«Հետո» ֆանֆիկ վեպ է, որը լույս է տեսել 2013 թվականին "Wattpad" հավելվածում։ Վեպի հեղինակը Աննա Թոդդն է։ Ֆանֆիկի առանցքային կերպարները One Direction խմբի երգիչներն են և Թերեզա Յանգը, որի կյանքը ամբողջովին տակնուվրա է լինում Հարրիի հետ ծանոթությունից հետո։

Հետո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսիրավեպ
Ձևվեպ
ՀեղինակԱննա Թոդդ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱՄՆ
Հրատարակվել էհոկտեմբերի 21, 2014
ՀաջորդAfter We Collided?

Վեպը աննախադեպ հաջողություն է ունենում կայքում, և 2019 թվականին էկրաններին է բարձրանում գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը[1]։ Հակառակ գրքի դրական արձագանքներին՝ ֆիլմը բացասական քննադատություն ստացավ։

Սյուժե խմբագրել

Թերեզա Յանգը խելացի և աշխատասեր դեռատի օրիորդ է, ով մեծ ջանքեր է գործադրում միայնակ մորը գոհացնելու, նրա հույսերը արդարացնելու համար։ Դեռ մանկուց՝ հոր հեռանալուց հետո, մայրը մեծ ուշադրություն է դարձրել դստեր կրթությանը և դաստիարակությանը՝ նրա մեջ սերմանելով հանդուրժողականություն, համեստություն և բարոյականություն։ Թեսսայի՝ քոլեջ ընդունվելը մեծ և սպասված իրադարձություն էր, որը, ցավոք, ամբողջովին չի արդարացնում մոր հույսերը, քանի որ դստեր սենյակակիցը՝ Ստեֆը, մի փանկ աղջիկ է, ում մշտապես այցելում են իր ընկերները, այդ թվում և տղաներ։ Թեսսայի ընկերոջը՝ Նոյին, սա նույնպես դուր չի գալիս, բայց նրանցից ոչ ոք չի պնդում սենյակը փոխելու վրա։

Այն, ինչ սարսափելի և անընդունելի էր թե՛մոր, թե՛ դստեր համար, շուտով հարազատանում և մեծ գրավչություն է ընդգրկում Թերեզայի համար։ Դեռ հանրակացարան տեղափոխվելու առաջին պահից նա, անտեսելով մոր և Նոյի ներկայությունը, աչքը չի կարողանում կտրել Ստեֆի ընկերներից մեկից՝ Հարրիից (Հարդին)[2]։ Առաջին հայացքից վանող դաջվածքները և պիրսինգները Հարդինի վրա դառնում են գեղեցիկ և գրավիչ։ Աղջիկը քիմիա և ձգողություն է զգում իրանց միջև, մի բան,որ դեռ անծանոթ է նրան, իսկ Նո՞յը․․․

Թեսսայի և Հարդինի միմյանց նկատմամբ տածած թշնամանքը վերածվում է խաղի, հետո՝ ընկերության, հետո՝ հակամարտություններով լեցուն կրքոտ սիրո, հետո․․․ Հետոն էլ առաջվա նման չի լինի։

Դերերում խմբագրել

  • Ջոզեֆին Լենգֆորդ- Թերեզա Յանգ [3]
  • Հիրո Ֆիեննես-Թիֆֆին- Հարդին Սկոթ [3]
  • Խադիջա Ռեդ Թանդր- Ստեֆ Ջոնզ
  • Շեյն Փոլ ՄգԳի- Լենդոն Գիբսոն[2]
  • Սամուել Լարսեն- Զեդ Էվանս
  • Ինանա Սարկիս- Մոլլի Սամուելս
  • Դիլան Արնոլդ- Նոյ Փորթեր[4]
  • Սուեն Թեմմել- Ջեյս[5]
  • Pia Mia- Թրիստան [6]

Տպագրություն խմբագրել

2013 թվականին գրող Աննա Թոդդը Wattpad հավելվածում հրապարակեց իր «Հետո» վերնագրով գրքի առաջին գլուխը։ Նրա պատմության նախնական շարադրանքը հիմնված էր Հարի Սթայլզի և Զեյն Մալիկի կերպարների վրա, ովքեր ներկայացվում էին որպես Վաշինգոոնի պետական համալսարանի ուսանողներ։ Պատմության գլխավոր հերոսը՝ անմեղ Թերեզան, սիրահարվում է «վատ» տղա Ստայլզին։

Մեկ ամսվա ընթացքում Աննա Թոդը և իր չորսհատորյա առաջին գիրքը առցանց հարթակի ամենաքննարկվող թեման են դառնում՝ Wattpad-ում ունենալով 544 միլիոն ընթերցող։ Այդ ժամանակ Աննա Թոդը այմանագիր է կնքում գիրքը հրատարակելու համար, և «Հետո» գրքի բոլոր չորս հատորները լույս են տեսնում 2014 թվականին [7] ։ Գրքի տպագրված տարբերակում գլխավոր հերոսի անունը փոխվում է՝ դառնալով Հարդին Սկոտ։ Տպագիր գիրքը մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվում՝ դառնալով «Նյու Յորք Թայմս»բեսթսելլեր[8]։

2014 թվականին Paramount Pictures-ը իրավունք է ձեռք բերում «Հետո»-ն թատրոններում ցուցադրելու համար[9][10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hipes Patrick (հուլիսի 23, 2018)։ «‘After’ Movie Based On Anna Todd’s YA Books Seals Aviron Pictures Deal, Gets 2019 Release Date»։ Deadline Hollywood։ Վերցված է սեպտեմբերի 3, 2018 
  2. 2,0 2,1 N'Duka Amanda (հուլիսի 18, 2018)։ «‘After’: Shane Paul McGhie, Khadijha Red Thunder Cast In Film Adaptation»։ Deadline։ Վերցված է նոյեմբերի 27, 2018 
  3. 3,0 3,1 Ryan Áine (նոյեմբերի 23, 2018)։ «Get to know Josephine Langford, the breakout star of 'After'»։ 9Celebrity։ Nine.com.au։ Վերցված է նոյեմբերի 28, 2018 
  4. N'Duka Amanda (հուլիսի 30, 2018)։ «Selma Blair Set To Co-Star In ‘After’ Film Adaptation»։ Deadline։ Վերցված է դեկտեմբերի 9, 2018 
  5. Fleming Jr Mike (հուլիսի 9, 2018)։ «Josephine Langford Set To Star As Tessa In ‘After,’ Movie Adaptation Of Anna Todd’s YA Phenom Novels»։ Deadline Hollywood։ Վերցված է հուլիսի 9, 2018 
  6. Sneider Jeff (հուլիսի 11, 2018)։ «Exclusive: YouTube Star Pia Mia in Talks to Join Anna Todd’s YA Movie ‘After’»։ Collider։ Վերցված է նոյեմբերի 29, 2018 
  7. Krishna Rachael (2018-11-23)։ «The "After" Movie Trailer Is Out And People Have A Lot Of Feelings»։ BuzzFeed News (անգլերեն)։ Վերցված է 2018-12-27 
  8. Alter Alexandra (հոկտեմբերի 21, 2014)։ «Harry Styles of One Direction Stars in Anna Todd’s Novel»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է ապրիլի 26, 2017 
  9. Fleming Jr Mike (հոկտեմբերի 16, 2014)։ «‘After’ Movie: Paramount Acquires Rights To Wattpad Book By Anna Todd»։ Deadline Hollywood։ Վերցված է հոկտեմբերի 16, 2014 
  10. «Harry Styles Fan Fiction 'After' Is Becoming A Hollywood Movie»։ Վերցված է հունվարի 3, 2019 

Արտաքին հղումներ խմբագրել