Wattpad, օնլայն համայնք գրողների և ընթերցողների համար, որում օգտատերերը կարող են տեղադրել հոդվածներ, պատմություններ, ֆանֆիկներ, բանաստեղծություննր և վեպեր օնլայն ռեժիմով կամ Wattpad հավելավածի միջոցով։ Գրանցված օգտատերերը մուտք ունեն ավելի քան 10 միլիոն գրքերի, ինչպես նաև հնարավորություն հրատարակել սեփական աշխատանքները և շփվել այլ գրողների և ընթերցողների հետ։

Wattpad
Изображение логотипа
wattpad.com
Տեսակդոթքոմ ընկերություն, կայք, առցանց համայնք և fiction repository?
Երկիր Կանադա[1]
Շտաբ կայանՏորոնտո, Կանադա
Բացվածնոյեմբեր 2006
 Wattpad Վիքիպահեստում

Համացանցային գրադարանի մշտական արխիվից բացի, պարբերաբար ավելացվում են նոր ստեղծագործություններ, մի քանիսը մատչելի են կարդալու համար իրենց գրման չափով։ Wattpad-ը համարվում է ամենօգտագործվողը հետևյալ երկրներում. ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Թուրքիա և Ադրբեջան[2]։

Պատմություն խմբագրել

Wattpad-ը ստեղծվել է 2006 թվականին Ալեն Լաուի և Իվան Յուենի համագործակցության արդյունքում[3]։ 2007 թվականի փետրվարին Wattpad-ը հայտարարել է «Гутенберг» ծրագրից ավելացված 17 000 գրքերի մասին՝ դարձնելով դրանք հասանելի բջջային հեռախոսների օգտատերերին[4]։ 2009 թվականի հունիսի, մամլո հաղորդագրության ժամանակ Wattpad բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 5 միլիոն անգամ[5]։ 2009 թվականի մարտին թողարկվել է տարբերակ iPhone-ի համար։ Այն ուղեկցվել է BlackBerry App World-ում թողարկումով՝ 2009 թվականի ապրիլին, 2009 թվականի հունիսին Google Android-ում և Apple Ipad-ում 2010 թվականի ապրիլին։

Օգտագործում խմբագրել

2014 թվականի ապրիլի տվյալներով.

  • Տրաֆիկի կամ օգտագործման 85 տոկոսը գալիս է բջջային սարքավորումներից,
  • Կայքն ունի 40 միլիոն եզակի այցելուներ մեկ ամսում[6],
  • Ավելի քան 1000 ավելացված պատմություններ մեկ օրում[7],
  • Մարդիկ մեկ ամսում 11 միլիոն րոպե անցկացնում են Wattpad-ում
  • Wattpad-ը հասանելի է ավելի քան 50 լեզուներով։

Նոր հեղինակներ խմբագրել

Պատմությունները, որոնք ստացել են առավելագույն ձայների քանակ, հայտնվում են «Հայտնիների» բաժնում։ Այս ցուցակը թարմացվում է ամեն օր, մյուս օգտատերերի դիտումների և ձայների շնորհիվ։

Wattpad-ը նաև ունի «Խորհուրդ է տրվում» բաժինը, այն պատմությունների ցանկ է, որոնք հաստատված են Wattpad-ի անձնակազմի և հրատարակչության կողմից։ Այդ պատմություններից շատերը գրված են պրոֆեսիոնալ գրողների կամ ինքնաթողարկմամբ հետաքրքրված գրողների կողմից։

Есть многие авторы, которые появились недавно, но получили популярность.

Մրցույթներ խմբագրել

Wattpad-ը տարվա ընթացքում անցկացնում է մի քանի փոքր մրցույթներ և մեկ գլխավոր։ Ամենամյա գլխավոր մրցույթը կոչվում է "Wattys" և անցկացվում է 2010 թվականից։ Մրցույթը բաց է բոլորի համար, ովքեր ունեն անձնական էջեր Wattpad-ում։ Ամենամսյա փոքր մրցույթների համար, ռուսերենով, պետք է մտնել AmbassadorsRU անձնական էջը։

2012 թվականի ամռանը, Wattpad-ը համագործակցել է Մարգարետ Էտվուդի՝ կանադացի բանաստեղծ/ գրող/ գրականագետի հետ, և անցկացրել են "Attys-ը": "Attys-ը" առաջին խոշոր բանաստեղծական մրցույթն էր, որը հնարավորություն էր տալիս Wattpad-ի բանաստեղծներին մրցել միմյանց հետ երկու կատեգորիաներից մեկում, կա՛մ որպես «էնտուզիաստ», կա՛մ որպես «մրցակից»։

Դեսպաններ խմբագրել

Wattpad դեսպանները (Ambassadors), օգտատեր կամավորականների խումբ է, որոնք Wattpad-ի աջակցությամբ աշխատում են համայնքի զարգացման համար։ Նրանք գործարկում են սոցիալական նախաձեռնություններ, օգնում են պատասխանել Wattpad-ի ընդհանուր հարցերին, ինչպես նաև օգտատերերին տեղյակ են պահում այն մասին, թե ինչ է կատարվում համայնքում։

Ambassadors-ի համանմանմամբ, 2015 թվականի ձմռանը հիմնադրվել է խումբ AmbassadorRU՝ ինքնատիպ բանավեճերի, տեղեկատվական և հասարակական տարածք նրանց համար, ովքեր ապրում են տարբեր երկրներում, բայց Wattpad-ում կարդում կամ գրում են ռուսերենով։

ՎԿ խմբագրել

Wattpad-ը Վ կանտակտում (Wattpad), այն Wattpad-ի միակ պաշտոնական էջն է տվյալ սոցիալական ցանցում, որը գոյություն ունի Wattpad HQ և Wattpad դեսպանների աջակցությամբ։ Այդ էջում կարող եք իմանալ Wattpad-ի վերջին նորությունները, կիսվել սեփական գրքով, գտնել, թե ինչ կարդալ ազատ ժամանակ, ինչպես նաև ոգեշնչվել։

Ինստագրամ խմբագրել

Wattpad-ը ունի երկու պաշտոնական էջեր ինստագրամում, նրանցից մեկն անգլերեն Wattpad, և մյուսը ռուսերեն Wattpad_Russian: Wattpad-ի դեսպանները զբաղվում են Wattpad-ի ռուսերեն բոլոր պաշտոնական էջերի զարգացմամբ։

Ընկերության մասին խմբագրել

Wattpad-ը գրանցված է որպես WP Technology, Inc., համարվում է կանադական ընկերություն՝ Տորոնտո քաղաքում։ Ներկա պահին նրանց շտաբը/գրասենյակը գտնվում է պատմական Վելինգթոն փողոցի վրա, քաղաք Տորոնտո։ Wattpad-ի թիմն անընդհատ մեծանում է, և 2015 թվականին կազմել է 100 մարդուց ավել մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. CrunchBase — 2007.
  2. Bello, Grace (2012). «Wattpad Revolutionizes Online Storytelling». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Lau, Allen. «How did Wattpad start?». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «"Wattpad Gutenberg Press Release"».
  5. «"Wattpad heralds 3.1m ebook downloads"».
  6. «Сollaborative writing platform wattpad gets 46m financing round for global expansion». Mathew Ingram. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Web Fiction, Serialized and Social». DAVID STREITFELD. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Wattpad» հոդվածին։