Աննա Տոնելլի
Աննա Տոնելլի (իտալերեն՝ Anna Tonelli, 1763[1][2][3][…], Ֆլորենցիա - հուլիսի 22, 1846[2], Ֆլորենցիա[1])[4], իտալացի դիմանկարիչ, ակտիվ գործունեություն է ծավալել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին, հիմնականում` Ֆլորենցիայում և Լոնդոնում։ Նա հաճախ աշխատել է դիմանկարային մանրանկարչության վրա, ջրաներկերով և պաստելներով։
Աննա Տոնելլի | |
---|---|
Ծնվել է | 1763[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա |
Վախճանվել է | հուլիսի 22, 1846[2] |
Մահվան վայր | Ֆլորենցիա[1] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Աննա Նիսթրին ծնվել է մոտավորապես 1763 թվականին, Ֆլորենցիայում, Իտալիայում[5]։ 1785 թվականին նա ամուսնացել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Լուիջի Տոնելլի հետ. նրանք ունեցել են երկու երեխա։ Ենթադրվում է, որ նա Ֆլորենցիայում գեղարվեստի դասեր է ստացել Ջուզեպպե Պիատտոյից։
Կարիերայի սկզբում նա նկարել է Հենրի Բլունդելլի և Փովիսի կոմս Էդվարդ Քլիվի դիմանկարները[5]։ 1794 թվականից նա ապրել է Լոնդոնում, որտեղ նկարչություն է ուսուցանել է Քլիվի երեխաներին և ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1794 և 1797 թվականներին[5]։ 1798 թվականից մինչև 1801 թվականը նա ուղեկցել է Քլիվների ընտանիքին Հնդկաստան կատարած ճանապարհորդության ժամանակ, որտեղ նա հիմնականում աշխատել է ջրաներկով։ Դեպի Հնդկաստան ճանապարհորդությունից հետո նա վերադարձել է Իտալիա` իր ընտանիքի հետ լինելու համար։
Նրա աշխատանքները ներառված են հանրային թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Բրիտանական թանգարանում[6], Հոլբուրն թանգարանում[7], Արվեստի ազգային պատկերասրահում[8] և այլն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/77817
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Artnet — 1998.
- ↑ «Anna Tonelli»։ Artnet.com։ Վերցված է 2020-08-09
- ↑ 5,0 5,1 5,2 Jeffares Neil (2019)։ Dictionary of Pastellists Before 1800 (online ed.)
- ↑ «Collections Online, Anna Nistri Tonelli»։ British Museum։ Վերցված է 2020-08-09
- ↑ «New Bequest to the Collection»։ The Holburne Museum (en-US)։ 2014-12-09։ Վերցված է 2020-08-09
- ↑ «Anna Nistri Tonelli, Italian, c. 1763 - 1846»։ National Gallery of Art (NGA)։ Վերցված է 2020-08-09