Աննա Կարիմա
Աննա Կարիմա (բուլղար․՝ Анна Карима, 1871, Բերդյանսկ (քաղաք, Ուկրաինա) - մարտի 6, 1949, Սոֆիա, Բուլղարիա, ծննդյան անունը՝ Տոդորա Վելկովա), բուլղարացի գրող, թարգմանիչ, խմբագիր, լրագրող, սուֆրաժիստ, կանանց իրավունքների պաշտպան։ Բուլղարիայի կանանց միության համահիմնադիր։ 1901-1906 թվականներին Եղել է միության նախագահը։
Աննա Կարիմա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | Բերդյանսկ (քաղաք, Ուկրաինա) |
Վախճանվել է | մարտի 6, 1949 |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Գրական անուն | Анна Карима |
Մասնագիտություն | գրող, թարգմանչուհի, հրապարակախոս, սուֆրաժիստ, խմբագիր, արձակագիր, դրամատուրգ և ուսուցչուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Yanko Sakazov? |
Զավակներ | Ivan Sakazov? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Աննա Կարիման ծնվել է 1871 թվականին Բերդյանսկում ցորենի վաճառական, հեղափոխական Տոդոր Վելկովի ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Սոֆիայում։ 1888 թվականին ամուսնացել է Յանկո Սակազովի հետ։ Միասին ունեցել են երեք երեխա։ Հետագայում ամուսնալուծվել են։
Պատանի տարիքից տարվել է գրականությամբ։ Գրել է պատմվածքներ, վեպեր։ Նրա առաջին վեպը՝ «Սովորական պատմություն» հրատարակվել է 1891 թվականին «День» ամսագրում։ 1892-1895 թվականներին խմբագրել է «Праздник» ամսագիրը։ 1894 թվականին Աննա Կարիմայի ընտանիքը տեղափոխվել է Սոֆիա, որտեղ նա ակտիվորեն զբաղվել է սոցիալական բարեփոխումներով։ 1897 թվականին հիմնադրել է Suznanie («Գիտակցություն») միությունը և քարոզարշավ սկսել հանուն կանանց կրթության, այդ թվում կանանց ընդունելության հնարավորություն Սոֆիայի համալսարան։ 1899 թվականից Յուլիա Մալինովայի հետ խմբագրել են Zhenski glas («Կանաց ձայն») թերթը, իսկ 1901 թվականին միասին հիմնադրել են Բուլղարիայի կանանց միությունը։ Կազմակերպությունը 1878 թվականից ի վեր եղել է Բուլղարիայում տեղակայված 27 տեղական կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հովանավոր կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է որպես պատասխան 1890-ական թվականներին կանանց կրթության և համալսարանական կրթության մատչելիության սահմանափակումներին` նպատակ ունենալով հետագայում նպաստել կանանց ինտելեկտուալ զարգացմանը, մասնակցությանը, կազմակերպել ազգային կոնգրեսներ և Zhenski glas թերթն օգտագործել որպես օրգան։ 1906 թվականին հեռացել է Բուլղարիայի կանանց միությունից և հիմնադրել կանանց մրցակից կազմակերպությունը՝ Ravnopravie («Հավասար իրավունքներ», 1908-1921 թվականներ), շրջագայել երկրում՝ հանդես գալով կանանց իրավունքների բարեփոխման վերաբերյալ դասախոսություններով։ 1918 թվականին բացել է Բուլղարիայում աշխատող մայրերի առաջին առօրյա խնամքի կենտրոնը։ 1921-1928 թվականներին քաղաքական պատճառներով աքսորվել է[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Blanca Rodriguez Ruiz & Ruth Rubio-Marín: The Struggle for Female Suffrage in Europe: Voting to Become Citizens 2012.
- ↑ Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries Central European University Press, 2006
Արտաքին հղումներ խմբագրել
- Ана Карима в Литературен свят
- Катя Кузмова-Зографова, «Жена без място», в. «Литературен форум», бр. 24 (508), 18 юни 2002.
Աղբյուրներ խմբագրել
- "Енциклопедия България", том 3, Издателство на БАН, София, 1982, стр. 352.
- Francisca de Haan, Krasimira Daskalova & Anna Loutfi: Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Easterna and South Eastern Europe, 19th and 20th centuries Central European University Press, 2006
- Blanca Rodriguez Ruiz & Ruth Rubio-Marín: The Struggle for Female Suffrage in Europe: Voting to Become Citizens 2012
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աննա Կարիմա կատեգորիայում։ |