Աննա Մալեր

ավստրիացի քանդակագործ

Աննա Ջասթին Մալեր (անգլ.՝ Anna Justine Mahler, հունիսի 15, 1904(1904-06-15)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][4] - հունիսի 3, 1988(1988-06-03)[1][2][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4]), ավստրիացի քանդակագործ։

Աննա Մալեր
Broncia Koller-Pinell Bildnis Anna Mahler.jpg
Ծնվել էհունիսի 15, 1904(1904-06-15)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][4]
Մահացել էհունիսի 3, 1988(1988-06-03)[1][2][5][…] (83 տարեկան)
Վախճանի վայրըԼոնդոն, Միացյալ Թագավորություն[6][4]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունքանդակագործ, կոմպոզիտոր, արվեստների գործիչ և նկարչուհի
ԱմուսինRupert Koller?, Էռնստ Կշենեկ[4], Paul Zsolnay?[4], Anatole Fistoulari?[4] և Albrecht Joseph?[4]
Ծնողներհայր՝ Գուստավ Մալեր, մայր՝ Ալմա Մալեր
Anna Mahler Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

 
Աննա Մալերը (աջից) իր ավագ քույր Մարիայի ու իր մոր հետ, 1906

Ծնվել է Վիենայում։ Կոմպոզիտոր Գուստավ Մալերի և նրա կնոջ` Ալմա Մալեր-Վերֆելի երկրորդ երեխան է։ Նրան տվել են "Gucki" մականունը` կապույտ մեծ աչքերի համար ("Gucken" բառը գերմաներեն նշանակում է գաղտագողի հայացք)։ Նրա մանկությունն անցել է մոր սիրային արկածների ու հայտնի սալոնի ստվերում։ Մանկության տարիներին, երբ Աննան երկու տարեկան էր, կորցրել է իր ավագ քրոջը` Մարի Մալերին (1902-1907), ով մահացել է կարմիր տենդից։ Վեց տարեկանում կորցրել է հորը։ Կորուստի ողբերգությունը զուգակցվել է մոր` գերմանացի ճարտարապետ Վալտեր Գրոպիուսի հետ ունեցած սիրային կապերով ու ավստրիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Օսկար Կոկոշկայի հետ ունեցած փոթորկալից հարաբերություններով։ Ալմա Մալերի երկրորդ ամուսնությունը Գրոպիուսի հետ ընտանեկան կյանքի որոշակի պատրանք է ստեղծում Աննայի ու նրա կրտսեր քրոջ` Մանոն Գրոպիուսի համար (1916-1935)։ Աննան պարապում էր կրկնուսույցների մոտ ու վայելում էր մոր ընկերների ուշադրությունը, որոնց թվում էին շատ կարևոր արվեստագետներ երաժշտության, տեսողական արվեստի ու գրականության ոլորտներից։ Լեգենդար Գուստավ Մալերի դուստրը լինելով` Աննայից ակնկալվում էր երաժշտական կարիերա։ Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ երաժիշտ լինելուց առաջ Աննան սիրահարվում է սկսնած դիրիժոր Ռուպեր Կոլլերին։

Անձնական կյանքԽմբագրել

1920 թվականի նոյեմբերի 2-ին կայացած հարսանիքը տևել է ընդամենը մի քանի ամիս։ Աննան այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր։ Դրանից հետո Աննան շուտով տեղափոխվում է Բեռլին` արվեստ ուսումնասիրելու։ Այնտեղ նա սիրահարվում է կոմպոզիտոր Էռնստ Կշենեկին, ում Ալման խնդրում է ավարտել Մալերի անավարտ թողած 10-րդ սիմֆոնիայի երկու մասերը։ Աննան ամուսնանում է 1924 թվականի հունվարի 15-ին, սակայն այս ամուսնությունը ևս ձախողվում է, և նա թողնում է Կշենեկին 1924 թվականի նոյեմբերին։ Այս ժամակահատվածում Կշենեկն արդեն ավարտել էր իր Ջութակի համար 1 կոնցերտը։ Ավստրիացի ջութակահար Ալմա Մուդին օգնում է Կշենեկին ֆինանսական աջակցություն գտնել շվեդ հովանավոր Վեյներ Ռեինհարթից, և ի երախտագիտություն նրան, իր կոնցերտը նվիրում է Մուդիին, որի պրեմիերան կայանում է 1925 թվականի հունվարի 5-ին Դեսսաուում։ Կնեշեկն ու Աննան վերջնական բաժանվել են պրեմիերայից մի քանի օր հետո[7] Krenek did not attend the premiere, but he did have an affair with Moodie[8], an affair which has been described as "short-lived and complicated."[9]: Նա ամուսնացել է հրատարակիչ Պոլ Զսոլնայի հետ 1929 թվականի դեկտեմբերի 2-ին, և նրանք ունեցել են մեկ դուստր` Ալման (05.11.1930-15.11.2010): Զույգը բաժանվել է 1934 թվականին։ 1939 թվականին նա ապրում էր Լոնդոնում։ 1943 թվականին նա ամուսնացել է Անատոլ Ֆիստուլարիի հետ, ումից ունեցել է ևս մեկ դուստր` Մարինան (ծնվել է 1943 թվականին)։ Պատերազմից հետո նա ճամփորդել է Կալիֆորնիա և ապրել է այնտեղ մի քանի տարի։ Ֆիստուլարիից բաժանվել է 1956 թվականին։

1970 թվականին նա ամուսնացել է հինգերորդ անգամ, այս անգամ` Հոլիվուդի ռեժիսոր և ֆիլմի սցենարիստ Ալբրեխտ Ժոզեֆի հետ։ Իր մոր մահից հետո, 1964 թվականին, Աննան, ով այդ ժամանակ ֆինանսապես անկախ էր, վերադառնում է Լոնդոն, մինչև վերջնական կորոշեր ապրել Իտալիայում։ Մալերը մի անգամ ասել է, որ նա իր իսկական սերը գտել է իր հինգերորդ ամուսնու մեջ, սակայն հեռացել է նրանից 75 տարեկան հասակում, որպեսզի երկուսն էլ առաջընթացի ու զարգացման հնարավորություն ունենան, քանի որ իրար հետ ապրելով նրանք չափազանց շատ ժամանակ էին տրամադրում իրար համար հոգ տանելուն։ 1988 թվականին մահացել է Համփսթեդում, որտեղ գնացել էր ր աղջկան այցելության։ Թաղված է Հայգեյթ գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

 
Մալերի գերեզմանը Հայգեյթ գերեզմանատանը

Աննա Մալերի հետաքրքրվածությունը տեսողական արվեստի հանդեպ շուտ է ի հայտ եկել, երբ նա այցելել է Օսկար Կոկոշկայի ստուդիան։ Նա նաև բնորդուհի է եղել նկարչուհի Բրոնցիա Կոլեր-Պինելի համար։ Իր բաժանությունից հետո Աննա 1920-ական թվականների ընթացքում նկարչություն և արվեստ է ուսումնասիրել Բեռլինում, Հռոմում ևՓարիզում։ 26 տարեկանում նա բացահայտել է, որ քանդակագործությունն այն միջինն է, որտեղ ինքը լավագույնս կարող է արտահայտել իր ստեղծագործականությունը։ 1930 թվականին քանդակագործության դասեր անցնելով Ֆրից Վոտրուբայի մոտ Վիենայում` նա քանդակագործ է դառնում և 1937 թվականին Փարիզում պարգևատրվում է Գրան Պրի մրցանակով։ Բացի քարե քանդակները, Աննան ստեղծել է 20-րդ դարի մեծագույն շատ երաժիշտների բրոնզաձույլ գլուխներ, որոնց թվում են Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը, Օտտո Կլեմպերերը, Բրունո Վալտերը, Էիլին Ջոյսը[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Anna Mahler
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118576283 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  6. 6,0 6,1 6,2 « Gustav Mahler (1860-1911) - Anna Justine Mahler (Gucki) (1904-1988) »
  7. Answers.com
  8. «BBC Music magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-19-ին։ Վերցված է 2018-04-09 
  9. Kay Dreyfus, Alma Moodie and the Landscape of Giftedness
  10. Richard Davis, Eileen Joyce: A Portrait

ԱղբյուրներԽմբագրել