Աննա Թոդդ
Աննա Ռենե Թոդդ (անգլ.՝ Anna Renee Todd, մարտի 20, 1989[1], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կին գրող, «New York Times» թերթի բեսթսելլեր «Հետո» վեպի հեղինակ։ «Cosmopolitan» ամսագրի կողմից հռչակվել է որպես «իր սերնդի ամենամեծ գրական ֆենոմեն»[3]։ Աննան իր գրական գործունեությունն սկսել է «Wattpad» հավելվածում։ 2013 թվականին հայտնվելով կայքում՝ «Հետո» վեպի էլեկտրոնային տարբերակը հավաքել է 1,5 միլիոնից ավելի ընթերցում։ Տպագիր տարբերակը լույս է տեսել 2014 թվականին «Gallery Books»-ի հրատարակչությունում՝ 15 միլիոն օրինակ տպաքանակով։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով և բեսթսելլեր է Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում։ Ներկա պահին ավարտվել են «Հետո» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը Ռուսաստանում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 18-ին[4]։
Աննա Թոդդ | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Anna Renee Todd |
Ծնվել է | մարտի 20, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Դեյթոն, Օհայո, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ժանրեր | սիրավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | After Me? և Հետո[2] |
Կայք | annatodd.com |
Anna Todd Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՈգեշնչված «One Direction» խմբի երաժշտությամբ և ֆանդոմով՝ 2013 թվականին Աննան սկսել է իր հեռախոսով գրել պատմվածքներ և հրապարակել դրանք «Wattpad» հավելվածում։ Նա օրական գրել է մեկ գլուխ՝ մեկ տարվա ընթացքում։ Շուտով հոբբին վերածվեց գործունեության, քանի որ «Հետո»-ն դարձավ հավելվածի ամենաշատ ընթերցվող շարքը։
Թոդդը «Wattpad»-ում գրել է 3 գիրք, որոնցից յուրաքանչյուրը նկարագրել է քոլեջի ուսանողներ Թեսսա Յանգի և Հարի Սթայլզի (տպագիր տարբերակում՝ Հարդին Սքոթ) միջև բուռն հարաբերությունների զարգացումը։
2014 թվականից սկսած՝ Աննան և իր հրապարակումները «Wattpad» հավելվածում սկսել են գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, մասնավորապես՝ «The New York Times»-ի[5], «The Washington Post»-ի[6], «Cosmopolitan»-ի[3], «New York Magazine»-ի[7], «Nylon»-ի[8] և «Billboard»-ի[9]։
2015 թվականին Աննա Թոդդն ազդարարել է, որ լույս կտեսնի «Հետո» վեպի նախաբան՝ «Մինչ այն, երբ» վեպը, որտեղ նկարագրվելու են «Հետո»-ի իրադարձությունները՝ Հարդին Սքոթի տեսակետից[10]։
2016 թվականի աշնանն Աննան «New Romance Festival»-ից ստացել է մրցանակ «Վեպերի լավագույն հեղինակ» անվանակարգում[11]։ Գրողի հաջորդ գիրքը՝ «Սփրինգ քույրեր»-ը, հրատարակվել է 2018 թվականի հունվարին։ Սա Լուիզա Մեյ Էլքոթի «Փոքրիկ տիկիններ» դասական վեպի վերաիմաստավորումն է[12]։
2017 թվականին «Aviron Pictures»-ը ընկերությունը թույլտվություն է ստացել էկրանավորելու Աննա Թոդդի առաջին վեպ «Հետո»-ն[13]։ Ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 12-ին, իսկ Ռուսաստանում՝ ապրիլի 18-ին[4]։ Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Ջոզեֆին Լենգֆորդը և Հիրո Ֆայնս Թիֆինը։
«Հետո» գիրքն արդեն լույս է տեսել Ռուսաստանում, բայց մոտ ապագայում այն նոր շապիկով և լրացուցիչ գլխով կտպագրի «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը, որն Աննա Թոդդը հատուկ գրել է ֆիլմի թողարկման համար։
Անձնական կյանք
խմբագրելԱննա Թոդդը մեծացել է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Նա ամուսնացել է ամերիկացի զինվորական Ջորդանի հետ, երբ 18 տարեկան էր։ Նրանք միասին տեղափոխվել են Տեխաս նահանգի Ֆորտ-Հուդ քաղաք, որտեղ Աննան զուգընթաց աշխատել է «Waffle House» ռեստորանում և «ULTA Beauty» գեղեցկության սրահում։ Աննան և Ջորդանն ունեն որդի՝ Աշեր անվամբ։
Հեղինակի ստեղծագործությունների ցանկ
խմբագրել- «Հետո» (2014, հոկտեմբեր)
- «Կռվից հետո» (2014, նոյեմբեր)
- «Կործանումից հետո» (2014, դեկտեմբեր)
- «Երկար և երջանիկից հետո» (2015, փետրվար)
- «Մինչ այն, երբ» (2015, դեկտեմբեր)
- «Ոչինչ ավելին» (2016, սեպտեմբեր)
- «Imagines» (համահեղինակ, 2016, ապրիլ)
- «Ոչ մի կերպ ոչ պակաս» (2016, դեկտեմբեր)
- «Սփրինգ քույրեր» (2018, հունվար)
- «Վառ աստղեր» (2018, սեպտեմբեր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://freenovelpdf.com/before-by-anna-todd-pdf-download/
- ↑ 3,0 3,1 This 25-Year-Old Turned Her One Direction Obsession Into a Six-Figure Paycheck
- ↑ 4,0 4,1 После, 2019
- ↑ Fantasizing on the Famous
- ↑ From ‘Fifty Shades’ to ‘After’: Why publishers want fan fiction to go mainstream
- ↑ It’s a Fanmade World: Your Guide to the Fanfiction Explosion
- ↑ NYLON Explores The New Age Of Fandom
- ↑ Steamy One Direction Fan Fiction Being Shopped to Hollywood
- ↑ 'After' author Anna Todd to release new book, 'Before'
- ↑ Festival New Romance
- ↑ The Spring Girls, A Modern-Day Retelling of Little Women
- ↑ ‘After’ Movie: Paramount Acquires Rights To Wattpad Book By Anna Todd
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Թոդդ» հոդվածին։ |