Դանիայի ազգային թանգարան
Դանիայի ազգային թանգարան (դան․՝ Nationalmuseet), մշակույթի պատմության խոշորագույն թանգարան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ ներկայացված է Դանիայի և օտար երկրների մշակույթի պատմությունը։ Թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Կոպենհագենի կենտրոնում՝ Ստրոյետ հետիոտնային գոտու տարածքում։ Թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ ամբողջ աշխարհից՝ Գրենլանդիայից մինչև Հարավային Ամերիկա։ Թանգարանը նաև հովանավորում է Գրենլանդիայի հետազոտական կենտրոնին՝ Գրենլանդիայում հետագա հնագիտական և մարդաբանական հետազոտությունների համար[5]։
Դանիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Դանիա[1] |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Հասցե | Ny Vestergade 10, 1471 København K1471Ny Vestergade? (10) |
Հիմնադրվել է | 1849 |
Այցելուներ | 1 377 000 ± 500 մարդ (2015)[2] և 1 765 030 մարդ (2017)[3] |
Տնօրեն | Rane Willerslev?[4] |
Կայք | natmus.dk(դան.) |
Թանգարանն ունի մի շարք ազգային պարտավորություններ, մասնավորապես հետևյալ հիմնական ոլորտների շրջանակներում` հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, բնական գիտություն, ճարտարապետական կոնսերվացիա, կապի ու շինարարության գործունեություն կապված Դանիայի եկեղեցիների հետ, ինչպես նաև Danefæ (ազգային գանձեր) գործածում։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ներկայացված են Դանիայի պատմության 14000 տարիները՝ սկսած Սառցե դարաշրջանի հյուսիսային եղջերու-որսացողներից, վիկինգներից, կրոնական ստեղծագործություններ միջնադարից, երբ եկեղեցին շատ կարևոր էր դանիական կյանքում, դանիական մետաղադրամներ վիկինգների ժամանակներից մինչև մեր օրեր, մետաղադրամներ Հին Հռոմից և Հունաստանից, ինչպես նաև այլ մշակույթների մետաղադրամների և արժույթների օրինակներ։ Դանիայի ազգային թանգարանն ունի դանիական ամենամեծ և առավել բազմազան ցուցանմուշների հավաքածուն հնագույն մշակույթներից՝ Հունաստանից, Իտալիայից, Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից։ Օրինակ, ունի ցուցանմուշների մի հավաքածու, որը վերգտնվել է 1957 թվականին Իրաքի Տել Շեմշարա հնագիտական վայրի պեղումների ժամանակ[6]։
Ցուցանմուշները նաև ներկայացնում են, թե ով է Դանիայի ժողովուրդը, պատմություններ առօրյա կյանքից և հատուկ առիթներից, պատմություններ դանիական պետության և ազգի մասին, 1560-2000 թվականներին Դանիայում ապրած տարբեր մարդկանց կյանքից։
Դանիական նախապատմություն բաժինը վերաբացվել է 2008 թվականի մայիսին վերանորոգումից հետո։
2013 թվականին Մարգարետ 2-րդի գլխավորությամբ բացվել է վիկինգների վերաբերյալ խոշոր ցուցահանդես։ Այն շրջել է նաև այլ թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում[7]։
Արժեքավոր ցուցանմուշներ
խմբագրել- Գալեուսի ոսկե եղջյուրներ (միայն պատճեններն են ցուցադրվում, քանի որ բնօրինակները ոչնչացվել են)
- Կաթսա Գունդեստրուպայից
- Էդտվեդցի աղջկա դագաղ
- Հնագույն քար Կինգիտորսկ կղզուց
- Հնագույն քար Սնոլդևից
- Արևային սայլ
- Սեկիլոզ տապանագիր
- Զենքեր Նոլդերից
- Աղեղ Հոլմեգաարդից
Տնօրեններ
խմբագրել- Քրիստիան Յուրգենսեն Թոմսեն (1825-1865)
- Ենս Յակոբ Ասմուսեն Վորսո (1856-1874)
- Սոֆուս Մյուլեր (1895-1921)
- Օլաֆ Օլսեն (1981-1995)
- Սթին Վես (1996-2001)
- Քարսթեն Լարսեն (2002-2008)
- Պեր Քրիստիան Մեդսեն (2008 թվականից)
Պատկերասրահ
խմբագրել-
Գալեուսի ոսկե եղջյուրների երկու կրկնօրինակները, մոտ.՝ 4-րդ դար
-
Բրոնզեդարյան եղջյուրավոր սաղավարտներ Բրոնսե Մոսեից, Դանիա
-
«Gundestrupkarret» (կաթսա Գունդեստրուպայից), մ.թ. ա. 1-ին դար
-
«Nivisarsiaq», գրելանդացի աղջկա նկար, ով Դանիա է եկել 18-րդ դարի կեսերին
-
Էդտվեդցի աղջկա դագաղ, ուշ բրոնզի դար
-
Վայրի ցուլի կմախք
-
Ցուցանմուշ դանիական նացիանալիզմի բաժնից
-
Ցուցանմուշ Նոր Զելանդիայից, հատվածներ համաշխարհային պատմությունից ու ավանդույթներից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ Fremgang for museerne i 2015 — Statistics Denmark, 2016. — Iss. 184.
- ↑ Aktiviteten på museer sorteret efter landsdel, museumstype og museumskategori 2017 — Statistics Denmark.
- ↑ http://natmus.dk/presse-og-nyheder/ny-direktoer-for-nationalmuseet/
- ↑ «About SILA». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Mortensen, Peder (1970), Tell Shimshara. The Hassuna period, Historisk-Filosofiske Skrifter, vol. 5, 2, Copenhagen: Kongelige Danske videnskabernes selskab, էջ 14, OCLC 562453801
- ↑ Kennedy, Maev (2013 թ․ հունիսի 19). «Biggest Viking exhibition in 20 years opens – and this time they're angry». Guardian. London.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի ազգային թանգարան» հոդվածին։ |