Աննա Էլժբետա Ֆոտիգա (լեհ.՝ Anna Elżbieta Fotyga, ծննդյան անունը՝ Կավեցկա, հունվարի 12, 1957(1957-01-12)[1], Լեմբորկ), լեհ պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, Եվրոպական խորհրդարանի VI և VIII գումարումների անդամ։ Կազիմեժ Մարցինկևիչի և Յարոսլավ Կաչինսկու կաբինետներում եղել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարար (2006-2007), Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար (2007-2008), Լեհաստանի Հանրապետության Սեյմի VII գումարման անդամ։

Աննա Ֆոտիգա
 
Կուսակցություն՝ Օրենք և արդարություն
Կրթություն՝ Գդանսկի համալսարան (1981) և Defenders of Westerplatte High School in Gdańsk?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և արհմիութենական գործիչ
Ծննդյան օր հունվարի 12, 1957(1957-01-12)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Լեմբորկ
Քաղաքացիություն  Լեհաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և Commander of the Order for Merits to Lithuania

Կենսագրություն խմբագրել

Աննա Ֆոտիգան ավարտել է Գդանսկի համալսարանը և Հանրային կառավարման դանիական դպրոցը։ Նյու Յորքի Կոռնելի համալսարանից և Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկից ստացել է ԱՄՆ Աշխատանքի վարչության հետբուհական կրթաթոշակ։

1981 թվականին և կրկին 1989 թվականից եկել է Գդանսկի «Համերաշխության» արհմիության արտաքին հարաբերությունների վարչության պետ և Լեխ Կաչինսկու սերտ գործընկերը։ 2000 թվականին վարչապետ Եժի Բուզեկի կաբինետում եղել է որպես արտաքին գործերի խորհրդատու։ Հետագայում զբաղեցրել է Սոցիալական ապահովության վարչության վերստուգիչ խորհրդի փոխնախագահի պաշտոնը (Zakład Ubezpieczen Spolecznych, ZUS) Աշխատանքի միջազգային կազմակերպության (Międzynarodowa Organizacja Pracy) և Համաշխարհային բանկի հատուկ փորձառությամբ։ 2002-2004 թվականներին եղել է Գդանսկի փոխքաղաքապետ։

2004 թվականի Եվրոպական խորհրդարանական ընտրություններում որպես Պոմերանյան վոյեվոդության Օրենք և արդարադատության (PiS) կուսակցության թեկնածու և ստացել է 25994 ձայն (տարածաշրջանի երկրորդ բարձր ցուցանիշը)[2]։

2006 թվականի մայիսի 9-ին Աննա Ֆոտիգան Լեհաստանի նախարար Լեխ Կաչինսկու կողմից նշանակվել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով Ստեֆան Մելերին։ Ընդդիմությունը քննադատեց նրա գործունեությունը Ռուսաստանի և Գերմանիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականություն վարելու համար։ 2007 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆոտիգան ազատվել է պաշտոնից, սակայն կրկին նշանակվել նույն օրը։ Այս քայլով վարչապետն ու նախագահը խուսափեցին Քաղաքացիական հարթակի կողմից նախապատրաստված պարսավանքի քվեով երեք ամիս առաջ պաշտոնից շուտ ազատվելուց։ 2014 թվականի հուլիսին Ֆոտիգան դարձել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ։

Արտաքին գործերի նրա դիրքորոշումը համապատասխանում է Օրենք և արդարություն կուսակցության քաղաքականության դիրքորոշմանը, որը հիմնված է Լեհաստանի հայեցակարգի վրա` որպես ուժեղ, անկախ երկիր, պատրաստակամ դիմակայելու Գերմանիային կամ Ռուսաստանին անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հետամուտ է եղել ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցման քաղաքականությանը։

2007 թվականին Կաչինսկու վարչակազմի անկումից հետո Լեհաստանի արտգործնախարարի պաշտոնում Աննա Ֆոտիգային հաջորդեց Ռադոսլավ Սիկորսկին։

Մինչև 2008 թվականի օգոստոսի 20-ը Ֆոտիգան եղել է Լեհաստանի Հանրապետության Նախագահի գրասենյակի ղեկավարը։

2016 թվականի նոյեմբերի 23-ին Ֆոտիգան առաջարկել է ԵՄ-ի դեմ քարոզչությանը հակազդելու բանաձև, որը ներառում էր ռուսաստանյան լրատվամիջոցների գրաքննության քարոզչություն, ինչպիսիք են RT-ն, Սպուտնիկ-ը կամ Russky Mir-ը[3]։ Առաջարկը քննադատության է արժանացել «Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի»[4] և Ռուսաստանի կառավարության կողմից։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք Արխիվացված 2021-03-06 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆոտիգա» հոդվածին։