Էմիլի Մետներ

ռուս լրագրող և գրական-երաժշտական ​​քննադատ

Էմիլի Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Эми́лий Ка́рлович Ме́тнер, դեկտեմբերի 20 1872 (հունվարի 1 1873), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1936(1936-07-11)[1], Pillnitz Castle), ռուս հրապարակախոս, թարգմանիչ, հրատարակիչ, գրական և երաժշտական ​​քննադատ։ Կոմպոզիտոր Նիկոլայ Մետների ավագ եղբայրը։

Էմիլի Մետներ
Ծնվել էդեկտեմբերի 20 1872 (հունվարի 1 1873)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 11, 1936(1936-07-11)[1] (63 տարեկան)
Վախճանի վայրPillnitz Castle
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրական քննադատ և երաժշտական քննադատ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում 1872 թվականի դեկտեմբերի 20-ին։ 1898 թվականին ավարտել է Մոսկվայի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1900-ական թվականներին եղել է «Ոսկե գեղմ» ամսագրի երաժշտական ​​բաժնի վարիչ։ 1909 թվականին հիմնել է Արծաթե դարի պատմության մեջ ռուսական կարևորագույն հրատարակչություններից մեկը՝ «Մուսագետ»-ը («մուսաների վարորդը», Ապոլոնի մականուններից մեկը)։ Հրատարակչության համար միջոցները տրամադրել է գերմանուհի Հեդվիգ Ֆրիդրիխը, ում հետ Մետները վեց տարի սիրավեպ է ունեցել[2]։

Մետները 20-րդ դարասկզբի ռուսական սիմվոլիստական ​​շարժման կենտրոնական դեմքն է եղել։ Նա հատուկ առաքելություն է տեսել ռուսական սիմվոլիզմի և գերմանական մշակութային ժառանգության՝ Կանտի, Գյոթեի, Նիցշեի և Վագների ժառանգության միջև կապ հաստատելու մեջ։ Եղել է իր եղբոր՝ կոմպոզիտոր Նիկոլայ Մետների դաստիարակն ու իմպրեսարիոն։ 1902 թվականի հոկտեմբերի 23-ին Էմիլի Կարլովիչն ամուսնացել է ջութակահար Աննա Բրատենշիի հետ։ Կնոջ հետ հարսանիքից հետո նա Մոսկվայից մեկնել է Նիժնի Նովգորոդ, որտեղ նշանակվել է գրաքննիչ[3]։ 1904 թվականին Էմիլ Մետների կինը՝ Աննան, սիրավեպ է սկսել Էմիլի եղբոր՝ Նիկոլայի հետ։ Ավելի ուշ Աննա Բրատենշին և Նիկոլայ Կառլովիչը ամուսնացել են, 1908 թվականին հորը գրած նամակում Էմիլին դժգոհել է «սարսափելի դրամայից»[2]։

Մետները հատկապես մտերիմ է եղել Անդրեյ Բելիի հետ՝ որպես նրա փիլիսոփայական դաստիարակ, մտավորական զրուցակից և ընկեր երկար ժամանակ, մինչև 1912 թվականին նրա հետ կապի խզվելը։ Ըստ Մետների՝ «ամբողջ Մուսագետը» ստեղծվել է Բելիի ստեղծագործությունները անարգել տպագրելու համար։ Ընկերների միջև անջրպետը առաջացել է 1912 թվականին և Մետների կողմից Բելիի մարդկային իմաստնության մերժումից։ Չնայած Բելիի հետ ունեցած հակասություններին, Մետները նշանակալի հետք է թողել գրողի ստեղծագործության վրա։

1914 թվականին ծանոթանալով Կարլ Գուստավ Յունգի աշխատանքներին՝ Մետները հայտնաբերել է անձնական խնդիրների հոգեվերլուծական մեկնաբանությունը, որի դեմ նա պայքարում էր։ Նա դարձել է Յունգի ընկերն ու գործընկերը, ով Անդրեյ Բելի հետ կապերը խզելուց հետո փոխարինել է վերջինիս։ Մինչ իր մահը նա եղել է յունգյան ակումբի անդամ։ Երբեմն հանդես է եկել նաև որպես վերլուծաբան[2]։

1915 թվականին Ռախիլ Ռաբինովիչի հետ նա աշխատել է Յունգի «Լիբիդոն, նրա փոխակերպումները և խորհրդանիշները» գրքի ռուսերեն թարգմանության վրա, որի համար Ցյուրիխում կազմակերպել է ռուս հրեա էմիգրանտների խումբ։ Աշխատանքը ֆինանսավորել է Ռոքֆելլերի ֆոնդը՝ Էդիտ Մակկորմիկի շնորհիվ։ Թարգմանություններին ակտիվ մասնակցություն են ունեցել մենշևիկներ Ալեքսանդր Մարտինովը և Սեմյոն Սեմկովսկին։ Այսպիսով, Ռոքֆելլերի «Standart Oil» ընկերության միջոցներն ապաքաղաքական Մետների կողմից իրականում ուղղվել են ռուս հեղափոխականներին աջակցելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ Մետները շատ քիչ փիլիսոփայական աշխատություններ է հրատարակել, այնուամենայնիվ նրան հաջողվել է ազդել Կարլ Գուստավ Յունգի մտքերի ընթացքի վրա։ Մասնավորապես, նրա շնորհիվ վերլուծական հոգեբանությունը չի գնացել դեպի Ռ. Շտայների ինտուիտիվիզմի ու մարդաբանության ուղղությամբ[4], այլ մեթոդաբանորեն մնաց Ի. Կանտի տրանսցենդենտալիզմի ամուր հիմքերի վրա[5]։

Յունգի վրա հնարավոր է ազդեցություն են ունեցել Մետների ռասայական տեսությունները և այն ոգևորությունը, որով Մետները Մուսոլինիին և Հիտլերին վերաբերվել է որպես ֆաշիստական ​​հակասեմական հայացքներով գաղափարների կրողներ դարասկզբի մշակույթում։

1939 թվականին Ցյուրիխում լույս է տեսել Կարլ Գուստավ Յունգի եռահատոր հրատարակությունը ռուսերեն լեզվով՝ «Ընտրյալ աշխատություններ վերլուծական հոգեբանության վերաբերյալ» Մետների խմբագրությամբ։

Ժամանակակից հրատարակություններ խմբագրել

  • Метнер, Э. К. О юнговской психологии : Избранные статьи по аналитической психологии [текст] / Э. К. Метнер; пер. с нем. — Ижевск : ERGO, 2013. — 196 с. — (Rossica psychoanalytica). ISBN 978-5-98904-200-5

Գրականություն խմբագրել

  • А. Белый, Э. Метнер Андрей Белый и Эмилий Метнер. Переписка. 1902–1915 / публ. и комм. А. В. Лаврова. — Москва: Новое литературное обозрение, 2017. — ISBN 978-5-4448-0870-2
  • МЕТНЕР Эмилий (Эмиль Карл) Эмильевич // Русские писатели. 1800—1917: Биографический словарь / Гл. ред. П. А. Николаев. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — Т. 4. — С. 35—36. — 707 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-256-0
  • Юнггрен, М. Русский Мефистофель. Жизнь и творчество Эмилия Метнера / Пер. с англ. А. В. Скидана, пер. с нем. Г. В. Снежинской. — СПб.: «Академический проект», 2001. — 288 с., ил. — (Современная Мариэтта Шагинян)
  • Метнер // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Lomtev D. Die Deutschen in der russischen Musikwissenschaft. Lage (Westf.): BMV Verlag Robert Burau, 2008. S. 130–139.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Лавров, 2017
  3. Андрей Белый, Эмилий Метнер Андрей Белый, Эмилий Метнер: переписка 1902-1915. — Москва: НЛО, 2017. — 2 volumes (732; 728 pages) с. — ISBN 978-5-4448-0687-6, 5-4448-0687-8, 978-5-4448-0685-2, 5-4448-0685-1, 978-5-4448-0686-9, 5-4448-0686-X
  4. Балановский В.В. Синтезирующая рациональность Э. К. Метнера и его вклад в развитие аналитической психологии(ռուս.) // Философская мысль. — 2019. — № 2. — С. 42-51.
  5. Balanovskiy V. Whether jung was a kantian?(անգլ.) // CON-TEXTOS KANTIANOS. — 2016. — № 4. — С. 118-126. — ISSN 2386-7655. — doi:10.5281/zenodo.163993 Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2020.