanakakits-grakanutyan-qrestomatia-11-rd-das, Հայ ժամանակակից գականության քրեստոմատիա, 11-րդ դասարան, Երևան, 2023, էջ 33
- ↑ «Սադի տակի շենքը» վեպ-էսսե
- ↑ https://daran.company.site/%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%B6%D5%B8%D5%B6-p312763211,«Անոն» պատմվածքներ, վիպակ
- ↑ https://nashasreda.ru/anush-sargsyan-kain/, Ануш Саргсян. Каин. nashasreda.ru կայք
- ↑ https://www.facebook.com/sergo.tsurtsumia/posts/pfbid02CMY26zxoXiPDGm3Ms4boqxHU1LSJvUnUUFnmhpEy5aLoKea7DgGpaqD215RhtCZtl, Գանթիադի պարբերական, Վրաստան
- ↑ https://nashasreda.ru/anna-sargan-ne-umiraj-nikogda/, Ануш Саргсян. Не умирай никогда
- ↑ https://nebesht.com/just-men-by-emic-alexandrian/, պարսկալեզու Նեբեշթ կայք
- ↑ https://arevelk.am/articles/anvoush-sargsyani-anvon-vipaky-thargmanvel-e-araberen, Անուշ Սարգսյանի «Անոն» վիպակը թարգմանվել է արաբերեն, Եգիպտոս
- ↑ https://www.facebook.com/photo/?fbid=795505339262241&set=a.463737429105702, Անուշ Սարգսյանի «Անոն» գիրքը ռումիներեն, «Արարատ» հրատարակչություն, Ռումինիա
- ↑ https://issuu.com/yerevanarmenian/docs/evnmag72, Գրքի երևանյան փառատոնի մասին «Երևան» ամսագրում
- ↑ https://www.evnbookfest.com/post/%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6, «Երևանյան բուքֆեստ» գրքի երևանյան փառատոնի պաշտոնական կայք
- ↑ https://escs.am/am/news/8624, Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի, ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայք, մայիս 2021։